ԱԽ քարտուղարը հակադարձել է Զասին
Չի կարելի ասել, թե ՀԱՊԿ-ը մեզ մերժել է։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ի պատասխան Հայաստանի դիմումի ՀԱՊԿ-ի հայտարարությանը։
Նշենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել էր, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Լրագրողների հետ զրույցում նա ասել էր` իրավիճակը չի վատանում՝ սա արդեն լավ է։ Առջևում շատ աշխատանք կա հենց սահմանի վիճելի հարցի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ։
«Սա սահմանային միջադեպ չէ, սահմանային միջադեպը չի կարող տևել երկու ամիս։ Պարոն Զասը նշել էր, որ զոհ չի եղել, բայց զոհ եղել է»։
Գրիգորյանի կարծիքով՝ նաև տեղեկատվության պակասի խնդիր կա, ինչի վերաբերյալ ևս քննարկում է եղել։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ՀԱՊԿ-ը շատ արագ արձագանքեց Տաջիկստանի դիմումին՝ նշելով, որ պատրաստ է օգնել, Գրիգորյանը նշեց, որ մեզ համար այս իրավիճակն անհասկանալի է։
«Մենք պարբերաբար բանակցությունների և քննարկումների մեջ ենք՝ հասկանալու համար տարբերությունը, ի դեպ, բոլոր գործողությունները ՀԱՊԿ-ի կոնսենսուսով են որոշվելու, ինչպես Հայաստանի դեպքում էր դրա անհրաժեշտությունը լինելու։ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման քննարկումներ նախաձեռնել ենք, որպեսզի հասկանանք իրավիճակի բացատրությունը»,- նշեց Գրիգորյանը։
Գրիգորյանը հավելեց, որ ՀԱՊԿ քարտուղարությանը հրավեր է ուղարկվել՝ տարածաշրջան այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Հիմա սպասում են ՀԱՊԿ-ի քայլերին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-27 19:35348
Президент Карабаха Араик Арутюнян принял французскую делегацию во главе с мэром Парижа Анн Идальго. Как сообщает пресс-служба президента, встреча состоялась в Горисе.
-
2022-05-27 19:33319
Бывший глава общины Гегамасар Акоп Аветян, который был подвергнут приводу при перекрытии дороги Сотк-Варденис, выпущен на свободу.
-
2022-05-27 19:32368
Оспа обезьян была занесена из Нигерии, где работает минимум 4 биолаборатории США. Об этом сообщил начальник войск радиационной, химической и биологической защиты (РХБЗ) Вооруженных сил РФ, генерал-лейтенант Игорь Кириллов.
-
2022-05-27 18:07382
Тема "армянского" спутника стала самой обсуждаемой в последние дни. Сторонники власти не жалеют усилий для того, чтобы убедить прежде всего самих себя, а потом и других в том, что произошло "беспрецедентное" событие, и что Армения отныне уже сверхдержава космического масштаба. Об этом написал на своей странице в Facebook депутат от блока "Армения" Артур КАЗИНЯН.