ԻՆՉՊԻՍԻՆ ՏԵՐՏԵՐՆ Է, ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ԾԱՌԱՅԱՆԻՆ Է
Գործընկերներիցս մեկը վերջերս մտահոգություն հայտնեց, թե «չե՞ն ոտնահարվի արդյոք ԶԼՄ-ների իրավունքները, եթե Հայաստանում իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը»։ Հասկանալի է, որ այդօրինակ հարցը արտացոլումն է այն վաղեմի թեմայի, թե ինչպես «Ա1+» հեռուստաընկերությունը հեռարձակման արտոնագիր չստացավ Քոչարյանի նախագահության տարիներին։ Այստեղ կարելի է թերևս հիշեցնել, որ բաղձալի արտոնագիրն այն չստացավ նաև հետագայում. ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի օրոք... Բայց հիմա խոսքը նույնիսկ այդ մասին չէ։
Այլ այն մասին, որ գործընկերս, խորհելով այդ հարցի մասին, հաստատ չի դիտել freenews վայելչագեղ անվանումով նոր հեռուստաալիքի հաղորդումները։ Եթե դիտած լիներ այդ «ազատ նորությունները», հավանաբար հենց ինքը կդիմեր Քոչարյանին՝ ընտրություններում հաղթանակի դեպքում այդ գրասենյակն անհապաղ փակելու խնդրանքով, հասարակական հիգիենայի տարրական կանոնները պահպանելու նպատակով։
Այն, որ այդտեղ միայն նիկոլամետ ու հակաքոչարյանական քարոզչություն է՝ «ազատ լուրերի» անվան տակ, դժբախտության լոկ կեսն է։ Բայց այնտեղ ընդ որում հաղորդում է վարում մի տարօրինակ արարած, որը, դատելով ամենից, երևակայել է իրեն ինչ-որ միջին բան Կաշպիրովսկու և Վլադիմիր Սոլովյովի արանքում։ Քանզի նրա հաղորդման անտուրաժն այնպիսին է, ինչպես Սոլովյովի տաղավարում, իսկ հայացքը՝ արծվային. իսկը Կաշպիրովսկին երիտասարդ տարիներին։ Այսինքն այդ իրեն է թվում, թե հայացքն «արծվային» է։ Իրականում այդ հաղորդումն ու դրա հաղորդավարն ավելի շուտ հիշեցնում են անմոռաց Տիգրան Կարապետիչին, ընդ որում՝ նրա եթերների վատթարագույն նմանությամբ։
Դա աչքովս ընկավ օրերս, կեսգիշերին մոտ, երբ հերթով անցնում էի հեռուստացույցի ալիքների վրայով։ Չգիտեմ, թե ինչ էր հնչել մինչ այդ, կպատմեմ լոկ այն, ինչը դիտեցի. Հակաքոչարյանականության խառնուրդ բացահայտ դեբիլիզմի ու նիկոլիզմի հետ։ Թեպետ, վերջին երկու հասկացությունները գործնականում հոմանիշներ են։
Նախ, հաղորդավարը բացատրում էր, թե ինչու է Քոչարյանի օրոք կառուցված Հյուսիսային պողոտան վնասակար Երևանի համար։ Պարզվում է՝ երկրորդ նախագահը Հյուսիսային պողոտան կառուցել է, իսկ այ կոյուղու խողովակները չի փոխել։ Ուստի պետք չէ ցույց տալ նշյալ պողոտան մայրաքաղաքի հյուրերին ու հպարտանալ, բարբառում էր Կարապետիչի «ստվերը», մոռանալով, որ այնտեղ շատ է սիրում հյուրերին տանել ոչ այլ ոք, քան իր տերը՝ Փաշինյանը։ Հիշում եմ, երբ Մերկելը ժամանեց Երևան, հենց այնտեղ տարավ նրան Փաշինյանը, հենց Քոչարյանի օրոք կառուցված Հյուսիսային պողոտա։ Փոխանակ ման տար Գերմանիայի կանցլերին խանութներով ու ցույց տար, թե ինչպես են իր՝ Փաշինյանի կառավարման օրոք իջել բանանի գները...
Հետո այդ հաղորդավարը պատմեց, որ մեր գերիներին չեն վերադարձնում, քանի որ Քոչարյանը փակել է վերադարձի դուռը և բանալին դրել իր գրպանը։ Դե, կարճ ասած, նոր իշխանությունները ոչ մի կապ չունեն։ Լենա Նազարյանի ոգով, որը հայտարարեց, թե՝ չէ՞ որ գերիներին պահում են բնավ ոչ Հայաստանի իշխանությունները, և ուրեմն՝ հայ հասարակությունն այդ հարցով պետք է դիմի Ալիևին, այլ ոչ թե Փաշինյանին։
Այնուհետ Կարապետիչի «ստվերը» սարսափելի գաղտնիք բացեց այն մասին, թե ինչու են Քոչարյանի նախագահության տարիներն ամենախաղաղ շրջանը եղել անկախ Հայաստանի պատմության մեջ։ Պարզվում է՝ երկրորդ նախագահն այդ մասին պայմանավորվել է երկու Ալիևների հետ։ Որ նրանք չկրակեն, չխանգարեն Քոչարյանին ուտել սպառազինության համար բյուջեով հատկացված փողերը…Ես իսկապես վերապատմում եմ այն, ինչ հնչում էր եթերում, և դա, համաձայնեք, ավելի տպավորիչ է, քան Փաշինյանի հեքիաթները Քոչարյանի օրոք Մեղրիի հանձնման մասին։
Վերջապես, Քոչարյանի թեման իրեն սպառեց այն հայտարարությամբ, թե Արցախի առաջին նախագահը և Հայաստանի երկրորդ նախագահը Հեյդար Ալիևի նախագիծն է, որից հետո սույն մասխարաբազն անցավ... Կաթողիկոսին։ Անցավ ու հայտարարեց, թե Գարեգին Բ-ն պետք է ինքնասպան լինի, քանզի իրավունք չունի իր հոտի առաջնորդը լինել։ Չեմ հորինում։ Այդ բարբաջանքը եթերում հնչում էր Կաթողիկոսի մասին, որն օրերս այցելեց իր հոտին Սյունիքում ու Արցախում, ուր արգելված է Փաշինյանի ու իր տխմարների մուտքը։
Որտեղի՞ց հայտնվեցին սրանք։ Ո՞նց բազմացան: Թեև ամեն ինչ պարզ է. ինչպիսին է տերտերն է, այնպիսին էլ թեմն է: Ինչպիսին տերն է, այնպիսին էլ ծառաներն են։ Ուրիշ ի՞նչ ծառայանի կարող է ունենալ այն մարդը, որն ինքն է խոստովանում, որ սիրում է ապուշ ձևանալ։ Ասենք, դա էլ, ինչպես որ մնացած ամենը, շատ վատ է ստացվում նրա մոտ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 12:28
Сегодня в Стамбуле проходит очередной раунд переговоров между Россией и Украиной. В преддверии переговоров Киев провел на территории России массированную атаку дронами-камикадзе, а спецслужбы Украины осуществили ряд диверсионных актов.
-
2025-05-30 10:19
Пашинян не был бы Пашиняном, если бы не воспользовался праздничными мероприятиями в Сардарапате для саморекламы. Поставив по правую руку от себя президента страны, а по левую - спикера парламента, Пашинян поделился с присутствующими другими официальными лицами и представителями силовых структур своими новыми «открытиями».
-
2025-05-29 09:48
После заключения мирного договора, спустя 5 минут, армяне начнут торговать с азербайджанцами. Армяне смогут жить в Баку, а азербайджанцы в Армении, как армяне в Грузии. Автор этих «гениальных» мыслей - спикер парламента РА Ален Симонян. Тот самый, которого некоторые неполиткорректные господа называют человеком из аквариума, напоминая о видеоролике, героем которого был наш спикер в дни, когда большая политика не подозревала о его существовании. Николу Пашиняну стоит обеспокоиться. У него появился достойный конкурент по части… Как бы пополиткорректней выразиться… Не получается. Пусть читатель сам даст характеристику этим мыслям спикера армянского парламента.
-
2025-05-28 09:36
Много слышим ласковых слов в адрес официального Еревана со стороны европейцев. Представители Еревана - желанные гости в Европе, европейские политики, разные самые, - желанные гости официального Еревана. Только вот странность: давно уже не слышно от европейских политиков не только слова, даже намека на осуждение этнической чистки, которую провел в Арцахе Алиев…
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։