«Փաստ»․ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓԱՓԱԳՈՒՄ Է ԴԵՍՊԱՆ ԴԱՌՆԱԼ
«Փաստ» օրաթերթը գրում է․ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, որը պաշտոնավարեց ուղիղ ութ ամիս: Հիշեցնենք, որ նա ժամանակին համակարգից խայտառակ ձևով հեռացվել էր և նույնիսկ աստիճանազրկվել: Սակայն Նիկոլ Փաշինյանը վերականգնեց նրա կոչումը, չնայած բանակում շատերը վստահ էին ու հիմա էլ վստահ են, որ 2002 թվականի որոշումը միանշանակ ճիշտ էր:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մտածում է նրան նոր պաշտոն տալու մասին: Քննարկվող տարբերակներից մեկը նրան ՀԱՊԿ-ում «տեղավորելն» է, որի նախագահությունը օրերս ստանձնեց Հայաստանը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարությունյանը ցանկանում է ստանալ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Նրա «փափագի» մասին տեղյակ են թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչություններում, և նման հնարավորությունը ոչ միայն տարակուսանք, այլև լուրջ զայրույթ է առաջացրել:
Մեր ունեցած տեղեկություններով, մի կողմից՝ դիվկորպուսում վստահ են, որ Վարդան Տողանյանը պրոֆեսիոնալ կատարում է իր պարտականությունները, մյուս կողմից՝ որքան էլ Վաղարշակ Հարությունյանը փորձում է ցույց տալ, թե ինքն ընդունված է Ռուսաստանի քաղաքական ու ռազմական վերնախավի կողմից, իրականում նրա նկատմամբ, մեղմ ասած, շատ մեծ վերապահում կա: Այնպես որ, ինչպես փոխանցում են Հայաստանի արտաքին գերատեսչության մեր աղբյուրները, եթե Փաշինյանը որոշի Տողանյանին փոխարինել մի կադրով, որը նույնիսկ «իր» ոլորտում է մշտապես ձախողվել, ապա դա կարող է լուրջ տարակուսանք առաջացնել թե՛ Հայաստանի դիվկորպուսում, թե՛ Ռուսաստանում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 09:15
Ашхабадское соглашение, связывающее Центральную Азию с портами Персидского залива и Аравийского моря открывает возможности для превращения Армении в логистический хаб Южного Кавказа. Такое мнение выразил директор представительства международной "Биржи грузоперевозок ATI.SU" в Армении Сергей Мкртчян.
-
2025-05-30 09:11
Церковь на своем месте — она функционирует: с арматурой или без арматуры, с кафелем или без него. А чем занимается власть в Армении? Этим вопросом озадачился в беседе со Sputnik Армения предстоятель Ширакской епархии архиепископ Микаэл Аджапахян, касаясь сегодняшнего заявления премьер-министра Никола Пашиняна об "антисанитарии в армянских церквях".
-
2025-05-30 09:11
Палестинское движение ХАМАС и Израиль согласились на 60-дневное перемирие в секторе Газа, сообщает телеканал Al Arabiya со ссылкой на источники.
-
2025-05-29 19:43
По данным Hayastan.news, задержан брат «Авшарского Араика», Араика Григоряна.