ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ ՆԵՐԴԱՇՆԱԿ
Հայաստանի վարչապետի աշխատակազմը մշակել է օրինագիծ, որով առաջարկվում է հանրապետությունում ստեղծել տրանսպորտի տեսչական մարմին, որը կոչված է կարգավորելու և վերահսկելու բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտը, ինչպես նաև հետևելու տրանսպորտային միջոցների վիճակին, հաղորդում Է Sputnik Արմենիան:
Տեսչական մարմինը վերահսկելու է միջքաղաքային, միջմարզային և միջպետական փոխադրումների տոմսերի վաճառքը, հետևելու է մեքենաների տեխնիկական վիճակին, մեքենաների գազաբալոնային սարքավորումների որակին, դրանց լիցենզավորման գործընթացին: Գերատեսչության աշխատակիցները կրելու են համազգեստ և զենք, նրանք իրավունք ունեն նաև կանգնեցնելու տրանսպորտային միջոցը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ձերբակալելու վարորդներին, այդ մասին իրազեկելով իրավապահ մարմիններին:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ: Թե ինչի համար են ձերբակալելու վարորդներին, բնականաբար, չի հստակեցվում։ Չի հստակեցվում նաև այն, թե ինչու է պետք զենք կրել, ասենք, տոմսերի վաճառքը կարգավորելիս։ Այո, հաշվի առնելով երկրում առկա քրեածին իրավիճակը, զենքի անհրաժեշտություն կարող է զգալ ինքնապահպանման բնազդ ունեցող և ինքնապաշտպանության ունակ յուրաքանչյուր քաղաքացի: Այո, հաշվի առնելով ժողովրդի կյանքի և գործունեության բոլոր ոլորտներում տիրող բարդակն ու քաոսը, իրավական բացարձակ նիհիլիզմը և հասարակության մեջ տիրող ագրեսիվ-դեպրեսիվ տրամադրությունները, նույնիսկ տոմսերի վաճառքի կարգավորումը ռիսկեր է պարունակում «կարգավորողի» համար:
Բայց դա ամենևին չի նշանակում, թե իմաստ ունի ստեղծել նոր զինված կառույց, որը կրկնօրինակում է իրավապահ համակարգին։ Շատ ավելի խելամիտ կլիներ շեղել այդ համակարգը քաղաքական բռնաճնշումներից և վերադարձնել իր անմիջական գործառույթներին, մասնավորապես՝ տրանսպորտի ոլորտում։
Թեպետ, սա ողջամիտ կհնչեր, եթե վարչապետի աշխատակազմի այս նախաձեռնության շարժառիթներն իսկապես կապված լինեին տրանսպորտի ոլորտում կարգուկանոն հաստատելու ցանկության հետ։ Սակայն արդեն իսկ այն հանգամանքը, որ գաղափարը ծնվել է ոչ թե Տրանսպորտի նախարարության կամ ոստիկանության ընդերքում, որի նոր պարեկային ծառայությունը լիովին կարող էր զբաղվել բեռների և ուղևորների փոխադրման հսկողությամբ, այլ վարչապետի աշխատակազմում, հիմք է տալիս ենթադրելու, որ այդօրինակ նոր մարմնի ստեղծումը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում։ Իսկ ավելի կոնկրետ՝ խոսքն, ամենայն հավանականությամբ, հասարակությանը վախեցնելու նոր գործիքի և քաղաքացիների դեմ հերթական բռնաճնշիչ միջոցի մասին է։
Հիշեցնել, որ ցանկացած տեսչական մեխանիզմ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, թերևս անիմաստ է։ Այն, որ տրանսպորտային փոխադրումների ոլորտում իրավիճակի կարգավորման համար ստեղծվող նոր պատժիչ մարմնի ՕԳԳ-ն հավասար կլինի զրոյի, նույնպես ակնհայտ է։ Այստեղ, սակայն, արժե ուշադրության առնել մեկ այլ, նրբաբնույթ հանգամանք։
Օրերս հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում, որը հայկական կողմը հանձնել է Ադրբեջանին, ադրբեջանցի ոստիկանները տուգանում են ՀՀ քաղաքացիներին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Ավելին, եթե ՀՀ տուգանված քաղաքացին չփոխանցի տուգանքի գումարն ադրբեջանական գանձարանին, ապա հաջորդ անգամ այդ ճանապարհով երթևեկելիս նրա փոխադրամիջոցը կբռնագրավվի ադրբեջանցիների կողմից: Ըստ էության, Բաքուն այստեղ գործարկել է տրանսպորտային հաղորդակցության ոլորտում Հայաստանի քաղաքացիների ահաբեկման և տեռորի հերթական մեխանիզմը։
Եվ ահա այս խորապատկերին հենց նույն ՀՀ քաղաքացիների դեմ ճնշման համանման, կրկին իսկ տրանսպորտային գործիք է որոշել ստեղծել ու կիրառել նաև Հայաստանի վարչապետի աշխատակազմը։ Համաձայնեք, որոշակի ներդաշնակություն է նկատվում Հայաստանի քաղաքացիների դեմ ուղղված գործողություններում և նախաձեռնություններում։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ վարչապետի աշխատակազմն առաջարկում է զինել տրանսպորտային-տեսչական նոր մարմինը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.
-
2025-07-10 09:33
Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.
-
2025-07-07 10:03
В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.