Последние новости

ԿԱՐԵԼԻ Է ԵՎ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ԲԱՅՑ ՈՉ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ

«Վալդայի միջազգային ֆորումի» ընթացքում պատասխանելով հարցերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մի շարք նշանակալի հայտարարություններ է արել, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում իրավիճակի զարգացման հեռանկարներին: Անդրադառնանք ամբողջապես տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման առանցքային թեզերին։

«Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ, և երկու կողմերից էլ գնահատեն, ցանկանում եմ ընդգծել դա, խաղաղ գոյակցության առավելությունները»,- հայտարարեց Պուտինը:

Ի՞նչ է նշանակում երկու կողմերի միջև պայմանավորվածությունների ընդունումը որպես երկարաժամկետ։ Ռուսաստանի նախագահի կողմից հնչեցմամբ դա նշանակում է, որ և՛ Երևանը, և՛ Բաքուն չպետք է տրվեն պատրանքների, թե իրավիճակն Արցախում կարող է սկզբունքորեն փոխվել տեսանելի ապագայում. այսօր ստեղծված իրադրությունը լոկ նոր ստատուս քվո է 44-օրյա պատերազմի արդյունքներով։

Բաքվի համար դա այն փաստի գիտակցման անհրաժեշտությունն է, որ Արցախի իր կողմից չբռնազավթված մասը փաստացի հայկական տարածք է և այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը երաշխավորված է։ Ինչպես ընդգծեց Պուտինը, ռուս խաղաղապահներն արժանավայել կատարում են իրենց պարտքը, Արցախ է վերադարձել ավելի քան 50 000 փախստական: Իսկ հայկական կողմի համար դա այն գիտակցումն է, որ Հադրութն ու Շուշին կորսված են…

Պուտինը նշեց, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կան քաղաքական ուժեր, որոնք դժգոհ են ստեղծված իրավիճակից և կարծում են, որ կարելի էր ավելի լավ անել: «Բայց միշտ ի հայտ է գալիս պատասխանը. «Փորձեք ավելի լավ անել»,- հավելեց Ռուսաստանի առաջնորդը:

Կարելի՞ էր արդյոք ավելի լավ անել։ Ադրբեջանական կողմից այս հարցի պատասխանը թող փնտրեն ադրբեջանցիները։ Ինչ վերաբերում է հայկական կողմի պատասխանին... Ավաղ, Պուտինը իրավացի է։ Ստեղծված իրավիճակում, և ինչը ոչ պակաս, այլ թերևս շատ ավելի կարևոր է, այս իշխանությունների օրոք դժվար թե հնարավոր էր ավելիին հասնել Հայաստանի և Արցախի համար... Դա էր մեր խնդրի էությունն այն ժամանակ, և դա է մեր շարունակվող խնդիրների էությունը հունիսի 20-ի ընտրություններից հետո։

Այնուհետ Պուտինը հայտարարեց, որ որպեսզի ստեղծված իրավիճակը դառնա երկարաժամկետ լուծում, անհրաժեշտ է առաջ շարժվել, այլ ոչ թե ապավինել տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգման հնարավորության մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան հոդվածին: «Խնդիրը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, այ թե որն է ամենակարևորը»,- ասում է ՌԴ նախագահն ու ընդգծում. «Ադրբեջանը շահագրգռված է, որ նորմալ իրականացվի կապը Նախիջևանի հետ, ապասառեցվեն հաղորդակցության ուղիները։ Սա առաջին խնդիրներից մեկն է, որ կանգնած է Հայաստանի առջև»։

Այսինքն, անվանենք իրերն իրենց անուններով, հերթական քայլը պետք է անի Երևանը։ Որպեսզի, ինչպես ասում է Պուտինը, «արդյունավետ տնտեսական կյանք, տարածաշրջանում արդյունավետ փոխգործակցություն հաստատվի, այդ թվում՝ հետագայում նաև Ադրբեջանի հետ»: Ռուսաստանի նախագահի գնահատականներով՝ Երևանը շահագրգռված է ապասառեցնել իր հարաբերությունները նաև Թուրքիայի հետ, և դա, ինչպեսև Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումը, «պետք է հանգեցնի գլխավոր նպատակի իրականացմանը. երկու պետությունների անվտանգ գոյակցության և տնտեսական զարգացման պայմանների ստեղծմանը»: «Հնարավոր է արդյոք դա անել, թե՞ ոչ։ Հնարավոր է»,- ընդգծում է Ռուսաստանի առաջնորդը։

Այսինքն, մեկ անգամ եվս նշենք. Պուտինի կարծիքով, որպեսզի ներկայիս իրավիճակը դառնա երկարաժամկետ լուծում ու երաշխավորվի ոչ միայն ռուս խաղաղապահների կողմից, պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել։ Այդ տեսանկյունից, Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման համար իր քայլը պետք է անի Երևանը. ապաշրջափակի հաղորդակցության ուղիները Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա նախիջևանյան ինքնավարության միջև:

Երևանը երբեք դեմ չի արտահայտվել հաղորդակցության ապաշրջափակմանը։ Խնդիրը պայմաններն են, և դատելով Փաշինյանի կառավարության զուսպ արձագանքից ու Ալիևի հոխորտալից արտահայտություններից, ապաշրջափակման այն պայմանները, որոնք դրված են բանակցային սեղանին, հիմա ավելի ձեռնտու են Բաքվին, քան Երևանին։ Եվ մենք կրկին վերադառնում ենք խնդրի էությանը. կարելի՞ է արդյոք ձեռնամուխ լինել տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակմանը ավելի բարենպաստ պայմաններով, քան այն, ինչ առաջարկվում է մեզ հիմա։ Կարելի է։ Բայց ոչ այս իշխանության օրոք։

Սեյրան Օհանյանը երեկ հայտարարեց, որ եթե ինքը հայտնվեր այնպիսի իրավիճակում, որում Նիկոլ Փաշինյանն է, ապա իր համարձակությունը կբավարարեր «ստորագրելու հրաժարականի դիմում և իշխանության բերելու այնպիսի մարդկանց, որոնք կարող են արժանապատիվ ձևով շարունակել բանակցային գործընթացը»։ Հենց երեկ էլ, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, Նիկոլը խորհրդարանում հանդիպել է իր թիմի անդամների հետ՝ ներկա տխուր իրավիճակի քննարկման համար։

Կբավականացնի՞ արդյոք Փաշինյանի համարձակությունը՝ հրաժարական տալու և Հայաստանին նոր հնարավորությունների պատուհան տրամադրելու՝ հանրապետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Ծիծաղելի հարց է, այնպես չէ՞։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОЧЕНЬ ОГРАНИЧЕННЫЙ ВЫБОР
      2024-04-30 10:51

      Из России все чаще упрекают официальную Армению за откровенно антироссийскую политику. Задаются вопросом: как долго это может продолжаться, как долго Москва должна делать вид, что не замечает откровенно антироссийские шаги армянского руководства и, тем паче, еще более откровенные антироссийские заявления официального Еревана? И что будет, если Россия начнет отвечать адекватно? Пашинян говорит, что он ни в чем не виноват: его политика - следствие бездеятельности России и ОДКБ, потому он так себя и ведет.

    • СЛЕДУЮЩИМИ ПОЙДУТ "АНКЛАВЫ"
      2024-04-27 10:30

      Надо признать, что сдачу Азербайджану приграничных территорий Тавуша Алиев с Пашиняном провернули успешно. При полной поддержке западного мира. Что дальше? Алиев с Эрдоганом уже озвучили дальнейшие запросы: села-анклавы, Конституция Армении, "Зангезурский коридор". Пока Пашинян у власти процесс сдачи Армении будет продолжаться.

    • КАК СДЕЛАТЬ ЕЩЕ БОЛЕЕ ЧЕРНЫМ ЧЕРНЫЙ ДЕНЬ КАЛЕНДАРЯ
      2024-04-26 10:12

      Трудно как-то комментировать, чем запомнился день 24 апреля 2024 года в Армении. День 109-й годовщины Геноцида армян. Обычно это день единения, когда люди молча отдают дань памяти жертвам Геноцида. На этот раз день запомнился атмосферой истерии, которую в очередной раз создала действующая власть. Собственно, эта атмосфера периодически сопровождает шаги власти, начиная с апреля 2018-го года…

    • ШТРИХИ К ПОРТРЕТУ МАНКУРТА
      2024-04-23 13:56

      Никол Пашинян дал интервью английским журналистам. Благодаря профессиональным вопросам английских коллег добавилось несколько новых штрихов к уже известному портрету манкурта.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԱՅՍՊԵՍ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՈՎ ՉՀԱՎԱՏԱՑ՝ ՄԱԼԱԴԵ՛Ց
      2022-04-02 08:48

      Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…