Последние новости

ՏՈՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 1-ին Արցախի խորհրդարանի հատուկ նիստով, ինչպես միշտ, մեկնարկում են հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումները: Ճիշտ է, այս անգամ միջոցառումներին ներկա չի լինի Հայաստանի վախեցած բարձրագույն ղեկավարությունը. խորհրդարանական բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչների կազմով Երևանի պատվիրակությանը կգլխավորի Ազգային ժողովի փոխխոսնակներից մեկը։

Հավանաբար, առաջիկա օրերին պետք է սպասել Բաքվի հերթական սադրանքներին, բայց խնդրի էությունը դրանից չի փոխվում. այո, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունը կորցրել է իր տարածքների զգալի մասը, բայց ինչպես որ արդեն 30 տարի է, ինչ Ադրբեջանի կազմում չէ, այնպես էլ շարունակում է մնալ դրա կազմից դուրս։

Մի՞թե Իլհամ Ալիևը հույս ունի, թե Արցախը կճանաչի իր սյուզերենությունը։ Կա՛մ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, ինչպես որ ներկայումս է, և Ալիևն ինչպես որ պատերազմից առաջ իշխանություն չուներ Արցախում, այնպես էլ չունի հիմա, կա՛մ Արցախում պարզապես հայեր չեն լինի։ Հավանաբար, հենց այդ գիտակցումն էլ դրդեց Ադրբեջանի առաջնորդին հայատյաց հայտարարությունների նոր չափաբաժին անել, որոնք նա օրերս հնչեցրեց բռնազավթված Շուշիում։

Կարո՞ղ է արդյոք Բաքուն պահանջել ռուս խաղաղապահների դուրսբերում, որոնք այսօրվա դրությամբ արցախցիների խաղաղ կյանքի գլխավոր երաշխավորն են: Պահանջել դա հիմա կամ 4 տարի անց։ Տեսականորեն՝ գուցեև կարող է: Բայց խաղաղապահների հետ կհեռանան նաև արցախցիները, եթե նրանք չունենան իրենց բանակը, որը կարող է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։ Իսկ եթե Լեռնային Ղարաբաղն ունենա այդպիսի բանակ, ապա խաղաղապահների հեռանալուն պես պարզապես նոր պատերազմ կսկսվի։

Խաղաղապահների դուրսբերման միակ տեսական հնարավորությունը Արցախի կարգավիճակի հարցի լուծումն է։ Այո, նման դասավորության դեպքում դա ամենևին չի նշանակում անվտանգության երաշխիքներ Արցախի համար՝ առանց ռուսական զորակազմի ներկայության, բայց գլխավոր հարցն այն է, թե կարո՞ղ է արդյոք այդ կարգավիճակը որոշվել Արցախի կամքի անտեսումով։ Ոչ։ Կհամաձայնի՞ արդյոք Արցախը Ադրբեջանի կազմում կարգավիճակի։ Կրկին ոչ։

Կարո՞ղ է արդյոք Բաքուն Արցախին առաջարկել մի այնպիսի բան, որին ի պատասխան կստանա արցախցիների համաձայնությունը. ենթադրենք՝ լայն ինքնավարություն։ Ասենք՝ վերադարձնել Հադրութը։ Նախ՝ Իլհամ Ալիևը նման քայլի չի գնա, երկրորդ՝ նույնիսկ այդ պարագայում դժվար է պատկերացնել, որ Ստեփանակերտը ճանաչի Բաքվի գերակայությունն ու համաձայնի ռուս խաղաղապահների դուրսբերմանը։ Այսպիսով, Արցախի կարգավիճակի հետ կապված բոլոր հարցերը եթե ոչ փակուղային, ապա ծայրաստիճան տևական գործընթացներն են։

ԿԱՐՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՆՊԱՍՏԵԼ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՐԱԳԱՑՄԱՆԸ։ Մոսկվան համարում է, թե դրան կարող է նպաստել հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանում։ Թվում է, թե կողմերի բարի կամքի դեպքում գործընթացը կարելի է սկսել. Սկզբի համար բացել գոյություն ունեցող կապուղիները, իսկ հետո մտածել նաև նորերի մասին։ Բայց, ինչպես տեսնում ենք, Բաքվի բարի կամք այդ հարցում չկա, այլ հակառակը, կա ձգտում՝ արգելափակելու Հայաստանի տարածքով անցնող կապուղիները։

Թուրքիան կարող էր առաջին քայլն անել և բացել սահմանը, որը կողպած է պահում 1992 թվականից ի վեր, սակայն մտադիր չէ դա անել։ Էրդողանը կրկին խոսում է ինչ-որ նախապայմանների մասին։ Թուրք լրագրողների հետ զրույցում նա ճամարտակում էր, թե սկզբում պետք է կայունացնել խաղաղությունը, հետո նոր մտածել հաղորդակցությունների մասին։ Ընդ որում, ակնհայտորեն, նկատի ուներ Երևանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, ինչն անհնար է։

Բացի այդ, Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ Երևանը դադարի շեշտադրել անցյալը, այսինքն՝ մոռանա և՛ Ցեղասպանությունը, և՛ 44-օրյա պատերազմը, որում Թուրքիան ակտիվորեն ներգրավված էր: Մի խոսքով, այստեղ նույնպես փակուղի է։

Եզրահանգումը պարզ է: Ստեփանակերտն ու Երևանը չունեն այլ ճանապարհ, քան հզորանալ, հզորանալ ու հզորանալ։ Ամրապնդել պետական ինստիտուտները՝ կառույցներից հետևողականորեն դուրս նետելով կոսմոպոլիտ ուժերին, որոնք պետականության կորստի շեմին հասցրեցին Հայաստանն ու Արցախը։ Մեծ դեր ունի, ի դեպ, խորհրդարանական ընդդիմությունը։ Ինչպես ասում է Սեյրան Օհանյանը, եթե խնդիրը լուծված չէ, բայց մեկ գիծ վերցված է, ապա պետք է ամրացնել այդ գիծը՝ նախադրյալներ ստեղծելով հետագա առաջխաղացման համար։

Եվ ուրեմն, Արցախն ունի իր Անկախության օրը տոնելու ոչ միայն իրավունք, այլև պարտականություն։ Այդ իրավունքը, այդ պարտականությունը վերջին պատերազմում հերոսաբար պաշտպանել և, ի վերջո, սեփական կյանքի գնով պահպանել են Հայաստանի և Արցախի հազարավոր որդիներ։

Հ.Գ.- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 3-ը արձակուրդի մեջ է։ Ինչպես հաղորդում է նրա մամլո ծառայությունը, արձակուրդն անցկացնելու է Հայաստանում։ Թերահավատները համոզված են, որ այդ կերպ Փաշինյանը հերթական անգամ փախավ։ Այս անգամ՝ այն հարցերին պատասխանելուց, թե ինչու ինքը չի մասնակցելու Ստեփանակերտում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին։ Առանձին հատուկենտ լավատեսները չեն բացառում, որ Փաշինյանը կարող է այնուամենայնիվ համարձակվել այցելել Ստեփանակերտ՝ որպես մասնավոր անձ։ Դժվար թե. վախկոտը արձակուրդի ժամանակ էլ մնում է վախկոտ։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КТО ОСТАНОВИТ ПАШИНЯНА?
      2024-03-28 10:02

      В интернете гуляет ролик, в котором очередной гонец Пашиняна Степа Сафарян рассказывает жителям Воскепара об ультиматуме, который предъявил Николу Ильхам Алиев: 4 известных села с прилегающими территориями в апреле должны быть переданы Азербайджану. Иначе будет война. Отметим, что ранее в Воскепаре уже успел побывать другой прислужник Никола – Левон Ширинян, известный своей откровенной русофобией. Побывал с той же миссией - убеждать жителей в неизбежности сдачи приграничных территорий…

    • ВСЕ САМ
      2024-03-23 09:58

      Есть такой старый анекдот. Приходит муж за полночь пьяный. Следы помады. Запах духов. На вопрос жены, где был, пытается что-то выговорить, но ничего на ум не приходит, ноги не держат, валится на кровать и говорит: «Ну ты же умная женщина, придумай сама что-нибудь...».

    • В ПОВЕСТКЕ СОЮЗНОЕ ГОСУДАРСТВО
      2024-03-20 10:12

      Никол Пашинян в Тавуше уговаривал жителей приграничья поддержать его "борьбу за суверенитет", а потому добровольно и с улыбкой согласиться на сдачу четырех сел, требуемых Азербайджаном. Использовал кнут и пряник. Обещал тем, кто потеряет дома или земли, квартиры в Иджеване. Дескать, живите себе спокойно. Это был пряник. Кнут был в виде угроз, что Турция и Азербайджан начнут войну. Жители, и не только Тавуша, уже давно поняли, что Пашиняна не остановить. Потому как только новыми уступками можно заставить людей забыть ранее потерянное. Сегодня с подачи Пашиняна и его агитационной команды мы говорим "только" о четырех селах.

    • ТРУДНО БЫТЬ НИКОЛОМ ПАШИНЯНОМ
      2024-03-15 09:48

      Трудно быть Николом Пашиняном. Три с половиной часа давать пресс-конференцию, чтобы сообщить, что Азербайджану будут сданы 4 требуемых села, но так и не сказать об этом прямо. То ли трусил, то ли стыдно было. И так подводил к этому, и этак, карту какую-то из ближайшего детского сада притащил. Сказал, что не проблема перенести тот участок дороги, который проходит через требуемые Азербайджаном территории. Советскую энциклопедию вспомнил. Но прямо так и не сказал.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՎԱ՞Ծ ԵՆ
      2021-11-08 20:40

      Ահա և մեկ տարի անցավ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից: Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում իշխանության է եկել պոպուլիստ-դիլետանտների թիմը, Ադրբեջանը, թուրքական զինված ուժերի և սիրիական թուրքամետ կազմավորումների վարձկան-ահաբեկիչների ջոկատների անմիջական աջակցությամբ, ռևանշ վերցրեց 90-ականների սկզբի Արցախյան պատերազմում կրած պարտության համար։ Այսօր Բաքվի վերահսկողության տակ են ոչ միայն տխրահռչակ յոթ շրջանները, այլև Շուշիի և Հադրութի շրջանները, որոնք Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կազմում ընդգրկված են եղել դեռևս ԽՍՀՄ տարիներին։ Հայաստանն ու Արցախը տվեցին առնվազն հինգ հազար զոհ (իշխանությունն այդպես էլ չներկայացրեց վերջնական անվանական ցուցակը), տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուրավորները համարվում են անհետ կորած։ Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գերիներ մինչ օրս մնում են Ադրբեջանի բանտերում։

    • 30 ԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ
      2021-09-21 18:07

      30 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեում քվեարկեց հանրապետության անկախության օգտին։ Սակայն իրավաբանորեն Հայաստանն անկախացավ միայն այն բանից հետո, երբ 1991-ի տարեվերջին Ելցինը, Կրավչուկը և Շուշկևիչը ստորագրեցին պայմանագիր, որը դադարեցրեց Խորհրդային Միություն անվանումով պետության գոյությունը։ Բայց, ինչն առավել կարևոր է. հասկանում ենք, որ մեր անկախ պետության կառուցումը փաստացի սկսվել է 1988-ին՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման շարժումով։

    • ԳՈՒՆԱԳԵՂ ՊԱՐԱՆՈՅԱ
      2021-09-21 10:38

      Նիկոլաթուրքերը հրավիրում են նշելու հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը Սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ավտոճանապարհի ոստիկանական կետում ադրբեջանցիները կանգնեցրել են Արցախի Հանրապետության ֆուտբոլի մանկապատանեկան հավաքականի ավտոբուսը: Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը ավտոբուսի կողային հատվածից դանակով քերում հայկական երկրորդ հանրապետության դրոշի պատկերը։

    • ՄԱՆԴԱՏԻ ԽՆԴԻՐԸ
      2021-09-07 17:06

      Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են սկսել Քաշաթաղի (Լաչինի) շրջանում։ Սա նրանց առաջին համատեղ մարտավարական զորավարժություններն են Արցախի բռնազավթված տարածքում։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հատուկ ուշադրություն է նախատեսվում հատկացնել ժամանակակից մարտական տեխնիկայի օգտագործման հմտությունների կատարելագործմանը դժվարանցանելի տեղանքում: