ՎԱՐՁՎԱԾ ՄԱՐԴԻԿ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՄԱՐՏԱԿՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ, ԹԵԵՎ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Անվտանգության խնդիրը զրոյացրել է քաղաքական օրակարգը
Առաջին հայացքից կարող էր թվալ, թե հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում պարտվելուց հետո ընդդիմությունը կփորձի տեղը հանել ՏԻՄ ընտրություններում։
Կանխատեսելով դա՝ իշխանությունը գործի դրեց համայնքապետերի պաշտոնակատարների ինստիտուտը, որից հետո ակնհայտ դարձավ, որ ռեժիմն այս անգամ էլ շարժվում է վարչական ռեսուրսի չարաշահման ճանապարհով։ Առաջիկա ընտրությունների մասնակիցների առաջադրման ընթացակարգը ցույց տվեց, որ խորհրդարանական ընդդիմությունը տեղական ընտրություններին վերաբերվում է առանց առանձնակի խանդավառության։
Իշխանությունը ցանկանում էր քաղաքականացնել ՏԻՄ ընտրությունները, սակայն արդյունքում ստացվեց այնպես, որ անվտանգության խնդիրը ոչ միայն հետ մղեց, այլև զրոյացրեց քաղաքական օրակարգը։ Այդ հանգամանքը զուտ ձևականության վերածեց կուսակցությունների մասնակցությունը տեղական ընտրություններին։ Այսօր մարդկանց մտահոգում է ոչ թե գործազրկությունը, ոչ թե գների անվերահսկելի աճը, ոչ թե կորոնավիրուսի նոր ալիքը, որն ամեն օր տասնյակ կյանքեր է խլում, և ոչ էլ աղքատության աճող մակարդակը. մարդկանց հուզում է անվտանգության խնդիրը։ Ոչ մի այլ օրակարգ այսօր Հայաստանում գոյություն չունի։ Անվերապահորեն։ Հենց այդ պատճառով էլ ընդդիմությունը մեծ հաշվով անտեսեց տեղական ընտրությունները։ Այսօր միայն իսկական ընդդիմությունն է խոսում անվտանգության խնդրի մասին։ Կապիտուլյանտին ծախված քաղաքական և հասարակական ուժերը ձայնակցում են նրան, թե «ապագա կա», և դատողություններ անում, թե ինչպիսին է դա լինելու…
Ելնելով ասվածից՝ «Հայաստան» դաշինքը միայն երկու համայնքներում է որոշել աջակցել այլ մասնակիցների. Գյումրիում դաշինքը կաջակցի «Թասիբով» անվանումով նախընտրական դաշինքին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ, իսկ Գորիսում՝ քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որին առաջադրել է կալանավորված համայնքապետին սատարելու նպատակով տեղական ընտրությունների համար հատուկ ստեղծված «Առուշանյաններ» դաշինքը: Հիշեցնենք, որ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրվել էր հունիսի 20-ին, սակայն չէր անցել ԱԺ։
Իշխանության և ընդդիմության արանքում
Մենք հիշեցրինք Գորիսի մասին, քանզի դա միակ համայնքն է, որտեղ վերջերս իր մասին հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցությունը չի առաջադրել իր ցուցակը և չի առաջադրել իր թեկնածուին:
Մյուս բոլոր համայնքներում Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի կուսակցությունը՝ Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ, հոկտեմբերի 17-ին մասնակցելու է սեփական ցուցակով:
Ռուսաստանցի միլիոնատիրոջ կողմից հովանավորվող այդ ուժի ի հայտ գալը վերլուծաբանները կապում են ոչ միայն տեղական ընտրությունների, այլև սեփական ընդդիմություն ունենալու Փաշինյանի ցանկության հետ։ Ակնհայտ է, որ նոր կուսակցությունը ստեղծվել է ի հակակշիռ գործող իրական ընդդիմության։ Նորաթուխ քաղաքական ուժին ի սկզբանե հատկացված էր ընդդիմության գլխավոր մրցակցի դերը, իսկ արդյունքում նա ստիպված է բավարարվել միջադիրի գործառույթով՝ իշխանության և ընդդիմության արանքում։ Ընդդիմությունը, կրկնեմ, նախընտրեց անջրպետվել ՏԻՄ ընտրությունների քարոզարշավից, ուստի կուսակցությունը, որն արդեն անվանել են «Նորին մեծություն կապիտուլյանտի նախագիծ», աննպատակ է պայքարելու…
Ընդունված է ասել, որ այս կամ այն քաղաքական ուժը հայտնագործություն դարձավ ընտրություններում, ինչպես, օրինակ, «Новые люди» կուսակցությունը, որը ՌԴ Պետդումա անցավ քվեարկության արդյունքում։ «Ապրելու երկիր» կուսակցության պարագայում կարելի է խոսել թերևս միայն մեռելածին կազմակերպության ֆենոմենի մասին, քանզի բոլորին միանգամից պարզ դարձավ, թե ով, ինչու և ում փողերով է այն ստեղծել։ ՏԻՄ ընտրություններում այդ կուսակցության դեբյուտը վերլուծաբաններն ու ԶԼՄ-ները համարում են բացառապես պատվեր։ Գլխավոր պատվիրատուի դերում հանդես է եկել Փաշինյանը։
Ո՞րն է խաբեության գինը
Սյունիքի մարզի Տաթև համայնքում նորաթուխ կուսակցության ցուցակը կգլխավորի համայնքի աշխատակազմի նախկին ղեկավար Մարատ Գերասիմյանը, Մեղրիում՝ ՎՏԲ բանկի աշխատակից Վարդան Հայրապետյանը, Տեղ համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Արավուսի վարչական միավորի ղեկավար Արգամ Հովսեփյանը: Գյումրիում՝ Կարեն Մալխասյանը, որը ղեկավարում է սոցիալական աջակցության տարածքային կենտրոնը։ Դիլիջանում՝ սոցիալական աջակցության համայնքային կենտրոնի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը: Հիշեցնեմ, որ նոր քաղաքական ուժի առաջնորդները՝ Թանդիլյանն ու Առաքելյանը, ոչ վաղ անցյալում եղել են սոցապ նախարարներ։ Այդ պաշտոնում նրանց նշանակել է Փաշինյանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները՝ ՀՀԿ-ն և «Հայրենիքը» ընտրություններին մասնակցում են առանձին։ ՀՀԿ-ի ցուցակը Գյումրիում գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանը, իսկ «Հայրենիքն» իր թեկնածուին է առաջադրել Դիլիջանում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է կադրային ջարդերով անուն հանած քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը:
Աշնանային ընտրությունների յուրահատկությունների մասին առանձին խոսակցության համար մենք դեռ ժամանակ կունենանք, սակայն արդեն այսօր կարելի է արձանագրել, որ աշնանային ընտրությունները հանգեցրին ոչ թե կուսակցությունների դերի աճի և ակտիվացման, այլ ռեժիմի ֆավորիտների կողմից քաղաքական ուժերի վարձման։ Օրինակ, Գյումրիի մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար օգտագործել է երկու գաճաճ կուսակցությունների դաշինք, որոնք վաղուց չեն մասնակցել տեղական ընտրություններին։ «Բալասանյան» դաշինքի անունն ինքնին խոսուն է։ Ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի դեպքում՝ մարզպետի գլխավորությամբ, Գյումրիի ներկայիս քաղաքապետին սպասում է մարզպետի պաշտոնը։ Փաշինյանի կամքով նախատեսվող այս փոխատեղումը ամենացայտուն վկայությունն է այն բանի, որ ՏԻՄ ընտրությունները կրում են զուտ ձևական բնույթ։
Ինչպես հարկն է չհրապարակելով իր քաղաքական ծրագիրը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը մարտի է նետվել, որպեսզի Փաշինյանի հրահանգով միջադիրի դեր խաղա իշխանության և ընդդիմության արանքում։ Քաղաքականացված հանրությունը ամենայն հավանականությամբ հիշում է, որ ԲՀԿ-ն անվանում էին բուֆերային ուժ իշխանության և ընդդիմության միջև, բայց այն ժամանակ այլ իշխանություն էր, նրա նախագծերը մարմնավորվում էին քաղաքական ձևաչափերով: Հենց այդ պատճառով էլ Ծառուկյանի կուսակցությունն անվանում էին բուֆեր, իսկ Վարդանյանի կուսակցությունը անվանեցին միջադիր. ասենք, ոնց ուզում ես՝ անվանիր, միևնույն է, փողի կուսակցությունը մնում է փողի կուսակցություն…
Թե ինչով կավարտվի դրա մասնակցությունն ընտրություններին, կդատենք արդյունքներով, իսկ առայժմ արձանագրենք, որ «Ապրելու երկիր» անվանումով կուսակցության գլխավոր նախանշանակությունը ընդդիմությունից ձայներ փախցնելն ու ընտրողներին խաբելն է՝ ընդդիմություն ձևանալով։
Հետաքրքիր է, ո՞րն է խաբեության գինը։ Ի՞նչ է խոստացել Փաշինյանը Վարդանյանին այն բանի դիմաց, որ նոր կուսակցությունը հատուկ գործողություն կատարի տեղերում։ Գուցե ռուսաստանցի միլիոնատիրոջը խոստացել են մասնակցել թուրքական շահութաբեր նախագծերի՞ն։ Ինչևէ, Վարդանյանը շտապ կարգով հիմնեց նաև հասարակական շարժում, որը հայկական քաղաքական և հասարակական ուժերին առաջարկեց քննարկել 15 կետից բաղկացած ծրագիր։ Այդ առաջարկին արձագանքեց միայն Թանդիլյանի և Առաքելյանի կուսակցությունը։
Ռուսաստանցի միլիոնատիրոջ առաջարկած ծրագիրը ոչնչով չի տարբերվում նրանցից, որոնք կարելի է գտնել նույնիսկ ամենաողորմելի գաճաճ ուժերի գրասենյակներում։ Ինքնավստահության ավելցուկով տառապող Վարդանյանին թվում է, թե ինքն է նախաձեռնել, օրինակ, բանավեճն այն մասին, թե ինչպես համադրել ընդերքի մշակումը զբոսաշրջության ակտիվացման հետ։ Իրականում այդ խնդիրը քննարկվում է ավելի քան երկու տասնամյակ։
Ասենք, Վարդանյանի համար հասարակական-քաղաքական օրակարգի բովանդակությունը երկրորդական դերում է։ Նա կատարում է հասարակության մի մասին համախմբելու Փաշինյանի հանձնարարությունը՝ իրական ընդդիմության օրակարգից ուշադրություն շեղելու նպատակով։ Վարդանյանը փորձում է ապագայի մասին բանավեճ պարտադրել հայ հասարակությանը այն պայմաններում, երբ երկրի մի մասը բռնազավթման ռեժիմում է։ Նա ցանկանում է ներշնչել հայ հանրությանը, թե Նիկոլի հետ ապագա կա։ Այդ կերպ միլիոնատերը նպաստում է կապիտուլիանտի հռչակած «խաղաղության դարաշրջանի» գաղափարի ներդրմանը։
Սա շատ նման է այն բանին, թե ինչպես Գորիս-Կապան ճանապարհին ծավալվող իրադարձությունների թեժ պահին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարեց, թե այսօր ժողովրդի համար գլխավորը Սահմանադրության փոփոխությունների մշակման հարցն է։ Զգո՞ւմ եք մոտեցումների ընդհանրությունը։ Բարձր պաշտոններում կապիտուլյանտի դրածոները, վարձված կուսակցությունների առաջնորդներն ու հասարակական գործիչները ճամարտակում են ապագայի մասին, երբ լուծված չէ երկրի անվտանգության հարցը։ Այդպիսով դառնալով ռեժիմի պարագլխի հանցագործությունների կամավոր մեղսակիցը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 09:41
Реальный уровень безработицы в отдаленных марзах никто не фиксирует: режим провалил программу создания свыше миллиона новых рабочих мест. Пашинян недавно объявил, что, "благодаря революционным темпам, в госбюджет дополнительно поступило 4,2 млрд долларов". Экономисты в ответ указали на то, что за 7 лет режим увеличил внешний долг РА на 7 млрд долларов. "Революционные темпы" налицо: каждый год по 1 млрд! 7-я годовщина правления Пашиняна (избран премьер-министром со второй попытки 8 мая 2018 г.) – время подведения итогов.
-
2025-05-02 10:08
В апрельские дни 2022 г. сидячая демонстрация бывшего руководителя СНБ лидера партии "Айреник" Артура Ванецяна послужила триггером для мощного оппозиционного движения. Оно ознаменовалось шествием с участием второго президента Роберта Кочаряна и первых лиц РПА. Партия Сержа Саргсяна в 2022 г. начала свои акции с 25 апреля, а Эдуард Шармазанов опроверг слухи о том, что первый, второй и третий президенты, якобы, планируют совместное заявление об уходе из активной политики, дабы уступить место молодым. Определенные круги с тех пор никак не дождутся подобного заявления, пытаясь свалить на трех президентов вину за собственную политическую несостоятельность…
-
2025-04-30 10:45
В ночь с 30 апреля на 1 мая 2018 г. Пашинян выступил на FB с сообщением о ночном совещании у Сержа Саргсяна, который, напомню, подал в отставку 23 апреля. Главарь уличных беспорядков сообщил своим сторонникам, что республиканцы приняли решение провалить голосование по его кандидатуре. Он призвал соратников собраться утром на площади Республики. Сегодня многие забыли о деталях тех дней, а потому сошлюсь на слова экс-амайнкапета общины "Центр" лидера некогда возрожденной партии АОД Арарата Зурабяна: "Если бы Гагик Царукян не встал рядом с движением, то Серж Саргсян не подал бы в отставку, и не стоит говорить о предательстве!".
-
2025-04-30 09:16
17 апреля с трибуны парламента Пашинян провозгласил "начало социально-психологической революции". В переводе с языка популистских лозунгов на язык простых смертных заявление ознаменовало старт подготовки к общегосударственным выборам. Апрельские тезисы "социально-психологической революции" подразумевают отказ от внешнеполитического приоритета в виде международного признания и осуждения Геноцида армян в Западной Армении 1915 г., отказ от Карабахского движения и от ссылки в преамбуле новой Конституции на Декларацию о независимости Армении. Речь идет об отказе от исторической памяти в пользу "реальной Армении" без Арцаха в условиях оккупации 240 кв. км территории 3-х марзов. Население в лице "3 млн премьер-министров" вот уже 7 лет является свидетелем политических репрессий, которые стали нормой жизни в "бастионе демократии".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-10-06 08:54
Ավագանու հրաժարականի պատճառը «քաղաքական ճգնաժամն» էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի սկանդալային կալանավորումների, ինչպես նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին, Քարահունջ և Որոտան տարածքային միավորների ղեկավարներին ներկայացված մեղադրանքների խորապատկերին Կապանի մասին միառժամանակ մոռացան:
-
2021-07-06 17:16
Կապիտուլյանտը խնդիր է դրել Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման հետ կապված իրադարձությունների ամենաթեժ պահին ԿԸՀ-ն հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների ժամանակացույցը: Ընտրությունների մի մասը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, մյուսը՝ հոկտեմբերի 17-ին։
-
2019-09-09 19:48
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման առթիվ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
-
2019-06-20 14:45
Օրերս հայտնի դարձավ, որ Սփյուռքի հետ հարաբերություններով Հայաստանի կառավարությունում զբաղվելու է ամերիկյան Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը։ Նախարարությունը լուծարված է, այնպես որ Սինանյանը կկոչվի Սփյուռքի գործերով հանձնակատար։