Последние новости

ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ԱԼԻԵՎԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Նոր զենքը «կրակեց» միայն Ապարանում, Աշտարակում և Արարատում

Կապիտուլյանտի նոր զենքը՝ փորձարարական հեռուստաալիքը փողոցային հարցումներ է անցկացրել։ Դրանց մասնակիցները միացրած տեսախցիկի առջև, որպես կանոն, մոռանում էին երեք նախադասությունից բաղկացած տեքստը:

«Պատահական» անցորդները մեկը մյուսին կրկնելով ասում էին, թե Փաշինյանը ասֆալտապատել է բազմաթիվ փողոցներ ու հետն էլ ազատություն տվել մարդկանց, հիմա իրենք կարող ասել՝ ինչ մտքներով անցնի։ Նրանք խոսում էին Փաշինյանին ձայն տալու պատրաստակամության մասին (դա «ստեղծագործական» մտահղացման լոկ կեսն է) և փրփուրը բերանին հայհոյում Ռոբերտ Քոչարյանին ու ՀՀԿ-ին։ Սոցհարցումների վարձված մասնակիցներն ասում էին, թե Ռ.Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք վատ են ապրել, իսկ Նիկոլի օրոք լավ են ապրում։ Արդեն մի քանի օր շարունակ փողոցային հարցումները սահմանափակված են Աշտարակով, Ապարանով ու Արարատով. այստեղից էլ կասկած է ծնվում, որ նախաձեռնությունը ձախողվել է դեռ սաղմնային վիճակում. այլ համայնքներում համապատասխան հոծախմբեր չեն գտնվել։ Տարօրինակ է. չէ ՞ որ նախիրն Աֆրիկայում էլ է նախիր…

Նայելով փողոցային հարցման բեմադրությունների մասնակիցներին՝ կարելի է կասկածի տակ առնել այն, որ Հայաստանում կան բարձրագույն կրթություն և տնային գրադարան ունեցող մարդիկ. Նիկոլի ընտրազանգվածը հիմնականում կազմում են անատամ պառավներն ու ու դաջվածքավոր փնթի տղամարդիկ։ Քաղաքագետ Աղասի Ենոքյանն օրերս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխանությունը նպատակաուղղված ջանքեր է գործադրում խուլիգանների և կիսաքրեական տարրերի ակտիվացման համար։ Սրվել է քրեածին իրավիճակը, օրերս մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարվել է քրեական շրջանակներում հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը։ Այդ մահափորձը պետության բացակայության ամենացայտուն վկայությունն է. հանցաշխարհը խախտում է կարմիր գծերը, պետություն չկա, ուստի թույլատրված է օրը ցերեկով կրակել մարդաշատ վայրում։ Մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում ոչ միայն ադրբեջանցիների բռնազավթած տարածքներում, այլև Երևանի կենտրոնում։

Առողջապահության նախարարության շենքի մոտ ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների ցույցից հետո ոստիկանության պահվածքը ծառայողական ջերմեռանդության վառ օրինակ էր՝ նախընտրական լարվածության ահագնացման ոգով։ Ոստիկանները ոչինչ չէին ձեռնարկում, քանի դեռ ակցիայի մասնակիցները շենքի մուտքի առջև նետում էին այնպիսի պարկեր, որոնցով Աբովյան դիահերձարանում իշխանությունը պահում էր զոհված զինվորների աճյունները: Բայց ակցիայի ավարտվելուն պես ոստիկաններն անհամաչափ ուժ կիրառեցին։ Մի քանի մարդու բերման ենթարկեցին՝ բացառապես վախեցնելու և հրահանգը կատարելու համար։

Լրտեսական մականունը՝ Շակալ

Փաշինյանը միտումնավոր թեժացնում է հասարակական մթնոլորտը՝ երկաթի, գայլերի ու գելխեղդների, փշրած ատամների ու «թավիշի» ավարտի մասին հայտարարություններով։ Եթե նա զգար, որ առավելությունն իր կողմում է, ապա նախընտրական քարոզչության տոնայնությունն այլ կլիներ։ Նրան նույնիսկ Փարիզում էին գոռում, որ դավաճան է, և անվանում թուրք։

Միքայել Համբարձումյանը, որը գլխավորել է ԱԱԾ-ն 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում, օրերս հեռուստաալիքներից մեկի եթերում մի տեքստ հնչեցրեց օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ՀՀ ոմն քաղաքացու հավաքագրման մասին։ Հավաքագրումից հետո քաղաքացին ստացել է «Շակալ» լրտեսական ծածկանունը։ Հավաքագրված քաղաքացու հատկանիշները, որ թվարկել է Համբարձումյանը, լիովին համընկնում են կապիտուլյանտի բնութագրի հետ։

Փարիզ և Բրյուսել այցելելուց հետո Փաշինյանն ու իր շրջապատը ձևացնում են, թե ստացել են Եվրամիության աջակցությունը, և այժմ գնում են ընտրությունների՝ գլխավերևում բարձր պահած ժողովրդավարական ազատությունների դրոշը: Փաշինյանի կոշտ հռետորաբանությունը, ընդդիմադիր երկու դաշինքների առաջնորդների՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի վրա ֆեյքերի բանակի կատաղի վայրահաչը (այլ կերպ չես անվանի), վկայում են այն մասին, որ իշխանությունը լրջորեն մտահոգված է քվեարկության արդյունքներով։ Առայժմ վաղ է եզրակացություններ անել քարոզչության արդյունքների վերաբերյալ, բայց արդեն ակնհայտ է, որ հասարակությունը, առավել քան երբևէ, բաժանված է մտածող զանգվածի և, ներող կլինեք, ժեխի։

Նաիրա Զոհրաբյանի այս բնորոշումը շատ երանգներ ունի և գուցե կոշտ է հնչում, բայց «խաժամուժ» ինտելիգենտ բնորոշումը մեր դեպքում փոքր-ինչ հնացած է թվում։ Այսօրվա իրավիճակից հետադարձ հայացք նետելիս պարզ երևում է, որ գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերը փոխարկվել է հասարակության մտածող հատվածի նկատմամբ նույն այդ ժեխի հաղթանակի։ Միայն ժեխը կարող է ծափահարել բազմիցս գործածված քարոզչական այն ստին, թե Քոչարյանն իբր ուզում էր փոխանակել Մեղրին Ղարաբաղի հետ։ Մայիսի 30-ին այդ զառանցանքը հազարերորդ անգամ կրկնեց Փաշինյանը Ջրաշեն համայնքում (Լոռի)։ Փոքրաթիվ ընտրողների հետ հանդիպման սկզբում կապիտուլյանտը 2 րոպե խոսեց «Խելացի գոմ» նախագծի մասին (նա այդ նախագծի մասին պատմում է 2018-ից), որից հետո 20 րոպե պախարակում էր Քոչարյանին…

Ժեխին պետականություն պետք չէ…

Ժեխը գենետիկ ատելություն է տածում նրանց նկատմամբ, ում ճակատին գրված են բարձրագույն կրթությունն ու սեփական ստամոքսից անդին տեսնելու ունակությունը: Ժեխը կապ չի զգում այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են Հայրենիքը, Հավատքը, Ազատությունը, Ազգային արժանապատվությունը...

ԱՅՍՕՐ ԱՅԴ ԶԱՆԳՎԱԾՆ ԱԿՏԻՎ Է ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ԵՐԲԵՎԷ: Անգամ ֆիզիկական ցավ ես ապրում՝ տեսնելով, թե ինչպես են երեխաները գոռում. «Նիկոլ վարչապե՛տ»: Հենվելով այդ ագրեսիվ-դատարկագլուխ զանգվածի վրա՝ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները յուրացրած թուրքական փոխանորդը գնում է արտահերթ ընտրությունների։

Ի տարբերություն ժեխի՝ ժողովուրդը գիտակցում է հունիսի 20-ի քվեարկության արդյունքում վարչապետի աթոռին Փաշինյանի վերադարձի հետևանքները, ուստի Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի և այլ մարզերի գյուղական և քաղաքային համայնքների մեծամասնությունը կտրականապես դեմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերադարձին իշխանության։ Այդ մարզերը կքվեարկեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների օգտին։ Ուզում եմ հատուկ ընդգծել. Քոչարյանն ու Վանեցյանը ապավինում են ժողովրդին, իսկ Փաշինյանը խաղադրույք է կատարում ժեխի վրա։

Ժողովուրդը հիմնավոր դժգոհություններ ունի Քոչարյանի, Վանեցյանի և հանրապետականների նկատմամբ (դա նորմալ է և օրինաչափ), բայց ի տարբերություն ժեխի՝ ժողովուրդը հասկանում է, որ կա մի բան, որը վեր է այդ դժգոհություններից։ Ի տարբերություն ժեխի, ժողովուրդը գիտի, թե ինչ է Հայրենիքը, Հավատքը, Ազատությունը, Ազգային արժանապատվությունը... Հանուն այդ արժեհամակարգի պետք է միավորվել և վռնդել Հայոց աշխարհից հայկական ազգանուններով թուրքական գործակալներին։

Արտահերթ ընտրությունների արդյունքներով է աշխարհը դատելու Հայաստանի և հայոց պետականության հեռանկարների մասին։ Եթե ընտրողների գերակշիռ մաս կազմի ժեխը, ապա վերջինիս պետականություն պետք չէ, նա կարող է գոհանալ բռնազավթիչի մտրակով ու կուշտ փորով։ Իշխանության ղեկին Փաշինյանի վերարտադրությունը լոկ կավելացնի նոր պատերազմի հավանականությունը՝ Հայաստանն ամբողջությամբ բռնազավթելու նպատակով։ Ալիևն արդեն հայտարարել է, որ հայերին պետություն պետք չէ, որ նրանք դեռ չեն հասել պետություն ունենալու մակարդակի։ Ավելի վաղ նա ասել էր, թե պատերազմում հաղթել է ոչ թե Նիկոլին (դա անպատվաբեր է), այլ Քոչարյանի ու Սարգսյանի բանակին։ Այսօր Ալիևը փորձում է հաղթել Քոչարյանին և Սարգսյանի կուսակցությանը արտահերթ ընտրություններում, որպեսզի վերջնականապես փակի Արցախի թեման։ Փաշինյանի կուսակցության հաղթանակը կնշանակի Ալիևի հաղթանակ, ինքը՝ Իլհամ Հեյդարիչը դրանում ոչ մի կասկած չունի։

Եվ էլի մի բան. որպեսզի նրբագեղ խոսքի սիրահարներն այնքան էլ չվրդովվեն, համենայն դեպս տեղեկացնեմ, որ «ժեխ» բառը ներառված է «Հայերեն բացատրական բառարան»-ում (ՍտեփանՄալխասեանց։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչություն, Երևան, 1944։ Հատոր 2, Ցուցակ 1, էջ 142), «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում (Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976։ Հատոր 1, Էջ 478) և այլուր։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ ОБЯЗАНА ВОСПОЛЬЗОВАТЬСЯ ВЕСОМЫМ ШАНСОМ!
      2024-04-27 11:24

      История всегда повторяется в виде фарса: когда под Пашиняном закачался стул после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г., то он выступил с проектом экономического развития, на реализацию которого попросил у народа 6 месяцев. Потом о проекте все забыли. На днях, поняв, что под ним опять зашатался стул, Пашинян объявил, что он и ГД "положили на стол реальную карту Армении на  ближайшие десятилетия", дескать, сегодня решается не вопрос отдельных деревень, а вопрос будущих десятилетий.  Этот фарс  никак не повлиял на уличную борьбу, которая набирает обороты…

    • "ЖЕРТВОПРИНОШЕНИЕ" ВО ИМЯ ДЕМОКРАТИИ?
      2024-04-27 10:42

      Среди "избранных" монологов Пашиняна до последнего времени лидировало обращение к народу в FB о том, что он (Никол) владеет навыками верховного главнокомандующего, и пусть никто не  сомневается в этом.  Обращение  было озвучено сразу после начала 44-дневной войны. На 2-м месте был монолог о том, что "пришло время мести со стороны народа", озвученный сразу после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г. Пашинян заговорил о мести, как только пришло известие о жестоком избиении в то время спикера парламента Арарата Мирзояна.

    • МИТИНГ ПО СЛУЧАЮ ДНЯ ГРАЖДАНИНА НА 27 АПРЕЛЯ НЕ ЗАПЛАНИРОВАН!
      2024-04-26 10:17

      После того, как весной 2018 г. массы поддержали антиконституционный захват власти под вывеской "революции любви и согласия", Пашинян и его команда стали общаться с народом на языке дешевых манипуляций. Самый свежий образчик - насаждение тезиса, дескать, благодаря стараниям Пашиняна, в Тавуше азербайджанцам будут сданы не 4, а 2,5 деревни. Расчет сделан на то, что жители приграничного марза придут в неописуемый восторг, возрадуются и прославят Никола! Верхушка режима делает ставку на массовую деградацию…

    • ВЕРХУШКА РЕЖИМА МЕЧЕТСЯ В АГОНИИ, ВСЯ НАДЕЖДА НА БАНДЫ
      2024-04-25 10:15

      Судья Жора Чичоян, выдавший санкцию на домашний арест и залог в 7 млн драмов для участника 44-дневной войны Самвела Варданяна, в свое время  выдал санкцию на арест матери погибшего героя Гаянэ Мартиросян. Режим, напомню,  обвинил ее в попытке похищения сына Пашиняна Ашота. Чичоян стал судьей 22 сентября 2022 г., а до этого был прокурором. Он приобрел известность, когда президент РА представил возражения в Высший судебный совет по поводу его назначения, но в ВСС позицию президента игнорировали. Дело в том, что за Жору вступились отец - прокурор Ширака Армен Чичоян и брат отца - судья ВСС Сергей Чичоян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՐՄԱՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՎ ԲՈՅԿՈՏ…
      2022-01-18 20:26

      Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները… Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:

    • Ո՞ւՐ ԵՆ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՈՒ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԸ
      2021-12-15 10:02

      Երբ «դիմակների շոուն» դեռ պահանջված էր Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին սկանդալային օրենքի առաջին զոհը դարձավ ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Ռեժիմը վրեժ լուծեց նրանից՝ ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քրեական անցյալի մասին տեղեկություններ հրապարակելու համար։ Հարությունյանից հետո երկրորդը դարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Հանգստյան օրերին նրան տեղափոխել են հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով. այս տարի նա ինսուլտ Է տարել։

    • «ՆՐԱՆՔ ՎԱՐԻ ԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԿԻՐԸ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
      2021-11-23 20:00

      3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:

    • ԱԿՆԵՐԵՎ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ «ԱՏԿԱՏՆԵՐԸ», ԲԱՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵԼ…
      2021-09-28 21:53

      Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել…