Последние новости

ԿՈՏՐԵԼՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ

Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը 2021 թվականի փետրվարից կարող է աճել 10%-ով։ Հայաստանի էլեկտրացանցերի տնօրինությանը այդպիսի առաջարկ է ներկայացրել հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաղորդում է Sputnik Արմենիան:

Ինչպես նշում է հանձնաժողովը, էներգետիկ համակարգում առաջացել է ֆինանսական ճեղքվածք, և այն լրացնելու համար հանձնաժողովը ուսումնասիրել է բոլոր էլեկտրակայանների, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» և «Հայաստանի էլեկտրացանցերի» սակագները:

Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրացնել 1 կՎտժ-ի համար միջինը 2,27 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն): Որպեսզի քաղաքացիների վրա լրացուցիչ բեռ չընկնի, ամսական մինչև 400 կՎտ սպառում ունեցող տնային տնտեսությունների համար սակագինը կմնա անփոփոխ, իսկ բիզնեսի համար այն կբարձրանա մեկ կՎտ ժամի դիմաց 3 դրամով կամ մոտ 10%-ով:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ոչ, այդ մարդիկ այնուամենայնիվ անուղղելի են։ Ըստ երևույթին, պոպուլիզմը պարզապես նրանց արյան մեջ է։ Այլապես անբացատրելի է այն փաստը, որ ՀԾԿՀ-ի կողմից սակագնային որոշումներ կայացնելիս առաջնային է մնում քաղաքացիներին լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնումից պաշտպանելու պատրանքի ստեղծումը։ Իրականում ակներև է մարդկանց աչքին թոզ փչելու և բնակչության շահերի մասին պաշտոնյաների առասպելական հոգատարության պիար իրականացնելու հերթական փորձը։ Եվ ամենակարևորը՝ հերթական անգամ խաբելու նրան (բնակչությանը)։

Տարրական բան է. խոշոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը ակնթարթորեն կխթանի գների հերթական տոտալ աճ սպառողական շուկաներում։ Պարզ է, որ գների նման աճի հարուցած լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնումը շատ ավելի ցավոտ կլինի, քան կարող էր լինել էլեկտրաէներգիայի սակագինը 10%-ով բարձրացնելու դեպքում։ Կոպիտ ասած, եթե, ասենք, բնակչության համար 2.25 դրամով թանկանալու դեպքում միջին վիճակագրական ընտանիքը ստիպված կլիներ ամսական վճարել 500 - 800 դրամով ավելի, ապա սպառողական գների աճի պարագայում ամսական ծախսերը կավելանան հազարավոր դրամներով։ Այնպես որ ՀԾԿՀ-ն պարզապես բլեֆ է անում՝ ասելով, թե հոգ է տանում քաղաքացիների շահերի մասին, փորձում չծանրացնել նրանց ֆինանսական բեռը։

Բայց հարցը նույնիսկ դա չէ։ Բանն այն է, որ հերթական անգամ երկրի տնտեսությունը զոհաբերվում է, մի կողմից՝ իշխանության վարկանիշը փրկելուն (չնայած դա արդեն անհնար է փրկել), մյուս կողմից... Ահա այստեղ կանգ առնենք և ուշադրություն դարձնենք վերջին ամսվա ամենակարևոր տնտեսական իրադարձությանը։ Նոյեմբերի վերջին էկոնոմիկայի նոր նախարարը բառացիորեն ապշեցրեց հասարակայնությանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարների վերաբերյալ իր տեսակետներով։ Հիշեցնեմ, որ նա ասաց դա նոյեմբերի 9-ի խայտառակ, կապիտուլյանտային հայտարարությունն արդարացնող ճառում։ Ահա ուրեմն, անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին կետին (հայտարարության), Քերոբյանը հայտարարեց. «Տնտեսության համար բաց սահմանները շատ լավ են, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն՝ մեր տնտեսությունը կարող ենք դարձնել աշխարհի մակարդակին հավասար։ Այսինքն, եթե մեզ մոտ էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ»։ Իսկ ինչպե՞ս պիտի տեղական արտադրողն «ավելի լավը դառնա», եթե երկրում սակագնային քաղաքականությունը բացահայտ աշխատում է նրա դեմ։ Նկատենք, խոսքը բնավ միայն «էլեկտրական» սակագների մասին չէ։

Նույն սկզբունքով (թանկացում միայն խոշոր սպառողների համար) մի քանի ամիս առաջ բարձրացվեց գազի սակագինը։ Այսպիսով, միանգամայն ակնհայտ է, որ մի կողմից՝ Հայաստանի տնտեսության մեջ ուղեգիծ է վերցված դեպի տեղական արտադրողի մրցունակության նվազեցում, մյուս կողմից՝ ուղեգիծ դեպի մեզ համար թշնամական երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացում ու խորացում։ Ըստ էության, մեր պաշտոնյաները աշխատում են մեր իսկ շուկաների դեմ զավթողականության (հիմնականում՝ թուրքական) ընդլայնման օգտին։ Մենք շարունակում ենք մեր բացահայտ ագրեսիվ թշնամիներին զիջել մերթ մեր տարածքները, մերթ շուկաները։ Ընդ որում, ընդգծենք, այլասերված սակագնային քաղաքականությամբ թուլացնում ենք սեփական հնարավոր մրցակցային դիմադրողականությունը։

Շատ նման է այն ամենին, ինչ տեղի ունեցավ պատերազմում։ Եվ ինչպես որ պատերազմն ավարտվեց լիակատար կապիտուլյացիայով, այնպես էլ թշնամու հետ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներն ակնհայտորեն նույն ավարտը կունենան։ Ինչպես որ պատերազմի ժամանակ հայ մարտիկներին խոչընդոտել են հենց Հայաստանի ղեկավարները, այնպես էլ տնտեսության մեջ է միտումնավոր կերպով արվում նույնը. կոտրվում նրա (տնտեսության) իմունիտետը…

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОБЕЩАНИЕ ПО ВТОРОМУ КРУГУ
    2025-07-16 11:28

    В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

  • ВОЗВРАЩАЯСЬ К ИСХОДНОЙ ПОЗИЦИИ
    2025-07-10 09:33

    Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.

  • РОСТ С УСКОРЕНИЕМ
    2025-07-07 10:03

    В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
    2022-02-16 19:49

    Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

  • ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
    2021-12-24 08:59

    Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

  • ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵ՞Լ ԵՆ ԳԱԶԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
    2021-10-22 08:32

    Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանին մատակարարվող բնական գազի գնի շուրջ բանակցությունների վերջնական արդյունքները ներկայումս պահվում են «հույժ գաղտնի» կնիքի տակ։ Քանզի որևէ թիվ հնչեցնել կառավարությունում ոչ ոք չի շտապում կամ չի համարձակվում։ Չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը օրերս հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն արդեն պայմանավորվել է «Գազպրոմի» հետ հանրապետություն մատակարարվող բնական գազի գնի մասին։

  • ԻՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
    2021-05-07 17:05

    Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։