ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպման կապակցությամբ ամեն օր կանխատեսումներ են հրապարակվում ինչ-որ սեպարատ փաստաթղթի հնարավոր ստորագրման կամ Ռուսաստանի թիկունքում գաղտնի համաձայնության կնքման մասին: Այդ լուրերը հիմնված են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից բարձր գաղտնիության ռեժիմով Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցի նախապատրաստման վրա. Պատրաստվող բրյուսելյան հանդիպման մասին մինչև վերջին օրերը տեղյակ չէին ոչ միայն Երևանի քաղաքական շրջանակներում, այլև Մոսկվայում։ Չի բացառվում, որ նույն ռեժիմով է ձևավորվել առաջիկա երկխոսության իրական օրակարգը։ Ալիևը դժվար թե համաձայներ հանդիպման՝ հստակ երաշխիքներ չունենալով Բաքվի պահանջների հետ պաշտոնական Երևանի համաձայնության վերաբերյալ։
Ջամալյանի խոսքերով, Հայաստանի իշխող ռեժիմը սպասարկում է թուրք-բրիտանական օրակարգը, ընդ որում վերջին շրջանում բոլոր խորշելի անձինք, «այն դեմքերը, որոնցից վաղուց արդեն սիրտդ խառնում է», փորձում են սլաքներն ուղղել ռուս խաղաղապահների վրա, չենք խոսում արդեն Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ի համապատասխան հայտարարության մասին: Եթե Ստեփանակերտն աստիճանաբար դուրս է գալիս պաշտոնական Երևանի ազդեցության տակից, ապա չի բացառվում, որ տեսանելի հեռանկարում նրա օրինակին հետևեն Սյունիքի տեղական մակարդակի ղեկավարները։
Խոսքը, բնականաբար, ոչ թե մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, այլ Առուշ Առուշանյանի և Գորիսի այն բնակիչների մասին է, որոնք նրա կողքին կռվել են Սյունիքի անվտանգության համար։ Խոսքը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մասին է, նրանց մասին, ովքեր մարտնչել և ապահովել են Սյունիքի պաշտպանությունը Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի գլխավորությամբ։ Խոսքը Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) և «Սիսական» ջոկատի մասին է, այն մարդկանց մասին, որոնք միշտ պաշտպան են կանգնել իրենց հողին և չեն լքել դիրքերը նույնիսկ այն ժամանակ, երբ Փաշինյանն ասաց, որ չի կռվելու Սև լճի 30 տոկոսի համար…
Այսօր կապիտուլյանտը վախեցնում է ժողովրդին Ադրբեջանի կողմից նոր լայնածավալ ագրեսիայի սպառնալիքով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Նոր ագրեսիայի հավանականության մասին Փաշինյանի հայտարարությունը շատերին հիշեցրեց պատերազմի և խաղաղության միջև ընտրության մասին ծրագրային հոդվածի միջոցով ժողովրդի վրա ազդելու Տեր-Պետրոսյանի փորձը։ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման պահից ի վեր Փաշինյանի ռեժիմը ոչինչ չի արել անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Համեմատության համար. Ադրբեջանն այս ընթացքում 2 մլրդ դոլարի սպառազինություն է գնել։
Փաշինյանը կապիտուլյացիայից հետո պարգևավճարների տեսքով տասնյակ միլիոնավոր դոլարներ է բաժանել իր հաճկատարներին։ Քաղաքագետները չեն բացառում, որ Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը գործարք կկնքեն պայմանավորված նոր պատերազմի մասին , ինչպես դա եղավ 2018-ի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում։ Այդ հանդիպումից հետո, հիշեցնեմ, Նախիջևանի շրջակայքում ադրբեջանցիների վերահսկողության տակ անցավ 11 հազար հեկտար տարածք՝ առանց գեթ մեկ կրակոցի։
Առաջին փորձից Փաշինյանին չհաջողվեց հանձնել Արցախն ամբողջությամբ, նրան խանգարեց Ռուսաստանը՝ խաղաղապահներ մտցնելով։ Եթե նա ուշացներ դա 2-3 օրով, ապա Ստեփանակերտը կդառնար ադրբեջանական։ Ապրիլի 6-ին Բրյուսելում Նիկոլը կպայմանավորվի Ալիևի հետ, թե ինչպես վերջնականապես լուծել խնդիրը։ Հանդիպման ելքի մասին կարելի է դատել Փաշինյանի ծրագրային դրույթից. «Արցախը 2016 թվականից կորցրել է Ադրբեջանի կազմում չլինելու նույնիսկ տեսական հնարավորությունը»։ Հանդիպումից հետո նա կհայտարարի, որ չի թաքցրել իր մտադրությունները…
Անգլո-սաքսոնական գլոբալացման ծախու պոռնիկները հայրենիք չունեն
Ջամալյանը մատնանշեց, որ նոր աշխարհակարգի պայմաններում Ռուսաստանն ու Իրանը գտնվում են անվտանգության միասնական համակարգում: Նրա խոսքերով, այդ երկրները շահագրգռված են Արցախի հայկական մասի պահպանմամբ և Հայաստանի պետական շահերի առաջմղմամբ, մինչդեռ Փաշինյանի կապիտուլյանտ ռեժիմն անում է ամեն ինչ, որպեսզի ընդմիշտ ազատվի Արցախից և փոխի Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի հավաքական Արևմուտք:
Փորձագետի գնահատմամբ, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը հավասարազոր է մեր երկրի վերածման թուրքական վիլայեթի: Անգլոսաքսոնական գլոբալ աշխարհի համար Հայաստանն ընդամենը հենահարթակ է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ։ Պաշտոնական Բաքուն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, եթե Հայաստանը պատրաստ է «լուրջ քայլերի»։ Խոսքը, բնականաբար, 5 պայմանների անվերապահ կատարման մասին է։ Զսպման միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին Հայաստանի Անվտանգության խորհրդի հայտարարությանը պաշտոնական Բաքուն պատասխանել է, որ զսպման լավագույն միջոցը միջազգային իրավունքն է, այսինքն՝ «չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին, հարգել ինքնիշխանությունն ու միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները»:
Պատասխանից հետևում է, թե ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանն է խախտում միջազգային իրավունքի նորմերն ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ինչն էլ հանգեցնում է, Բաքվի վարկածով, տարածաշրջանում լարվածության աճի: Պաշտոնական Երևանի հետ խոսում են բացահայտ շանտաժի լեզվով, և Փաշինյանին դա միանգամայն ձեռնտու է։ Կապիտուլյանտի ռեժիմը հաճույքով զավթիչներին է զիջում նոր տարածքներ՝ ճամարտակելով «խաղաղության դարաշրջանի» մոտեցման մասին։
Ադրբեջանցիները բռնազավթում են Սյունիքի ռազմավարական ճանապարհները, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարը դրան արձագանքում է հետևյալ արտահայտությամբ. «Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետերն Ադրբեջանի անելիքն են»։ Այնուհետ հաջորդում է հայտարարությունը, թե՝ «Մենք չենք կարող այստեղ որոշում ընդունել», իսկ այնուհետ. «Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ճանապարհը արդեն իսկ ուրվագծված է»։
Իշխող ռեժիմի առաջին դեմքերի կողմից պետական շահերի դավաճանության բանավոր վկայությունները հրապարակել է նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ Այդ «հավաքածուի» ամենավառ «մարգարիտը», անշուշտ, նորաթուխ նախագահ Վահագն Խաչատուրյանի «պատմական» արտահայտությունն է։ «Ինչպե՞ս կարող է երկրի անվտանգության երաշխավորի իր սահմանադրական պարտականությունները կատարել Հանրապետության այնպիսի նախագահը, որ գյուղերի վրա կրակող ադրբեջանական հանցավոր ոտնձգություններին ի պատասխան հայտարարում է, թե «Հետո ի՞նչ, որ կրակում են»,- հարց է տալիս Թաթոյանը։ Նախկին օմբուդսմենը նաև հարցնում է, թե ո՞ր իրավունքով է կառավարությունը Սյունիքում ճանապարհներն այնպես կառուցում, որ դրանք լինեն ադրբեջանական նշանառության ներքո։
Այդ ճանապարհների մասին մենք մեր ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք նախորդ հրապարակումներում, իսկ Թաթոյանի այն հարցին, թե ով է իրավունք տվել ռեժիմին խաղալ Հայաստանի և Արցախի անվտանգության հետ՝ անդառնալի վնաս պատճառելով, կա միայն մեկ պատասխան. կապիտուլյանտ ռեժիմի պարագլուխները հայրենիք չունեն։ Անգլոսաքսոնական գլոբալացման ծախու պոռնիկները հայրենիք չեն կարող ունենալ ի բնե, նրանց համար անմատչելի է այդ հասկացության իմաստը։
Փա՞կ է արդյոք Հայաստանի երկինքը
«Քաղաքական պաշտոն զբաղեցնող տարբեր պաշտոնյաների հայտարարություններով տեղի է ունենում մարդկանց զգոնության թմրեցում»,- զգուշացրել է Թաթոյանը՝ նշելով, որ «խաղաղության դարաշրջանի» մասին Հայաստանի իշխող շրջանակների հայտարարություններին Ադրբեջանը պատասխանում է Արցախում էթնիկ բնաջնջման և բուն Հայաստանի բռնազավթման սպառնալիքներով։ «Տեղի է ունենում պետության հրաժարում մարդկանց կյանքի ու անվտանգության պաշտպանության պարտավորություններից»,- ընդգծել է Թաթոյանը: Ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը վերջնականապես կհաստատի այդ հրաժարումը։ Հայկական հեռուստաալիքների եթերում այս օրերին ավելի ու ավելի հաճախ է հնչում հարցը. փա՞կ է արդյոք Հայաստանի երկինքը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 09:22
Депутат от фракции ГД Лилит Степанян не исключила, что на парламентские выборы 2026 г. АНК во главе с первым президентом Левоном Тер-Петросяном пойдет в блоке с РПА под председательством третьего президента Сержа Саргсяна. СМИ в эти дни пишут о переговорах АНК с бывшим омбудсменом Арманом Татояном, который, как известно, поддерживает тесные связи с РПА. В последние месяцы мы не раз цитировали публичные выступления зампредседателя АНК Левона Зурабяна, указывая на сходство его позиции по вопросам урегулирования с позицией реальной оппозиции. Нынешнюю активизацию АНК многие увязали с предстоящими парламентскими выборами, точнее, с формированием предвыборных блоков.
-
2025-05-19 09:06
На подходе очередная сделка Пашиняна с Алиевым за спиной у народа. Речь не только о возможном подписании межгосударственного соглашения о мире, текст которого никто в глаза не видел, но и о сдаче новых территорий под вывеской делимитации. В приграничной зоне, неподалеку от деревни Азатамут (Тавуш), азербайджанцы не так давно начали измерительные работы и разминирование. Не исключено, что сепаратные договоренности имеют отношение и к Сюнику, ведь обстрелы начались именно там, а недавно перекинулись на Тавуш.
-
2025-05-17 10:31
20 мая 2019 г. Пашинян призвал к блокаде всех судов на территории Армении и сам присоединился к акции. Произошло это после того, как суд 18 мая принял решение об освобождении второго президента Роберта Кочаряна из-под ареста. Спустя некоторое время его арестовали в третий раз. С 2019 г. тенденция давления на суды сохраняется, хотя 6 лет назад, 20 мая в районе 14 часов, акцию пришлось свернуть, так как до Пашиняна дошли сведения о негативной реакции аккредитованных в РА европейских дипломатических миссий.
-
2025-05-16 10:11
За истекшие годы ни один из парламентских оппозиционеров не смог повторить феномен Аршака Садояна, который не делал сенсационных разоблачений, но его 4-й микрофон слушала вся страна. В наши дни интерес к парламентской оппозиции нулевой.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։
-
2022-03-14 20:29
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Երևանին, որոնց ընդունման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր: «Երևանը դեռևս չի արձագանքել, Բաքուն սպասում է պատասխանի»,- ասում է Բայրամովը: