Последние новости

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ՛

Նիկոլից առաջ Արցախի կարգավիճակը բանակցությունների անկյունաքարն էր

Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Ստեփանակերտ չեն մեկնի նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջին անգամ Հայաստանի ղեկավարությունը ներկա չի լինելու Արցախի Հանրապետությունում կայանալիք հոբելյանական միջոցառումներին։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՀԱՆԳՍՏԻ, ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ: ԿԱՄՔԸ ՁԵՐՆ Է, ՊԱՐՈՆԱՅՔ, ԲԱՅՑ ՍԱ ԱՐԴԵՆ ՀԱՏԱԿՆ Է։ Ալիևն ու Էրդողանը կատարյալ հրճվանք են ապրում, այլ մեկնաբանությունները, նկատի առնելով դրանց ակնհայտությունը, թողնում եմ ընթերցողներին։

30 տարի առաջ՝ 1991թ.սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը: Այն ընդունեց որոշում, որի առաջին կետի համաձայն՝ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի կազմում ընդգրկվեցին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքները։ Նույն թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտն առաջին անգամ գնդակոծվեց Շուշիից «Ալազան» հրթիռահրետանային կայանքից, որից հետո հրթիռակոծություններն իրականացվում էին պարբերաբար և ամեն կողմից: Ստեփանակերտը շրջափակման մեջ էր, իսկ աշխարհը լռում էր։

1992թ.հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ոչնչացվեց ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետային բազան Ստեփանակերտում, փետրվարի 10-ին ոչնչացվեցին կրակակետերը Ստեփանակերտի մերձակա գյուղերում: 1992թ. փետրվարի 26-ին ազատագրվեց Ստեփանակերտի օդանավակայանը, 1992թ. մարտի 26-ին ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության կոմիտեն: Հետո Շուշիի ազատագրման գործողությունն էր, մարտերը Ասկերանի, Մարտունու, Հադրութի ուղղություններով։ 1993թ. ապրիլին ազատագրվեց Օմարի լեռնանցքը, 1994-ին՝ Մատաղիսն ու Թալիշը, ապա հաջորդեց Մարտակերտի շրջանի գյուղերի ազատագրումը: Եղան կորուստներ և հաղթանակներ, որից հետո վրա հասավ 1994թ.մայիսի 16-ը, երբ Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի պաշտպանության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարը։ Այդ օրվանից և մինչ բանակցություններն «իր կետից» սկսելու Նիկոլի որոշումը Արցախի կարգավիճակը եղել է բանակցությունների անկյունաքարը։

Չարչին վարկաբեկում է Սպարապետի անունը:

ԼՂՀ հռչակման 30-րդ տարեդարձը նշում ենք Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի կորստի պայմաններում: Պայմանավորված պատերազմի պայմաններով տարածքներ հանձնած իշխանությունը փորձում է համոզել ժողովրդին, թե արյունով ներծծված հողը հանձնել է ոչ թե ինքը, այլ իր նախորդները։

Սարսափելի է ոչ միայն պարտադրված պատերազմում կրած պարտությունը. սարսափելի է այն, որ զանգվածային գիտակցության մեջ համառորեն մխում են այն թեզը, թե Արցախը հանձնել են նրանք, ովքեր ազատագրել են այն և կանգնած են մեր բոլոր հաղթանակների բազմապատկման ակունքներում: Այդպես նպատակաուղղված փլուզում են ժողովրդի միասնականությունն ու կամքը, քայքայում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։ Պետական մակարդակով տարվող այս քարոզչությունը նպատակ է հետապնդում վերածել ժողովրդին նախրի։ Այդպիսի՛ ժամանակներ են։

Դավաճանի հրամանով բանտում ցուցադրաբար սպանում էին լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նա մահացավ վերակենդանացման բաժանմունքում, ուր նրան տեղափոխեցին պատերազմի օրերին, երբ փորձեց հասնել Արցախ։ 8-րդ դասարանի կրթությամբ ու գրպանում պատգամավորական մանդատ ունեցող ոչնչությունը անարգում է Հաղթանակի գեներալ Սեյրան Օհանյանին, իսկ գրպանները լիքը լցրած չարչին խորհրդարանի ամբիոնից վարկաբեկում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը. այսպիսի՛ ժամանակներ են։

Զավթելով իշխանությունը, թուրք-սորոսական հինգերորդ շարասյունը անմիջապես սկսեց հալածանքներն ընդդեմ ազատամարտի հերոս նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Հաղթանակի գեներալների՝ Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Մովսես Հակոբյանի, Վիտալի Բալասանյանի, լուսահոգի Մանվել Գրիգորյանի։ Ժողովրդին երկար ժամանակ հիմարացնել չի ստացվի։ Ինչպես որ անցավ գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերի առաջացրած էյֆորիան, այնպես էլ կանցնի այն մարդկանց գիտակցության մթագնումը, ովքեր այսօր կրկնում են իշխանական քարոզչամեքենայի հետևից, թե իբր՝ հողերը հանձնել են Նիկոլից առաջ։ Այդպես մտածելը հարմար է, որպեսզի ոչինչ չանեն, որպեսզի նայեն ու չտեսնեն, թե ինչպես է դավաճանը քար առ քար քանդում հայկական երկու հանրապետությունները…

Կգա մի օր, երբ «զանգվածային մարդը» կդադարի շփոթել փոխզիջումների մասին հայտարարությունները ազատագրված տարածքները հանձնելու մտադրության հետ։ Մի օր նա կհասկանա, որ բոլոր բանակցություններում գլխավորը կարգավիճակի հարցն էր, որ եթե երկրորդ և երրորդ նախագահները ծրագրած լինեին ինչ-որ բան հանձնել, ապա նրանք միլիոններ չէին ներդնի Արցախի Հանրապետության տնտեսության մեջ, չէին կառուցի անվտանգության բազմաշերտ գոտի։ Վաղուց հայտնի է Սերժ Սարգսյանի պատասխանը Արցախը միլիարդավոր դոլարների դիմաց Ալիևին զիջելու Լուկաշենկոյի առաջարկին։ Սարգսյանը պատասխանել էր, որ պատրաստ է ավելացնել առաջարկված գումարը, որպեսզի Ալիևը հրաժարվի Արցախից։

Միայն հիմարացված զանգվածային գիտակցության մեջ կարելի էր մխել այն միտքը, թե երկրորդ և երրորդ նախագահներն իբր մտադրվել էին հանձնել Արցախը։ Եվ դա՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի իրացման անհրաժեշտության մասին Մինսկի խմբի անդամ երկրների նախագահների ամբողջ 5 հայտարարությունների առկայության պարագայում: Փաշինյանի իշխանության գալուց հետո այդ սկզբունքը դադարեց գերիշխող դեր խաղալ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում։ Հայ առաջնորդներից ո՞վ էր պատրաստվում հանձնել տարածքները, երբ Ալիևը խոստովանում էր, որ հայկական կողմի ճնշման տակ միջազգային հանրությունը փակ դռների հետևում ստիպում է իրեն ճանաչել Արցախի Հանրապետությունը։

Մեծ դավաճանության հետքերով

Հայաստանում և Արցախի շփման գծի ողջ երկայնքով սահմանային դիրքերի ամրապնդումը 1994 թվականից ի վեր կանգ չի առել ոչ մի րոպե: 2018-ի գարնանը իշխանությունը զավթեցին Սորոսի գործակալները, որոնց ծառայությունները վարձատրվում էին Թուրքիայի գրպանից։ Այն մասին, թե ինչպես է Սորոսը թուրքական փողերով գործակալական ցանց ծավալել Հայաստանի տարածքում, հաղորդվել է բազմիցս։ Հիշեցնեմ, որ Արցախի վերջին նախագահական ընտրություններից ոչ շատ առաջ գործակալական այդ ցանցը տեղակայված էր նաև Ստեփանակերտում։

Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը հանձնելուց հետո կապիտուլյանտը ծաղրալից հայտարարեց. «Գուցե Աստված երե՞ս է թեքել մեզանից»։ Այս արտահայտությունն ամենահստակ ցուցիչն է, որ վարչապետի աթոռին նստած մարդը գերազանց գիտակցում է, թե ում կամքն է կատարում 2018-ի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում հանդիպման պահից ի վեր: Այդ հանդիպումից հետո Նախիջևանի շրջակայքում ադրբեջանցիների վերահսկողության տակ անցավ 11 հազար հեկտար տարածք: Այն ժամանակ ազգային ուժերն ամեն կերպ ահազանգում էին, բայց նրանց ձայնը խլացնում էր էյֆորիան։ Այսօր էյֆորիային փոխարինելու է եկել վախի արմատավորումը 44-օրյա պատերազմի սցենարի կրկնության վտանգի առջև, բայց արդեն Հայաստանի տարածքում։

Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո ազգային օրակարգ ունեցող ուժերը նախազգուշացնում էին, որ Արցախի հանձնմանը կհաջորդի Սյունիքի կորուստը։ Այսօր իշխանությունն իրականացնում է Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու և Արցախի կարգավիճակի հարցից հրաժարման մեծ դավաճանության երկրորդ, եզրափակիչ փուլը։ Եթե Արցախն ամբողջությամբ անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա դա անիմաստ կդարձնի ռուս խաղաղապահների ներկայությունը հակամարտության գոտում։ Թուրքիան և Ադրբեջանը կատարում են հավաքական Արևմուտքի կամքը՝ դուրս մղելու Ռուսաստանին Հարավային Կովկասից։

Դրա դիմաց Արևմուտքն աչք է փակում Արցախի Հանրապետության և Հայաստանի բռնազավթման վրա։ Քաղաքակիրթ հանրությունը «չնկատեց» ծննդատան ռմբակոծումը 44-օրյա պատերազմի ընթացքում, ֆոսֆորային ռումբերի կիրառումը, սիրիական Իդլիբից վարձկանների հավաքագրումն ու փոխադրումը Թուրքիայի կողմից: Այսօր նա չի նկատում համայնքների գնդակոծումը բռնազավթված մարզերի տարածքներում, քրիստոնեական հուշարձանների պղծումը… Հավաքական Արևմուտքը համառորեն չի նկատում Բաքվի և Անկարայի ջանքերը՝ Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը համաշխարհային ահաբեկչության հենակայան դարձնելու ուղղությամբ։

Հայկական բանակը չի պարտվել թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմում։ Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը ադրբեջանցիների վերահսկողության տակ է հայտնվել գերագույն գլխավոր հրամանատարի ու իր շքախմբի կողմից ազգային շահերի դավաճանության արդյունքում։ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ցանկացած անաչառ հանձնաժողով դա կապացուցի, բայց 44-օրյա պատերազմը պատմության վերջը չէ…

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձը նշում ենք Արցախի և Հայաստանի բռնազավթման պայմաններում, բայց հավատով, որ անպայման վերադարձնելու ենք Հայրենիքը 1994 թվականի սահմաններով։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • "ЧУДО ТРАМПА" – ЭТО СОГЛАСИЕ ПАШИНЯНА НА РАСЧЛЕНЕНИЕ СЮНИКА В УПАКОВКЕ ПЕРЕАДРЕСАЦИИ ПОЛНОМОЧИЙ ПО КОНТРОЛЮ…
    2025-07-31 08:51

    В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…

  • ЗАВТРА НЕ ПРОСТИТСЯ!..
    2025-07-30 10:34

    20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.

  • НИКОЛ ЛГАЛ, НИКОЛ ЛЖЕТ, НИКОЛ БУДЕТ ЛГАТЬ
    2025-07-30 08:42

    5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".

  • 7 ЛЕТ НАЗАД ПЛЮНУЛ В КОЛОДЕЦ, ИЗ КОТОРОГО ПЬЕТ СЕГОДНЯ…
    2025-07-28 09:51

    Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • 30 ԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ
    2021-09-21 18:07

    30 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեում քվեարկեց հանրապետության անկախության օգտին։ Սակայն իրավաբանորեն Հայաստանն անկախացավ միայն այն բանից հետո, երբ 1991-ի տարեվերջին Ելցինը, Կրավչուկը և Շուշկևիչը ստորագրեցին պայմանագիր, որը դադարեցրեց Խորհրդային Միություն անվանումով պետության գոյությունը։ Բայց, ինչն առավել կարևոր է. հասկանում ենք, որ մեր անկախ պետության կառուցումը փաստացի սկսվել է 1988-ին՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման շարժումով։

  • ԳՈՒՆԱԳԵՂ ՊԱՐԱՆՈՅԱ
    2021-09-21 10:38

    Նիկոլաթուրքերը հրավիրում են նշելու հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը Սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ավտոճանապարհի ոստիկանական կետում ադրբեջանցիները կանգնեցրել են Արցախի Հանրապետության ֆուտբոլի մանկապատանեկան հավաքականի ավտոբուսը: Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը ավտոբուսի կողային հատվածից դանակով քերում հայկական երկրորդ հանրապետության դրոշի պատկերը։

  • ՏՈՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
    2021-09-01 17:49

    Սեպտեմբերի 1-ին Արցախի խորհրդարանի հատուկ նիստով, ինչպես միշտ, մեկնարկում են հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումները: Ճիշտ է, այս անգամ միջոցառումներին ներկա չի լինի Հայաստանի վախեցած բարձրագույն ղեկավարությունը. խորհրդարանական բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչների կազմով Երևանի պատվիրակությանը կգլխավորի Ազգային ժողովի փոխխոսնակներից մեկը։

  • ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ XXI ԴԱՐՈՒՄ
    2020-09-22 08:45

    1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, մասնակիցների 94,39 տոկոսը կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն: Անկախության հռչակագիրն ընդունվել էր 1990թ. օգոստոսի 23-ին։ Այս տարի նշել ենք հռչակագրի 30-րդ տարեդարձը, հաջորդ տարի նշելու ենք անկախության 30-րդ տարեդարձը։ 2,5 տարի առաջ Հայաստանում փոխվեց իշխանությունը, պետության այսօրվա առաջնորդները կախված չեն միայն սեփական ժողովրդից, ընդ որում իշխանության և ժողովրդի միջև ջրբաժանն աճում է օրըստօրե։