Последние новости

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ԲԱՐՁՐԱԿԵՏԻՆ

«Աշոտ, տատդ Էստեղ ա, չկրակե՛ս»

Փետրվարին Փաշինյանը հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների հանրային պահանջը բացակայում է, մարտին կրկին առաջարկեց ընտրություններ անցկացնել։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և նույնանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրականում իշխանությունը չի ուզում գնալ արտահերթ ընտրությունների՝ ելնելով պարտվելու մտավախությունից։ Նրա խոսքերով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տեսախցիկների առաջ ասում են, թե պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների, իսկ իրականում շատ չանցած խոստովանում են, որ իրենց վրա ճնշում են գործադրում։ Հետո Մարուքյանը փոխեց իր կարծիքն ու սկսեց ասել, թե ընտրությունները պետք է կայանան մինչև հունիսի 1-ը, և իշխանությունն արդեն կամք ու պատրաստակամություն է ցուցաբերել դրանք անցկացնելու համար։

ԶԼՄ-ների վարկածով, մեծամասնության խմբակցության պատգամավորների վրա ճնշում է գործադրում անձամբ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդո Քոչարյանը. նույն ինքը, որ հայտարարեց, թե իշխանությունն իրավունք ունի կրակել ժողովրդի վրա: Օրերս բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը գոչեց ԱԳ նախարարության տանիքին կանգնած դիպուկահարին. «Աշոտ, տատդ Էստեղ ա, չկրակե՛ս»։ Օրըստօրե բարդանում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, մոտենում է երրորդ ալիքը, իսկ դա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները կարող են չեղարկման վտանգի տակ հայտնվել, այսինքն կկրկնեն 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ճակատագիրը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը լոկ ձևականորեն նպատակ է հետապնդում լիցքաթափել քաղաքական լարվածությունը և մեղմացնել հասարակության մեջ տիրող վիճակը։ Իրականում իրավիճակն արդեն ծայրահեղ թեժացել է, լարվածությունը հասել է բարձրակետին։ Արտահերթ ընտրությունների գաղափարը շրջանառության մեջ է դրվել մարդկանց աչքին թոզ փչելու համար։ Այն կոչված է շեղել հանրության ուշադրությունը հողերի խայտառակ հանձնումից, ադրբեջանական գերության մեջ գտնվող հարյուրավոր հայերի ճակատագրից, որոնց իշխանությունը ի վիճակի չէ վերադարձնել հայրենիք, և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջիկա էքսպանսիայից։

Ինչպե՞ս կարող է Փաշինյանը մասնակցել նախընտրական քարոզչությանը, եթե ի վիճակի չէ առանց ոստիկանների եռաշար պահազորի անցնել կառավարության մի մասնաշենքից մյուսը։ Նա չի կարող 100 մետր անցնել Երևանի փողոցներով, ինչպե՞ս է գնալու մարզեր։ Թե՞ քարոզչություն է վարելու ժողովրդին նշանառության տակ պահող դիպուկահարների ուղեկցությամբ, որոնք նրա հետ են ամենուր։ Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը այսպես նկարագրեց այդ տեսարանը. «Առջևից կգնան ոստիկանության զորքերը, նրանց հետևից՝ մորեգույն ու սև բերետավորները, հետո դիպուկահարները, հետո թիկնազորը, հետո Փաշինյանը»։ Իսկ փոքր ու մեծ համայնքների բնակիչները կգոչեն դիպուկահարներին .«Աշոտ, Արմեն, Սարգիս, չկրակե՛ք, էստեղ ձեր հարազատներն են»։ Հայաստանը փոքր երկիր է, այստեղ բոլորը միմյանց ճանաչում են, այստեղ բոլորը գիտեն, թե ով ում կողմից է և ով ում բարեկամն է

Նիկոլի առաջ կփակեն բոլոր դռները

Այն մասին, որ Սյունիքի մարզ մտնել Նիկոլին թույլ չեն տա, խոսելն անգամ ավելորդ է. բացառված չէ, որ քարոզչության պահին Սյունիքին միացած լինեն Տավուշն ու մյուս մարզերը։ Արդյունքում Փաշինյանն ու իր շքախումբը կհայտնվեն մի շարք համայնքներ տանող արգելափակված ճանապարհների առջև, իսկ երբ ցանկանան վերադառնալ Երևան, կհայտնաբերեն, որ ժողովուրդը թույլ չի տալիս իրենց մայրաքաղաք մտնել։

Եթե նախընտրական քարոզչությունն ուղեկցվի ոստիկանության համատարած միջամտությամբ, ապա այդպիսի քարոզարշավը ոչ թե կլիցքաթափի, այլ լոկ կուժգնացնի հասարակական լարվածությունը: Փաշինյանը գերազանց հասկանում է դա, բայց տվյալ պահին նրա համար գլխավորը 17 կուսակցությունների դաշինքը փլուզելն է՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու ԲՀԿ առաջնորդի համաձայնության հաշվին։

Ի տարբերություն Մակունցի և Մարուքյանի, Ծառուկյանը նախագահի հետ հանդիպման չգնաց, բայց չբացառեց Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը, վստահեցնելով լրագրողներին, որ վարչապետի հետ խոսելու է միայն նրա հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Տո դե լավ, հա՛, իսկապե՞ս։ Մի՞թե ոմանք միամտաբար հավատում են, թե Ծառուկյանը հանդիպման ժամանակ կշրջանցի իրեն առաջադրված մեղադրանքների թեման և չի խնդրի ընտրություններին մասնակցելու դիմաց փակել իր թիմակիցների դեմ հարուցված քրեական գործերը։

Փաշինյանն ու իր կողմնակիցները տոնում են հաղթանակը Հայրենիքի փրկության շարժման նկատմամբ, որից կարողացան պոկել ԲՀԿ-ն։ Ծառուկյանը որոշել է նստել երկու աթոռի. մնալ Շարժման մեջ և գործարքի գնալ Նիկոլի հետ։ Եթե Ծառուկյանը գնա ընտրությունների, ապա նա ստիպված կլինի հստակ ձևակերպել ԲՀԿ-ի դիրքորոշումն Արցախի կարգավիճակի, բանակցային գործընթացի և գերիների վերադարձման հարցի վերաբերյալ։

«Լուսավոր Հայաստանը» բարձր պատրաստականության վիճակում է

Ոչ այնքան վաղուց Էդմոն Մարուքյանը հայտնի հեռուստաալիքի եթերում հայտարարեց, որ Փաշինյանի հրաժարականից հետո ինքը (Մարուքյանը) կդառնա վարչապետի ամենահավանական ու անցողիկ թեկնածուն։

ԱՅՍՊԻՍՈՎ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՌԱՋՆՈՐԴԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՀԱՍՏԱՏԵՑ, որ իր կուսակցության կողմից վարչապետի հրաժարականի պահանջը բացարձակ բուտաֆորիա էր։ Մարուքյանի կուսակցությունը ինչպես որ սպասարկում էր Փաշինյանի շահերը, այնպես էլ շարունակում է դա անել՝ այն հույսով, թե կկարողանա վերարտադրվել հաջորդ գումարման խորհրդարանում, հենվելով իշխանության ռեսուրսի վրա։ Այսօր Մարուքյանը ձևացնում է, թե հրաժարվել է Փաշինյանի հրաժարականի դեպքում իր թեկնածությունն առաջադրելուց՝ ելնելով արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունից։ «Զոհաբերել է» իր քաղաքական կարիերան հանուն հանրային մթնոլորտի լիցքաթափման։ «Զոհաբերել է» վարչապետի աթոռը, որն ինքնըստինքյան իրենն էր լինելու։ Ափսոս, որ բացի իրենից՝ ոչ ոք այդ «զոհաբերությունը» չնշմարեց…

Վերջին սոցհարցումները ցույց տվեցին, որ ազատ և արդար ընտրությունների դեպքում «Լուսավոր Հայաստանին» սպասվում է արտախորհրդարանական ուժի ճակատագիր, իսկ ԲՀԿ-ն առնվազն կիսով չափ կկրճատի իր ներկայությունը հաջորդ գումարման խորհրդարանում։ Եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չհրաժարվեն Փաշինյանի կանոններով արտահերթ ընտրություններ անցկացնելուց, ապա բացառված չէ, որ առաջիկա ընտրություններին մասնակցի ընտրողների լոկ 15%-ը։ Հիշեցնեմ, որ Փաշինյանի ժողովրդականության գագաթնակետի պահին 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցեց ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 40%-ը։ Այս անգամ ընտրողների քանակն աղետալի փոքր կլինի, ինչը կվտանգի ամբողջ ընտրարշավի և նոր խորհրդարանի լեգիտիմությունը, չնայած այն բանին, որ ընտրական օրենսդրության մեջ բացակայում է «քվորում» հասկացությունը քվեարկության մասնակիցների թվաքանակի վերաբերյալ:

Չնայած արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հարցում որոշակիության բացակայությանը, հասարակական լարվածությունը երկրում հասել է բարձրակետին։ Խորհրդարանական մեծամասնությունը խոսում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, սակայն Փաշինյանը չունի և չի կարող վստահություն ունենալ, որ իր համաձայնեցված հրաժարականից հետո չի կալանավորվի հրաժարականի օրինական ուժի մեջ մտնելուց կես ժամ անց։ Դա կարող է տեղի ունենալ նույնիսկ այն դեպքում, եթե Ծառուկյանն ու Մարուքյանը կատարեն պայմանավորվածությունները և չառաջադրեն իրենց թեկնածությունը։

Փաշինյանը հասկանում է, որ ցանկացած պարագայում հրաժարականը կարող է հանգեցնել մեղադրյալի աթոռին իր հայտնվելուն, այնպես որ արտահերթ ընտրություններ խաղալու նպատակը հանրության ուշադրությունը շեղելն է իրական օրակարգից։ Հրաժարականը չափազանց մեծ ռիսկ է Նիկոլի համար։ Նա կարող է մի ակնթարթում զրկվել ամեն ինչից և նստել մեղադրյալի աթոռին, ուստի դժվար թե դիմի խորհրդարանի լուծարման քայլին՝ պաշտոնից հեռանալու միջոցով։ Շատ ավելի հավանական է թվում այն հեռանկարը, որ նա ժամանակավոր վարչապետի դերի համար կառաջարկի իր թիմակիցներից մեկնումեկին. նրան, ով արտահերթ ընտրություններ կկազմակերպի իր թելադրանքով։ Քանի դեռ պահպանվում է ռազմական դրությունը, արտահերթ ընտրությունների մասին կարելի է խոսել միայն կանխատեսումների և վարկածների մակարդակով։ Մինչև որ խորհրդարանական մեծամասնությունը չչեղարկի ռազմական դրությունը, ընտրությունների հետ կապված իրավիճակում հստակություն չի լինի…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЕСЛИ ПАШИНЯН УДЕРЖИТ ВЛАСТЬ, ТО ЭТО ПРИДАСТ УСКОРЕНИЕ ПРОГРАММЕ "ЗАПАДНЫЙ АЗЕРБАЙДЖАН"
      2024-05-20 10:13

      "Сегодня или никогда!", - произнес архиепископ Баграт Галстанян 16 мая после того, как жители Киранц перекрыли дорогу в Воскепар. Как заявил бывший спикер парламента республиканец Самвел Николян, есть только 2 способа избавить страну от предателя: либо импичмент, либо отставка при помощи массового давления. Критическую массу Движение "Тавуш во имя Родины" пока не обеспечило, а тот факт, что народ доверяет архиепископу и не доверяет политическим деятелям от оппозиции, - признак серьезного кризиса…

    • В КОНЦЕ КОНЦОВ ЗАТКНИ ФОНТАН!
      2024-05-18 12:05

      После подписания протоколов комиссиями Григоряна и Мустафаева агитпроп Пашиняна словно с цепи сорвался! Политизированная публика уже привыкла, что в эфире телеканала, который связывают с персоной спикера Алена Симоняна, ведущий авторской программы "Свободное общение" Гнел Саркисян постоянно повышает голос и кричит на зрительскую аудиторию (главный признак отсутствия профессионализма), дико вращая при этом глазами и размахивая руками.

    • ГД ПРЕДЛАГАЮТ ПЕРЕЙТИ НА СТОРОНУ НАРОДА
      2024-05-15 11:05

      В связи с заявлением политолога Сурена Петросяна об обращении к нему некоторых членов ГД "рюкзаки" провели в соцсетях кампанию под лозунгом "Пашинян - избранный премьер-министр!", что, однако, никак не ослабило контроль над депутатами от фракции большинства. Петросян - один из соратников архиепископа Баграта Галстаняна, возглавившего Движение "Тавуш во имя Родины", которое инициировало процедуру импичмента в парламенте.

    • 20 МАЯ ЗЕЛЕНСКИЙ УТРАТИТ ЛЕГИТИМНОСТЬ, ПАШИНЯН УЖЕ ЕЕ УТРАТИЛ
      2024-05-14 09:48

      20 мая президент Украины Зеленский утратит легитимность, ибо так и не решился провести президентские выборы в условиях поражения на фронтах. Невзирая на решение Конгресса США о выделении финансовой помощи, Киев по-прежнему испытывает нехватку вооружений, между тем влиятельные издания на Западе пишут о том, что в конце мая - начале июня СВО планирует масштабное наступление в направлении второго по величине города Украины Харькова. Согласно последним публикациям французских изданий, в наступлении будет задействовано около 50 тыс. солдат, в России считают, что эта цифра сильно занижена.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԺԱՐԻՆ
      2021-07-12 21:50

      Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։

    • «ԴԱՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՊՈՂՊԱՏԵ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԵ՛Ն
      2021-07-12 19:55

      Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։

    • ԱՆԱՐԳԱՆՔԻ ՏՈՆ
      2021-06-30 17:54

      Երևանի ռեստորաններից մեկում «Քաղաքացիական պայմանագիրը» տոնեց իր հաղթանակն արտահերթ ընտրություններում։ Դե ինչ, դա իսկապես հաղթանակ էր, ճիշտ է, փոքր-ինչ տարօրինակ. հաղթանակ սեփական ժողովրդի, հարազատ պետության նկատմամբ։

    • ՔՎԵԱՐԿԵՔ ԹԻՎ 6-ի ԿԱՄ ԹԻՎ 24-ի ՕԳՏԻՆ
      2021-06-18 17:47

      Անվտանգության համակարգի փլուզումը սկսվեց Վայոց Ձորից «Ամեն ինչ սկսվեց այստեղից՝ Վայոց Ձորից։ 2018 թվականի մայիսին ադրբեջանցիները, օգտվելով մեր երկրում իրականացված իշխանազավթումից, բավականաչափ առաջ եկան Նախիջևանի հետ սահմանում։