ՏՀԿ-ի 15-րդ գագաթնաժողովում ընդունվել է Գործողությունների կոնսենսուս
Թուրքմենստանում նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նախագահությամբ տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Իրանի, Ղրղզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահները և Ղազախստանի փոխվարչապետը, ինչպես նաև ՏՀԿ գլխավոր քարտուղար Խուսրավ Նոզիրին։
Կողմերը ստորագրել են ամփոփիչ փաստաթուղթը՝ Աշխաբադի Գործողությունների կոնսենսուսը։
Մասնավորապես, կողմերը մտադիր են ակտիվացնել կազմակերպության տարածքում ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացը, ինչպես նաև մշակել արդյունաբերական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզներ։
Գագաթնաժողովի ավարտին ընդունված փաստաթղթում, որը հրապարակվել է Ղրղզստանի նախագահի կայքում, մասնավորապես նշվում է, որ կողմերը գիտակցում են «տարածաշրջանային համագործակցության, ինտեգրման և տրանսպորտային կապի կարևորությունը՝ որպես տնտեսական և սոցիալական առաջընթացի արագացման միջոց, տարածաշրջանում զարգացումը և կայունությունը»։
Գագաթաժողովի մասնակիցները պայմանավորվել են արագացնել համագործակցության տեմպերը հատկապես առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման և համաճարակի հետևանքների դեմ պայքարում։
Կողմերը մտադիր են նաև համապատասխան գերատեսչություններին հանձնարարել արագացնել խոչընդոտների վերացումը, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, «անդամ երկրների մասնակցությամբ առևտրային բանակցություններ սկսել, որոնք կհանգեցնեն ՏՀԿ-ի ազատ առևտրի գոտու ստեղծմանը»:
Փաստաթղթում ընդգծվում է տրանսպորտային միջանցքների ցանցի ընդլայնման հարցը դիտարկելու մտադրությունը, ինչպես նաև շարունակելու համագործակցությունը «տարածաշրջանում թվային անհավասարությունը հաղթահարելու նպատակով տեղեկատվական կառույցների ստեղծման և շահագործման գործում»։ Բացի այդ, կողմերը մտադիր են ամրապնդել համագործակցությունը այլ միջազգային կազմակերպությունների հետ տրանսպորտային, մաքսային և սահմանային ընթացակարգերի թվայնացման հարցում։ Գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են «սերտորեն աշխատել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրոնային կառավարումը, թվային տնտեսությունը, արհեստական ինտելեկտը, հեռահաղորդակցությունը և օպերատորների միջև փոխգործակցությունը»:
Համաճարակի հետևանքների դեմ պայքարի վերաբերյալ մի շարք որոշումներ են ընդունվել, մասնավորապես, կողմերը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքները համաճարակային իրավիճակի մոնիտորինգի առողջապահական համակարգի ստեղծման և ներդրման ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարել զբոսաշրջության նախարարներին հրատապ միջոցներ ձեռնարկել այս ոլորտի լուրջ խնդիրների լուծման համար, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.