«Հայրենիք»․ Երկու ընդդիմադիր բեռևներով ընտրությունների գնալը մարտավարական որոշում է
Երկրորդ նախագահի կողմից ձևավորած դաշինքի առումով մեր ընկալմամբ սա մարտավարական խնդիր է, այսինքն երկու ընդդիմադիր մեծ բևեռներ գտնում են, որ արդյունքի հասնելու համար առավել ճիշտ քաղաքական կոնֆիգուրացիան ընտրությունների գնալու սա է: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին կայացած ասուլիսում այս մասին հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
«Սա քաղաքագիտական առումով որոշում է, բայց ոչ ռազմավարությունների, նպատակների տարբերության: Սա բնական ձևավորված իրավիճակն է բոլոր ընդդիմադիր ուժերի հետ կոնսուլտացիաների արդյունքում»,-ասաց նա:
«Հայրենիքի» խոսնակը նաև ընդգծեց. «Ոչ մեկը չի ասում, որ մեկ ուժով հանդես գալը բերելու է ավելի մեծ վստահության քվե, քան երկու բևեռով գնալը: Իսկ արդեն դրանից հետո քաղաքական կոնսուլտացիաները կոալիցիա կազմելու շուրջ նորմալ երևույթ են լինելու: Մասնատում չկա: Այդ վերաբերմունքը կպահպանվի»:
Նա վստահություն հայտնեց, որ իերնց դաշինքը շատ մեծ վստահություն է ստանալու Ազգային ժողովում:
Հարցին, թե իրենց հաղթանակի շանսերը որքան են, արդյոք կհաղթահարեն նվազագույն շեմը, Սոս Հակոբյանը պատասխանեց. «Եթե մենք մտածեինք շեմը հաղթահարելու մասին, հավատացեք, մեր երկու ուժերը առանձին գնալով այդ շեմը անցնելու էին: Այստեղ խոսքը շատ խոշոր չափաբաժնով վստահության քվե ստանալու մասին է, որը հնարավորություն է տալու ռեալ փոփոխություն իրականացնել; Մենք վստահ ենք, որ հիմնական դերակատարն ենք լինելու վաղվա կառավարության կազմավորման և ԱԺ-ում քաղաքական պրոցեսների վրա»:
Նա ընդգծեց, որ այս իրավիճակում ընտրությունները լավագույն լուծումը չէին, բայց եթե կան ընտրություններ, բոյկոտելը, ոչինչ չանելը ճիշտ որոշում չէր լինի. «Երկիրը անդունդը գլորելուց հետ պահելու համար այս պահին կոնսոլիդացիա է անհրաժեշտ ընդդիմադիր դաշտում և դրա համար օրինակ ենք ծառայում»:
«Հայրենիքի» խոսնակը նաև նշեց, որ թե մարզերում, թե Երևանում ունեն ռեսուրսներ՝ իրականացնելու ընտրությունների արդյունավետ վերահսկողություն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 14:12
Программа субсидирования, компаний, привлекающих высококвалифицированных специалистов, "заморожена" по инициативе главы Минэка. В ведомстве идут проверки сумм, выплаченных по этой программе за последние годы.
-
2025-05-02 14:12
Американский телеканал Fox News опубликовал статью сына Рубена Варданяна – Давида Варданяна. Перевод статьи представляет ФактИнфо.
-
2025-05-02 14:11
Глава департамента государственной эффективности (DOGE) США Илон Маск заявил, что американские госслужащие тратили бюджетные средства на аренду роскошных отелей и стадионов для вечеринок. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-02 14:09
Армения поднялась на девять строчек в Индексе свободы прессы за 2025 год, разместившись на 34-м месте, сообщает международная неправительственная организация «Репортеры без границ» (RFS).