ՊԱՐՈՆԱՅՔ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ, ԶՍՊԵ՛Ք ԾՆԿՆԵՐԻ ԴՈՂԸ
Ասա՝ ով է թշնամիդ, կասեմ՝ ով ես դու
Փետրվարի 7-ին Նիկոլը հանդիպեց «Իմ քայլը» խմբակցության հետ, հանդիպման արդյունքները հաստատեցին մեր այն կանխատեսումները, որ արտահերթ ընտրություններն արժանանալու են 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի ճակատագրին։
Արտահերթ ընտրությունների գաղափարից հրաժարվելը շատերը գնահատեցին որպես արձագանք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ մեծ քաղաքականություն վերադառնալու, արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության և այդ ընտրությունների արդյունքներով հաղթելու մասին:
Այդ հայտարարություններից հետո Նիկոլի անդրօվկիանոսյան տերերը հրամայել են անհապաղ հանել արտահերթ ընտրությունների հարցը քաղաքական օրակարգից։ Հենց դրանով է բացատրվում ակնհայտ շտապողականությունը Փաշինյանի գործողություններում։ Թվում է՝ ինչո՞ւ հանել ընտրությունների հարցն օրակարգից, երբ դա արդեն կռվախնձոր է դարձել ընդդիմադիր ուժերի համար։ Արտահերթ ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը Շարժման շարքերում բնավ միանշանակ չէր։ Փաշինյանն ինքը կանխեց «17+» ձևաչափի հնարավոր պառակտումը և արեց դա ոչ այլ կերպ, քան արտաքին ուժերի ճնշման տակ։ Ընդդիմության համար դա նշանակում է հնարավորությունների նեղացում, քանզի հիմա ակնհայտ է, որ դավաճան վարչապետին հրաժարական պարտադրել հնարավոր է միայն փողոցային ակցիաների միջոցով։
Փետրվարի 2-ից հետո իշխանական քարոզչամեքենան ընդամենը 5 օր շահարկեց ընդդիմության ճամբարում առկա տարաձայնությունների թեման։ Այդ օրը տեղի էր ունեցել երկրորդ և երրորդ նախագահների հանդիպումը Հայրենիքի փրկության շարժման առանցքային կուսակցությունների առաջնորդների հետ։ Թեմա հայտնվեց ընդդիմության տարաձայնությունները շահարկելու համար, սակայն շատերի համար անսպասելիորեն Փաշինյանն ինքը կտրուկ դադարեցրեց այդ շահարկումները։ Թուրք-ամերիկյան շրջանակների միջամտությունն այստեղ ակներև է։ Ինչևէ, արտահերթ ընտրությունների թեման այսուհետ փակ է։ Պաշտոնական վարկածը «հանրային պահանջարկի բացակայությունն է», իրական պատճառը կապված է երկրորդ նախագահի հայտարարությունների և արտաքին ուժերի ճնշման հետ։
«17+» դաշինքն առաջվա պես մնում է ընդդիմադիր պայքարի առաջատարը, ողջ հույսը փողոցային գործողություններն են։ Հատուկ ընդգծեմ, որ ընդդիմադիր դաշինքի ներքին տարաձայնությունները վերաբերում էին ոչ թե օրակարգին (այն միշտ կապված է եղել դավաճան վարչապետի հրաժարականի անհրաժեշտության հետ), այլ նպատակին հասնելու մեթոդներին։ Այժմ պայքարի մեթոդները սահմանափակված են փողոցային ակցիաներով։ Այդ առնչությամբ հատուկ հանձնարարականներ են տրվել ոչ միայն ոստիկանությանը, այլև Փաշինյանի թիմին։ Տվյալ փուլում շատ կարևոր է, որ հասարակությունը հասկանա, թե ինչ ուժեր են դիմակայում Հայրենիքի փրկության շարժմանը։ «Ասա՝ ով է թշնամիդ, կասեմ՝ ով ես դու» սկզբունքով։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն օրերս բավական դիպուկ բնորոշում տվեց այդ ուժերին։ «Իրենց համար ամենակարևոր հարցերում երկիրը գրաված գործակալական այս ցանցը չափազանց պրոֆեսիոնալ է գործում։ Ոչ մի կորուստ, ոչ մի զոհ չի շեղում նրանց ընթացքը։ Ոնց քարոզում էին ադրբեջանցիների հետ եղբայրություն, այդպես էլ շարունակում են։ Ոնց խարխլում էին երկրի իրավական հիմքերը, այդպես էլ առաջ են գնում։ Մտածում ես՝ ախր ո՞նց... Ո՞նց կարող է մարդ այդքան անհաղորդ լինի իր ժողովրդի ցավին։ Սրանց էս ո՞նց են ծրագրավորել, որ անգամ հազարավոր երիտասարդների մահը ոչ մի ազդեցություն չի գործում իրենց ընթացքի վրա։ Ապշելիք է»։ Այս ծրագրավորումը երկար ու տքնաջան հավաքագրման արդյունք է, իսկ ծրագրավորված (հավաքագրված) բանակը կանգ չի առնի, քանի դեռ ավարտին չի հասցրել Հայաստանի փլուզումը ներսից։ Ինքը կանգ չի առնի, նրան կկասեցնեն ուրիշները։
Ի դեպ, Նիկոլի «ուսապարկերը» վերջին շրջանում սկսել են գործել բաց ռեժիմով՝ չթաքցնելով իրենց ադրբեջանամետ ու թուրքամետ հայացքները։ Հասարակության մեջ իրական ջրբաժանն այսուհետ անցնում է ազգային օրակարգ ունեցող քաղաքական ուժերի և Սորոսի թուրք-ադրբեջանական հինգերորդ շարասյան միջև, այլ կերպ ասած՝ Փաշինյանի թիմի կորիզը օտարերկրյա գործակալներն են։ Դրանցից ոմանք, ինչպես, օրինակ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, արդեն գաղտնազերծված են, մյուսները կբացահայտվեն ազգային-ազատագրական պայքարի ընթացքում։
Պետությունը կանգ է առել
«Իշխանությունն անկարող է կառավարել պետությունը, իսկ ընդդիմությունն անկարող է վերցնել իշխանությունը. պետությունը կանգ է առել»։ Այս գնահատականն օրերս հնչեցրել է քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանը։
Նրա խոսքերով, Փաշինյանի կողմից նոյեմբերի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարության ստորագրումից հետո ժողովուրդը, ի նշան բողոքի, գրավեց խորհրդարանի և կառավարության շենքերը, ինչպես նաև ներթափանցեց վարչապետի կառավարական առանձնատուն: Ոստիկանությունը 10 օր շարունակ չեզոքություն էր պահպանում։ «Իրավիճակից օգտվելու և իշխանությունը վերցնելու փոխարեն՝ ընդդիմությունը սկսեց պարզել, թե ով է իր առաջնորդը և այլն»,- արձանագրեց քաղաքագետը։ Նրա խոսքերով, եթե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ժողովուրդն այնպես դուրս եկավ փողոց, որ Փաշինյանը ստիպված եղավ իր ընտանիքով թաքնվել բունկերում, ապա ընդդիմությունը կարող էր օգտվել պահից և վերցնել իշխանությունը:
Մի առումով քաղաքագետն անշուշտ իրավացի է. պետությունն իսկապես կանգ է առել, Փաշինյանի թիմն ու ինքն անձամբ զբաղված են միայն մեկ խնդրի լուծմամբ. երկարաձգում են իրենց իշխանավարումը։ Խաղադրույքը լոկ փողոցային ակցիաները բիրտ ուժով ճնշելու վրա է։ Հայրենիքի փրկության շարժմանը հարկավոր է փողոցային ակցիաները օտար գործակալների ռեժիմի դեմ ազգային-ազատագրական պայքարի փոխարկելու նոր մարտավարություն։
Փափուկ ուժի միջոցով
«Համերաշխություն» կուսակցության առաջնորդ Սարգիս ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, վերլուծելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, հանգել է այն եզրակացության, որ Բաքվում և Անկարայում խիստ մտահոգված էին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և հաղթելու մտադրության մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությամբ:
Ավետիսյանը կոչ արեց զերծ մնալ ընդդիմության պախարակումից՝ այն բանի համար, որ չկարողացավ տապալել դավաճան վարչապետին. դա բացատրություն ունի։ Նրա խոսքերով, Փաշինյանի իշխանությանը աջակցում են միանգամից մի քանի երկրներ. Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը, ինչպես նաև Հավաքական Արևմուտքը, որն էլ նրան իշխանության է բերել։
Ավետիսյանը մատնանշեց երկու քաղաքական ուղեգծերի բախումը. դրանցից մեկը Ցեղասպանության մոռացման, ազգային պետության ոչնչացման («կազմաքանդում»), Թուրքիայի և Ադրբեջանի հետ մերձեցման Տեր-Պետրոսյանի ուղեգիծն է, որն իրականացնում է նրա քաղաքական սան Փաշինյանը։ Այդ ուղեգծին դիմակայում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը, որը բոլոր ժամանակներում ուղղված է եղել ազգային պետության ինստիտուտների՝ անվտանգության համակարգի, ազգային բանակի և տնտեսության ամրապնդմանը։ Ավետիսյանը մատնանշեց հայ-թուրքական և հայ-ադրբեջանական մերձեցման վտանգը, ինչը կարող է ավարտվել Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմամբ և հայոց նոր ցեղասպանությամբ:
Որպես բողոք՝ անանուն աղբյուրների վկայակոչումն արգելելու իշխանությունների փորձի դեմ, հղում եմ անում նման աղբյուրի՝ նախապես հիշեցնելով «Գոլոս»-ի ընթերցողներին, որ մենք միշտ հղում ենք կատարում հավաստի աղբյուրներին։ Նման աղբյուրներից մեկն օրերս հաղորդեց տողերիս հեղինակին, որ Նիկոլի և թուրք-սորոսական հինգերորդ շարասյան անդրօվկիանոսյան տերերը կտրականապես դեմ են ռազմական դրության չեղարկմանը։ Նրանք համարում են, որ այդ չեղարկումը կհանգեցնի փողոցային ակցիաների ակտիվացման։
Տեղի գործակալական ցանցն ու դրա տերերը վախենում են, որ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին Ռ.Քոչարյանի հայտարարությունը կարող է նշանակել երկրորդ նախագահի անձնական մասնակցություն փողոցային ակցիաներին։ Նրանք վախենում են, որ Քոչարյանի մասնակցությամբ հանրահավաքը հաշված րոպեների ընթացքում կրիտիկական զանգված կհավաքի Հանրապետության հրապարակում, ինչն էլ կլուծի Նիկոլի հրաժարականի հարցը փափուկ ուժի միջոցով։ Նրանք միամտաբար կարծում են, թե սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն ու ռազմական դրությունը կկասեցնեն երկրորդ նախագահին։ Այդ սպասումների խորապատկերին Նիկոլի թուրք-սորոսական թայֆային կարելի է տալ միայն այն խորհուրդը, որով վերնագրված է այս հոդվածը։ Փորձեք, պարոնայք, գուցե ստացվի…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 09:55
12 марта 2019 г. суд Общей инстанции Еревана под председательством Вардана Григоряна продолжил расследовать дело экс-министра экологии Арама Арутюняна по прозвищу "Булки Арам". В тот день на заседание суда была приглашена Сильва Амбарцумян, которая, судя по материалам дела, дала Арутюняну взятку в особо крупном размере. В ходе судебного процесса Амбарцумян сообщила о том, что представила генпрокурору сообщение о перечислении 8 млн долларов на счет Аракс Диланян в банке Дубая.
-
2025-06-03 09:12
Известие о том, что через месяц заявит о себе новая оппозиционная сила под руководством бывшего омбудсмена Армана Татояна и бывшего начальника Комитета по госдоходам Давида Ананяна верхушка режима встретила в штыки. Агитпроп Пашиняна сразу объявил, что речь идет о стратегии, которую оппозиция успешно применила на досрочных выборах 30 марта в Гюмри. Аудитория "Голоса" знакома с оценками и заявлениями упомянутых деятелей по бесчисленным публикациям, а потому вряд ли у кого-то возникнут подозрения, что в стенах парламента 9 созыва новая сила пойдет на сделку с ГД, дабы поддержать возвращение Пашиняна на пост премьер-министра.
-
2025-06-02 09:04
"Если бы Роберт Кочарян и Серж Саргсян оказались под арестом, то это обеспечило бы нам переизбрание, причем, неоднократное", - объявила на днях в эфире одного из телеканалов власти депутат от фракции ГД Асмик Акопян. По ее словам, у второго и третьего президентов есть ресурсы, включая СМИ, тогда как у других оппозиционных сил нет даже офисов. Акопян повторила ранее озвученный прогноз спикера Алена Симоняна о том, что ГД наберет по итогам выборов 2026 г. 50+1% голосов, а план "В" (коалиция), по ее словам, даже не рассматривается, ибо оппозиция провалила весеннее наступление, и у нее нет шансов на успех по итогам выборов.
-
2025-05-31 10:11
Эдмон Марукян опроверг сведения о том, что его пребывание в США преследует целью контакты с группой адвокатов Вардана Гукасяна ("Дога"), эту "утечку" в СМИ Марукян организовал, чтобы привлечь к себе внимание, а мы начнем с другого персонажа. Руководитель фракции ГД Айк Конджорян является одним из основоположников партии "Лусавор Айастан" вместе с Мане Тандилян и Эдмоном Марукяном. Высшим образованием Конджорян обязан РПА, точнее, фонду под названием "Благочестивое поколение" под руководством экс-депутата от фракции РПА бывшего замминистра образования Ваграма Мкртчяна. Фонд финансировал близкий друг третьего президента Сержа Саргсяна крупный предприниматель Барсег Бегларян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-01-18 20:26
Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները… Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:
-
2021-12-15 10:02
Երբ «դիմակների շոուն» դեռ պահանջված էր Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին սկանդալային օրենքի առաջին զոհը դարձավ ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Ռեժիմը վրեժ լուծեց նրանից՝ ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քրեական անցյալի մասին տեղեկություններ հրապարակելու համար։ Հարությունյանից հետո երկրորդը դարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Հանգստյան օրերին նրան տեղափոխել են հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով. այս տարի նա ինսուլտ Է տարել։
-
2021-11-23 20:00
3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:
-
2021-09-28 21:53
Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել…