Последние новости

«ՊԱՇԸ» ԿԽԼԻ՞ ԱԲՈՎՅԱՆԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

Գլխապտույտ կարիերայի վախճանը

Ուղիղ մեկ ամիս առաջ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելեց Աբովյան և հանդիպում ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի ստորաբաժանման հետ: Հանդիպման արդյունքներով «ԳԱ»-ն արդեն գրել է այն մասին, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով Աբովյանում վերջ կտրվի Գագիկ Ծառուկյանի ազդեցությանը, որը տարիներ շարունակ համարվել է Կոտայքի մարզի և դրա մայրաքաղաքի բացարձակ տերն ու գրեթե ֆեոդալը։

Մեկ ամիս առաջ Պետրոսյանը իշխող ուժի տեղական բջջի հետ համաձայնեցրել է նախընտրական ցուցակի թիվ 1 հորիզոնականում իր թեկնածուի առաջադրումը. խոսքը «Հայանտառ» գրասենյակի ղեկավար (2020թ. սեպտեմբերից) Պավել Ցուգունյանի մասին է՝ «Պաշ» մականունով: Մինչ այդ նա զբաղեցրել է Կոտայքի մարզպետի օգնականի պաշտոնը և ղեկավարել մարզի ջրամատակարարման համակարգը։ Մինչև դեկտեմբերի 5-ը մենք դեռ առիթ կունենանք խոսելու Աբովյան համայնքում նախընտրական մրցավազքի ֆավորիտի (ֆավորիտների) մասին, իսկ այսօր խոսքը հեռացող քաղաքապետի մասին է։

Ի տարբերություն Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի, որը մասնակցելու է համայնքի ավագանու ընտրություններին, չնայած իշխող ռեժիմի կողմից հարուցվող բոլոր խոչընդոտներին, Աբովյանի քաղաքապետը որոշել է զիջել աթոռն առանց մարտի: Համեմատությունը բնավ պատահական չէ. համայնքի ղեկավարի պաշտոնում Փարսյանի լիազորությունների ժամկետը չի լրացել, իշխանությունն արտահերթ ընտրություններ սադրեց՝ հորդորելով ավագանու 8 անդամների հրաժարական տալ։ Գևորգյանի լիազորությունների երկրորդ ժամկետը նույնպես չի լրացել, սակայն նա որոշել է չառաջադրվել, այլ զիջել քաղաքապետի աթոռը նրան, ում կուսակցությունը ձայների մեծամասնություն կհավաքի դեկտեմբերի 5-ին:

Մոտեցումների տարբերությունը բացատրվում է նրանով, որ անկուսակցական Փարսյանը ինքնուրույն կերպար է, թեև ունի քաղաքական նախապատվություններ (հունիսի 20-ի ընտրություններում նա աջակցել է «Հայաստան» դաշինքին), իսկ Գևորգյանը ԲՀԿ-ական է և լիովին կախված է Գագիկ Ծառուկյանի կամքից ու տրամադրությունից։ Գևորգյանն իր կարիերան սկսել է խորհրդարանի աշխատակազմում, որտեղ թղթեր էր տանում-բերում, մինչև որ նրան նկատեց ԲՀԿ առաջնորդը։ Գագիկ Նիկոլայիչին դուր եկավ պատրաստակամ ու աշխատասեր երիտասարդը, և նա որոշեց դարձնել նրան Աբովյանի քաղաքապետ։

Դա նախկին իշխանության օրոք էր, երբ երիտասարդ, կիրթ և, ամենակարևորը, հնազանդ ու ճշտակատար կարիերիստների պահանջարկ կար։ Գևորգյանը գլխապտույտ կարիերա արեց՝ ԱԺ աշխատակազմից մեկ քայլով հասնելով քաղաքապետի աթոռին։ Նախկին իշխանությունը Ծառուկյանին չէր խանգարում իր կարգերը հաստատել մարզում, սակայն իշխանափոխությունից հետո էլ Գևորգյանը 2019-ին կրկին առաջադրվեց քաղաքապետի պաշտոնում ու կրկին հաղթեց։

Նախ՝ այն պատճառով, որ Ծառուկյանն աջակցել էր Փաշինյանին հեղափոխության ցուցանակի տակ իշխանության հակասահմանադրական զավթման արշալույսին։ Երկրորդ՝ նոր իշխանության ներկայացուցիչներն Աբովյանում համաձայնության չէին եկել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի հարցում, ուստի հաղթող դարձավ կրկին Գևորգյանը։

Փաշինյանի հրաժարականի պահանջը հանված է ԲՀԿ օրակարգից

Քաղաքապետի պաշտոնում նրա լիազորությունների ժամկետը չի լրացել, բայց Գևորգյանը տեղեկացրել է իր բոսին, որ չի ցանկանում առաջադրվել երրորդ անգամ։ ԱԺ արտահերթ ընտրություններում պարտվելուց հետո ԲՀԿ-ն հայտնվել է քաղաքական գործընթացների մայթեզրին, չնայած այն հանգամանքին, որ ընտրություններից հետո Ծառուկյանը հանդիպեց Փաշինյանի հետ ու սեղմեց նրա ձեռքը։ Այդ ժամանակից ի վեր ԲՀԿ առաջնորդի մասին խոսում են որպես վարչապետի կողմից ղեկավարվող ոչ պաշտոնական արտախորհրդարանական կոալիցիայի մշտական անդամի։ Փաշինյանի հրաժարականի պահանջն, ըստ էության, հանված է ԲՀԿ օրակարգից։

Այսօր այդ խմբակցության նախկին պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Արման Աբովյանը և Շաքե Իսայանը հաղորդումներ են վարում Ծառուկյանի հեռուստաալիքով, որի վերլուծական ծրագրերի տոնայնությունը շատ հեռու է ռեժիմին հասցեագրած քննադատությունից, իսկ ընտրություններին մասնակցելուց Գևորգյանի հրաժարումը, ամենայն հավանականությամբ, թելադրված է հենց Ծառուկյանի կողմից։ Դատելով ամենից, Գագիկ Նիկոլայիչին ակնարկել են, որ վատ չէր լինի ազատել քաղաքապետի աթոռը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի համար։

Գործող քաղաքականության ոլորտում հլու-հնազանդ տղաներին փոխարինելու են եկել Փաշինյանի «ուսապարկերը»։ Սա այն սերնդի շարունակությունն է, որը ծնունդ է առել ողջ ժողովրդին հայտնի «ՀՀՇ-ական շվաբրերից»։ Ներկայիս երիտասարդ կարիերիստները գերազանց գիտեն յուղոտ պաշտոնի ու ղեկավար դիրքի հասնելու ուղիները։ Ի տարբերություն նախորդ սերնդի, սրանք թերուս են, բայց համառ և լավ գիտեն, թե ինչ է իրենց ուզածը կյանքից: Գևորգյանը Ծառուկյանի համար նույնն էր, ինչ այսօր «Կոկորդիլոս» մականունով Գարիկ Սարգսյանը, Արգիշտի Քյարամյանը, Բագրատ Բադալյանը՝ Փաշինյանի համար։ Ֆավորիտիզմը կադրային քաղաքականության հետ մեկտեղ ծաղկում է տոհմացեղային սկզբունքով։

Մեծ հաշվով քիչ բան է փոխվել։ Դատելով «ուսապարկերի» քանակից ու որակից՝ այսօր, ինչպեսև նախկինում, բավական է դուր գալ «թափով հոպարին», որը քեզ խորհրդարան կանցկացնի կամ կնշանակի քաղաքապետ։

Աբովյանում ընտրությունների ելքի վերաբերյալ ոչ մի կասկած չկա. ռեժիմը որոշել է Ծառուկյանից խլել Կոտայքի մարզն իր մայրաքաղաքով, մնացյալ ամենը պայքարի իմիտացիա է, պարզապես նախկին օլիգարխը որոշել է ցույց տալ, թե իբր՝ չի հանձնվել առանց մարտի։ Իրականում Աբովյանը հանձնել են դեռ այն ժամանակ, երբ հորիզոնում հայտնվեց նախկին պատգամավոր և Ծառուկյանի թիկնապահ Էդուարդ Բաբայանի «թափով» կերպարը՝ որպես ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի թիվ 1 թեկնածու, իսկ Արման Աբովյանը հրապարակավ խոսեց այն մասին, որ ԲՀԿ-ն, իբր, չի հրաժարվել ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց…

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • "ЧУДО ТРАМПА" – ЭТО СОГЛАСИЕ ПАШИНЯНА НА РАСЧЛЕНЕНИЕ СЮНИКА В УПАКОВКЕ ПЕРЕАДРЕСАЦИИ ПОЛНОМОЧИЙ ПО КОНТРОЛЮ…
    2025-07-31 08:51

    В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…

  • ЗАВТРА НЕ ПРОСТИТСЯ!..
    2025-07-30 10:34

    20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.

  • НИКОЛ ЛГАЛ, НИКОЛ ЛЖЕТ, НИКОЛ БУДЕТ ЛГАТЬ
    2025-07-30 08:42

    5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".

  • 7 ЛЕТ НАЗАД ПЛЮНУЛ В КОЛОДЕЦ, ИЗ КОТОРОГО ПЬЕТ СЕГОДНЯ…
    2025-07-28 09:51

    Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
    2022-05-02 19:27

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
    2022-03-16 18:14

    Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
    2022-02-22 21:00

    Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։