Իշխան Սաղաթելյան․ Հայաստանում պարտվողականության քարոզն ապագա չունի
Հայաստանի առջև այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ, ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Իշխանությունների այն պնդումները, որ ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է, խաբեություն է. ճգնաժամը գնալով ավելի է խորանում՝ մոտենալով անվերադարձ լինելու կետին», - ասաց նա։
Ըստ Սաղաթելյանի՝ երկրում պետք է վերականգնել սահմանադրականությունն ու կազմակերպել երկրի սահմանների պաշտպանությունը, մշակել հայեցակարգ, իրականացնել համակարգային բարեփոխումներ անվտանգության ու տնտեսության ոլորտներում։
«Բայց, քանի դեռ կա այս իշխանությունը, այս ամենն անարդյունք է, հետևաբար, այս պահին պետք է ձևավորել դիմադրություն, դիմադրություն թշնամուն, որ մենք չունենք զիջելու հայրենիք, դիմադրություն հայրենիքը զիջումների տանող օրվա իշխանություններին, դիմադրություն հանրային կյանքում տեղի ունեցող բոլոր ապօրինություններին, իսկ երբ հասնենք համազգային ու համաժողովրդական դիմադրության, թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանություններն՝ իրենց աթոռներից», - ասաց ԱԺ փոխնախագահը։
Նա ընդգծեց՝ ժամանակը սուղ է. «Կամ այն կօգտագործենք մեր օգտին, կամ կկորցնենք անվերադաձ»։
Իշխան Սաղաթելյանն ասաց, թե անհրաժեշտ է հայրենադարձությունը խրախուսող նոր ռազմավարություն։
«Հայաստանում պարտվողականության քարոզն ապագա չունի. ապագան ազգային, ամուր ու արժանապատիվ պետությունն է, որի կայացման գործում մենք անելիք ունենք. շարունակեք Հայաստանի ու Արցախի համար պայքարը։ Նահանջել չկա, հետքայլ չկա, պայքարը պետք է շարունակենք», - ասաց նա, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.