Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՈՉ ԹԵ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՄ ՏԱՎՈՒՇՈՒՄ Է, ԱՅԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Իշխանությունից անհապաղ պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին, քանի որ հայտնի չէ, թե նա ինչ բանավոր բանակցություններ է ձեռք բերել: Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին Էջմիածնում՝ Սուրբ Գայանե եկեղեցու դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք ինչ իմանանք՝ այդ հողատուն ինչ բանավոր բանավոր պայմանավորվածություններ է ձեռք բերել: Խնդրի լուծումը ոչ թե Սյունիքում է, Գեղարքունիքում կամ Տավուշում, այլ Երևանում է: Հասարակությունը պետք է համախմբվի և թույլ չտա, որ այս հողատու գործիչը կառավարի Հայաստանը: Մենք ամեն օր տեսնում ենք նորանոր կորուստներ: Հիմա ի՞նչ եք առաջարկում: Ասում ենք, եթե արդեն Արցախը տվել է, 5000 զոհ տվել է, այլևս չպայքարե՞նք: Պետք է հեռացնենք դրան: Քանի դեռ այս մարդը երկրի ղեկին է, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորված չէ: Մենք պետք է վերականգնենք մեր անվտանգությունը, հզորացնենք պետականությունը, ազգային զարգացում ապահովենք ազգային արժեքների հիման վրա՝ այս ապազգային և հողատու արարածից ազատվելով»,- ասաց Շարմազանովը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.