ՀԱՊԿ-ի զորավարժություններով Ռուսաստանը և Հայաստանը հասկացնում են, որ վերահսկում են իրավիճակը
ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման ստորաբաժանումների՝ սեպտեմբերի 24-ին մեկնարկող «Որոտ-2021» վարժանքները, անկախ դրանց ծավալներից, գլոբալ նշանակություն ունեն և լինելու են արտաքին դերակատարների համակ ուշադրության կենտրոնում՝ Հայաստանի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական բացառիկ կարևորության պատճառով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանյան Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը՝ ընդգծելով, որ այդօրինակ զորավարժությունները, որպես կանոն, շատ լուրջ ուղերձ են պարունակում: Տվյալ պարագայում դրանք հասցեագրված են այդ թվում Թուրքիային և Ադրբեջանին:
«Նմանատիպ զորավարժությունների անցկացումը, ըստ էության, ոչ թե տարածաշրջանային, այլ նույնիսկ գլոբալ նշանակություն ունի մեկ պարզ պատճառով, որ Հայաստանը և Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը բացառիկ կարևորություն ունեն աշխարհաքաղաքական իմաստով: Եվ նմանատիպ զորավարժությունների անցկացումը, որպես կանոն, շատ լուրջ «մեսիջ» է պարունակում: Բնականաբար, այդպիսի զորավարժությունները լինում են ամենատարբեր աշխարհաքաղաքական խաղացողների և առաջին հերթին՝ հարավկովկասյան հանրապետությունների և Հարավային Կովկասի շուրջ հավաքված արտաքին դերակատարների համակ ուշադրության կենտրոնում: Նրանց թվում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան: Այնպես որ, այդօրինակ զորավարժությունները, անկախ դրանց ծավալներից, մեծ ուշադրության կենտրոնում են լինում», - մեկնաբանեց Իվան Կոնովալովը՝ շեշտելով, որ զորավարժությունների կարևորությունը որոշվում է այն վայրով, որտեղ դրանք անցկացվում են:
Տվյալ դեպքում զորավարժությունը տեղի է ունենալու Հայաստանում, և դա ՀԱՊԿ-ի զորախաղերի առաջնային կարևորությունն է: Իսկ թե ովքե՞ր և ի՞նչ ձևաչափով են դրանք անցկացնում, ըստ Կոնովալովի՝ այլ հարց է:
«Կարևորն այն է, որ նմանատիպ զորավարժությունները՝ ինչպիսին, օրինակ, «Որոտ-2021»-ն է, կոչված են հասկացնելու շահագրգիռ շատ երկրների ու կողմերի, որ Ռուսաստանի և Հայաստանի հետ կապված իրավիճակը երկուստեք վերահսկողության տակ է», - ընդգծեց զրուցակիցը:
Ռուսաստանցի փորձագետն, ի դեպ, համաձայն չէ այն տեսակետի հետ, որ ռազմական վարժանքները ՀԱՊԿ-ի շրջանակներում հաճախ չեն անցկացվում: Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ զորավարժություններն այս կազմակերպության ներսում հաճախ անց են կացվում երկկողմ ձևաչափով: Այդպիսին էին, օրինակ, այս ամսվա ընթացքում տեղի ունեցած «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժությունները, որոնք ունեին երկու գլխավոր կողմ՝ Ռուսաստան և Բելառուս, սակայն կային նաև այլ մասնակիցներ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.