ԵԹԵ ԲԵՄՈՒՄ ՀՐԱՑԱՆ Է ԿԱԽՎԱԾ, ԱՊԱ ՊԵՏՔ ՉԷ ՍՊԱՍԵԼ, ՄԻՆՉ ԱՅՆ ԿԿՐԱԿԻ
Ինքնաձիգներ, դիպուկահարներ, լուսաձայնային նռնակներ և... հատուկ պահախումբ Թուրքիայի՞ց
Եթե բեմում հրացան է կախված, ապա նախ պետք է հասկանալ, թե ով է այն կախել։ «Մեդիապորտի» հրապարակած լուսանկարը, որտեղ պատկերված են թուրքական հայտնի լոբբիստ Սամսոն Օզարարատն ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձավ։
Մենք հղում կանենք միայն նրան, որը կապված է իր թիկնազորի մարդկանց հանդեպ Փաշինյանի անվստահության թեմայի վերաբերյալ կառավարությունից արտահոսած տեղեկությունների հետ: Արդեն հնչել է այն վարկածը, համաձայն որի՝ Իգիթյանը Օզարարատի հետ բանակցություններ է վարել վարչապետի անձնական թիկնազորը թուրքական հատուկ ծառայությունների հատուկ ջոկատով փոխարինելու վերաբերյալ։
«Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի ցանկանում որևէ պետական պաշտոն զբաղեցնել հետագայում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ռուս լրագրողներին, որ մտադիր չէ գլխավորել ընդդիմությանը։ Այդ հայտարարությունների նպատակը իշխանական քարոզչամեքենայի կողմից արմատավորվող այն հեքիաթների չեզոքացումն էր, թե միավորված ընդդիմությունը գործում է երկրորդ և երրորդ նախագահների հրահանգով։
Հայրենիքի փրկության շարժումը կարիք ունի երրորդ ուժ պայմանական անվանումը կրող հասարակական հատվածի ակտիվացման։ Այդ ուժի տակ նկատի են առնվում նրանք, ովքեր հիասթափված են 44-օրյա պատերազմի արդյունքներից, բայց չեն աջակցում Շարժմանը՝ այն մտավախությամբ, որ ընդդիմության հաղթանակի արդյունքում իշխանության կվերադառնան պետության նախկին ղեկավարները։ Շարժման առաջնորդները փորձում են չեզոքացնել իշխանության քարոզչական թեզերն այն մասին, թե «17+» ձևաչափը սպասարկում է ռևանշիստների քաղաքական հավակնությունները։
Անկախ քաղաքագետները հիմք են ընդունում այն, որ երրորդ ուժի թեման շրջանառության մեջ է դրվել արհեստականորեն. Շարժման պայքարին չեն միացել նրանք, ովքեր նախկինում էլ չեն միջամտել քաղաքական գործընթացներին։ Հայրենիքի փրկության շարժումն ընդհուպ մոտեցավ նախանշված նպատակին, սակայն չհասավ դրան՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Դրանցից գլխավորը իշխանության կատաղի դիմադրությունն է։ Ամենքին և յուրաքանչյուրին հայտնի է, որ եթե առաջին արարվածի ժամանակ բեմում հրացան է կախված, ապա երրորդ արարվածում դա անպայման կրակելու է։ Մեր դեպքում՝ կրակելու է ժողովրդի վրա։
Քաղաքական ներկայացման մեջ, որի մասին վերջերս լրագրողների հետ զրույցում հիշատակեց երրորդ նախագահը, ինքնաձիգներն ու ճշգրիտ նշանառության հրացանները ցուցադրվել են բազմիցս և ամենուր. վարչապետի ծառայողական մեքենաներից մինչև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի տանիք, կառավարության շենքի տանիքից մինչև խորհրդարանի պատուհաններ։ Ինքնաձիգները, հրացանները, լուսաձայնային նռնակները օգտագործվել են որպես ճանաչողական ձեռնարկ՝ ժողովրդին վախեցնելու համար։ Փաշինյանն արդեն ցույց է տվել 3 մլն «վարչապետներից» յուրաքանչյուրին, որոնց «սիրում» է և որոնց առջև «խոնարհվում» է, որ պատրաստ է ցանկացած պահի հրաման տալ կրակել կենդանի թիրախների վրա։
Դավաճանը բացահայտ հասկացնել տվեց, որ հիմա ոչ թե 2018-ի, այլ 2021-ի գարունն է, իսկ ինքը Սերժ Սարգսյանը չէ, հետևաբար՝ ժողովրդի վրա կրակելու հրամանն իրեն սպասել չի տա, եթե ժողովուրդը փողոցում սպառնա իր ռեժիմին։
Եթե Փաշինյանը թշնամի է…
Մտածող հանրությունն այդ ամենը հասկանում է, սակայն ցանկացած առիթով կշտամբում է 17 կուսակցություններին անվճռականության համար։ Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը, օրինակ, օրերս հայտարարեց, որ եթե այսօր Փաշինյանը լիներ ընդդիմության ճամբարում, ապա նա արդեն վերցրած կլիներ իշխանությունը, իսկ 17 կուսակցությունները չգիտես ինչու դա չեն անում, թեև իշխանությունը, նրա խոսքերով, արդեն ընկած է գետնին և պետք է պարզապես կռանալ՝ այն վերցնելու համար:
Սամսոնյանն անդրադարձավ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, որ իր համար Փաշինյանը դավաճան չէ, այլ թշնամի։ Բնականաբար՝ ոչ թե անձնական, այլ պետության թշնամի։ Եթե այդպես է, ապա Սամսոնյանն ու շատ ուրիշներ չեն հասկանում, թե ինչու չի կարելի թշնամու դեմ պայքարել բոլոր թույլատրելի մեթոդներով՝ «Ա» և «Բ» պլանների միջև տարբերությունը մանրամասնորեն պարզաբանելու փոխարեն։
Շարժման առաջնորդները նման կշտամբանքներին պատասխանում են, որ բոլորի ձեռքերն էլ անկաշկանդ են, և թող շարժման մարտավարությունից դժգոհ մարդիկ ստեղծեն ռեժիմի դեմ պայքարի իրենց բևեռն ու ստիպեն Նիկոլին հրաժարական տալ։ Առաջարկը զուտ հռետորական է և ոչ այնքան բարեխիղճ. Շարժումը մեկտեղել է փողոցային ողջ ռեսուրսը։ Մարտի 6-ի հանրահավաքից հետո աճեցին մտավախությունները, որ այդ ռեսուրսը կարող է զուր սպառվել՝ Շարժման կազմակերպիչների մեղքով։ Չնայած Բաղրամյան պողոտայում ընթացող փողոցային ակցիաների մարդաշատությանը, դրանց կազմակերպիչները կարող են բախվել հիասթափության. մի օր մարդիկ կցրվեն իրենց տներն ու այլևս չեն վերադառնա փողոց։ Նման վտանգ գոյություն ունի, նույնիսկ կարծիք կա, որ մարդիկ արդեն հեռացած կլինեին պողոտայից, եթե չլիներ Գլխավոր շտաբի պետի և 40 գեներալների հայտարարությունը։
Փողոցային ակցիաների մասնակիցներից շատերը համակարծիք են երկրորդ նախագահի հետ. ռազմական հեղաշրջումը բնավ վատթարագույն բանը չէ, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի և նրա ժողովրդի հետ։ Ցանկացած հեղաշրջումից շատ ավելի վտանգավոր է Փաշինյանի մնալը վարչապետի աթոռին։ Փաշինյանի հրաժարականի պահանջով Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո 17 կուսակցությունների կողմնակիցներն ապրում են ռազմական հեղաշրջման սպասումով... Գորիս-Որոտան-Շուռնուխ մայրուղու հատվածում ադրբեջանցիները խրամատներ են փորում։ Խոսքը, հիշեցնեմ, այն հատվածի մասին է, որը, իշխանության ներկայացուցիչների խոսքերով, պաշտպանվում է հայ սահմանապահների կողմից։ Ընթանում է Սյունիքի ծածուկ բռնազավթում, որը կարող է կասեցնել միայն նոր իշխանությունը։
Գլխավոր շտաբի պետն ու 40 գեներալները հայտարարության մեջ նշել են, որ իշխանությունն անկարող է համարժեք որոշումներ կայացնել: Եթե Գլխավոր շտաբի ելույթը թելադրված է նրանով, որ Փաշինյանը սպառնում է պետության անվտանգությանը, ապա, իհարկե, իրավացի են նրանք, ովքեր համարում են, որ այդ բովանդակությանը պետք է հաջորդեն կոնկրետ քայլեր։ Այս եզրակացությունն այնքան ակնհայտ է, որ Փաշինյանը շտապեց մեղադրել Օնիկ Գասպարյանին այն բանում, թե նա քաղաքական հայտարարություններ է անում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ազդեցության տակ։
Հայաստանում ստեղծվել է անոմալ իրավիճակ, որի առկայությունը հակասում է քաղաքականության գլխավոր սկզբունքին. իշխանությունը նրա ձեռքում է, ում աջակցում է բանակը։ Բանակն աջակցում է ժողովրդին և պետությանը, իսկ իշխանությունը պատկանում է նրան, ում բանակը կոչ է արել լքել պաշտոնն ու հրաժարական տալ։ Որքան ավելի է ձգվում այս անոմալիան, այնքան մեծ է հավանականությունը, որ Փաշինյանը կդիմի ծայրահեղ միջոցների և կհրամայի կրակել ժողովրդի վրա։ Երբ առաջնագծում տված 7 հազար զոհերին ավելանան մայրաքաղաքի փողոցներում զոհվածները, արդեն ուշ կլինի։ Դառը փորձը մեզ հուշում է, որ պետք է գոնե մեկ անգամ փորձել կանխել աղետը, այլապես հաշված ամիսների ընթացքում կզրկվենք երկրից, իսկ հետո կողբանք, որ հարուստ ենք միայն հետին խելքով։
Եթե առաջին արարվածի ժամանակ բեմում հրացան է կախված (իսկ այն արդեն կախված է), ապա երրորդ արարվածում դա կրակելու է: Երրորդ նախագահն արդեն հիշատակել է Նիկոլի կողմից նախապատրաստվող շոուի մասին։ Դավաճան վարչապետը, որը գործում է Ալիևի և Էրդողանի աջակցությամբ, կարող է ցանկացած պահի արյունահեղություն կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնում։ Նման ներկայացումը կանցնի մեծ շուքով. Նիկոլին երկար կծափահարեն «Գորշ գայլերը»։ Հիշո՞ւմ եք երեք անձանց կիսադեմով պատկերները, որոնք ամենուր էին ԽՍՀՄ տարիներին. Մարքս, Էնգելս, Լենին: Այսօր դա կարելի է փոխարինել Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի կիսադեմով։ Երեքն էլ նայում են նույն ուղղությամբ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 09:19
7 мая министр юстиции Србуи Галян объявила, что текст новой Конституции будет готов в течение 10 месяцев. 2 месяца уже позади, а 5 июля исполнится 30 лет со дня первого референдума по принятию Конституции. 30 лет назад в этот день состоялись референдум и парламентские выборы. Оппозиция призывала голосовать против проекта Конституции, утверждая, что он сшит по Левону Тер-Петросяну. В тот день даже в страшном сне не привиделось бы, что в 2025 г. проект нового Основного закона будет создаваться под диктовку Баку и Анкары, а из преамбулы будет изъята ссылка на Декларацию о независимости Армении! Тогда никто не мог предположить, что через 30 лет проект новой Конституции будут шить по Ильхаму Алиеву!
-
2025-07-04 09:11
5 июля Пашинян подведет итоги объявленной 28 июня 5-дневки (с 1 по 5 июля) без ругани, "в рамках общественного консенсуса и дискуссии". Он наложил вето на свой привычный лексикон, однако даже в этом случае приглашение к общественному диалогу в его устах выглядит до смешного нелепо. Репертуар Пашиняна – битье об стены, укладывание лицом на асфальт, вытаскивание за галстуки с руководящих кресел, удары молотком по головам политических противников. Из свежих примеров – озвученная с трибуны парламента угроза бросить в тюрьму руководителя и секретаря фракции "Айастан" Сейрана Оганяна и Арцвика Минасяна. Теперь поговаривают о том, что генпрокурор Анна Вардапетян придет в парламент и за депутатом Артуром Саркисяном…
-
2025-07-03 09:32
"Ты увидишь вмешательство, проходимец!", "Навсегда заставлю замолчать!". Эти записи Пашинян сделал в ответ на следующее заявление крупного российского предпринимателя Самвела Карапетяна: "Маленькая группа, забыв армянскую историю, тысячелетнюю историю армянской церкви, набросилась на церковь и на народ. Я всегда был рядом с армянской церковью и армянским народом. Если политическим деятелям не удастся, то мы своим способом вмешаемся в поход властей против церкви". За эти слова Карапетян, по личному указу Пашиняна, помещен под 2-месячный арест. А теперь обратимся к фактам, которые помогут проследить динамику политических репрессий в виде наступления режима на свободу слова за истекшие годы.
-
2025-06-30 09:17
Нынешний этап политических репрессий, включая аресты, "Голос" предсказал еще на исходе зимы с указанием главных мишеней главаря правящей верхушки. Поводом для арестов стал "план государственного переворота". При детальном ознакомлении на языке подлинника не покидает ощущение, что текст написан впопыхах на коленке, и это сочинение на уровне начальных классов средней школы Пашинян пытается выдать за сенсационное "разоблачение" и "предотвращение" попытки повторить теракт 27 октября 1999 г.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-11-04 20:31
«Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին...» ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածն ասում է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»: Դա նշանակում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած ֆիզիկական ոտնձգություն Հիմնական օրենքի բացահայտ խախտում է։
-
2021-04-26 20:26
Հոդված 115 (մաս 3) Կիրակի օրը ժամը 11-ին Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին և շնորհավորեց զինակիցներին Քաղաքացու օրվա առթիվ: Օրերս հրապարակումներից մեկում մենք կանխատեսել էինք, որ հրաժարականը տեղի կունենա ապրիլի 25-ին. չէ՞ որ հենց այդ ամսաթվին նշանակվեց այս տարի Քաղաքացու օրը։ Վարչապետը ցավակցություն հայտնեց 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին և խոստացավ, որ բոլոր գերիները կվերադառնան հայրենիք: Ապրիլի 24-ին Փաշինյանը զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ հաջորդ օրը հայտարարեց հրաժարականի մասին:
-
2021-03-13 08:39
Փլուզման փուլերը: Համառոտ ակնարկ Իշխանափոխությունից անմիջապես հետո Փաշինյանի քարոզչամեքենան խաչակրաց արշավանք սկսեց զինված ուժերի դեմ։ Բանակում կոռուպցիայի առկայության մասին բղավում էին նիկոլական բոլոր լրատվամիջոցները, արդյունքում ոչ մի առանձնակի բացահայտումներ չհաջորդեցին։
-
2021-02-19 16:31
Սուրեն Զոլյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հայրը, այլևս չդիմացավ և, անդրադառնալով նախորդ տարվա սեպտեմբերին Փաշինյանի հեղինակած «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» հոդվածին, գրեց. «Ապուշը իրոք ունի սխալվելու իրավունք։ Դրա համար էլ վտանգ ներկայացնող ապուշներին մեկուսացնում են, որ իրենց սխալվելու իրավունքը ուրիշների գլխին պատուհաս չդառնա»։ Ամեն ինչ ճիշտ է. լավ կլիներ, որ Զոլյան կրտսերը խոստովաներ իր սխալը։