Последние новости

ՆՇՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾՔԸ, ԹԵ՞ ՃԱՄՓԱ ՀԱՐԹՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական SOCAR Petroleum ՓԲԸ-ն շահագործման է հանձնել նոր բենզալցակայան, հաղորդում է News.am-ը։ Ինչպես հայտարարեց ընկերության միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը, բենզալցակայանը կառուցվել է ինքնասպասարկման մոդելով: Այն ունի վառելիքային երեք բաք. «Այդ բենզալցակայանում իրացվելու է ԱԻ-95-Պրեմիում, ԱԻ-92 մակնիշների բենզին և դիզելային վառելիք»:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. առաջին հայացքից ճանապարհի 20-կիլոմետրանոց հատվածում բենզալցակայանների առկայության նպատակահարմարությունն առավել քան կասկածելի է: Նախ, ադրբեջանական ավտոտրանսպորտն այստեղ առանձնապես չի ծավալվելու։ Ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները Հայաստանի և Հայաստանի միջև ճանապարհի փոքր հատվածում։ Երկրորդ՝ բենզալցակայանը արդիական չէ նաև հայկական և իրանական տրանսպորտի համար։ Եվ դա ունի մի շարք բացատրություններ։ Այդ հատվածով երթևեկությունն անվտանգ չէ հայերի ու իրանցիների համար և ենթադրում է մուտքի ու ելքի ադրբեջանական մաքսային հսկողության ընթացակարգ։ Բացի այդ, առաջիկայում պետք է սկսի լիարժեք գործել այլընտրանքային շրջանցիկ ճանապարհը։ Մի խոսքով, ինչ-որ բացարձակ անտրամաբանական է թվում բենզալցակայանների կառուցումն այդ հատվածում։ Այդ կերպ ադրբեջանցիները, թերևս, նշում են տարածքը։ Մերթ ոստիկանական պահակետ դրեցին, մերթ մաքսակետ սարքեցին, այդպիսով առավելագույնս սահմանափակելով երթևեկությունն այդ հատվածով։ Հիմա էլ ահավասիկ բենզալցակայան են կառուցել, որի աշխատանքի արդյունավետությունն անմիջականորեն կախված է տրանսպորտային հոսքի ինտենսիվությունից։

Մինչդեռ, երբ չի նկատվում կոմերցիոն նպատակահարմարություն, արժե ուշադրություն դարձնել տվյալ փաստի այլ տեսանկյունների վրա։ Բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ նշյալ հատվածում կառուցելով առաջին հայացքից անօգուտ բենզալցակայան՝ ադրբեջանցիները ճամփա են հարթում բենզինի հայկական շուկա հիմնավորապես մտնելու գաղափար համար։ Եթե հաջողվի այդ հատվածում ցածր գնով հրապուրել տեղի վարորդներին, ապա տեսանելի ապագայում կարելի է նման լցակայանների ցանց ծավալել ողջ Հայաստանում, նստեցնել երկիրն ադրբեջանական բենզինի վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սակայն դրա համար անհրաժեշտ է գլխավոր պայմանը. գնային գրավչությունը։

Այո, այսօր կարելի է բենզինի գների բավական մեծ տարբերություն արձանագրել Հայաստանում և Ադրբեջանում։ Այսպես, Ադրբեջանում «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրի մանրածախ գինը մոտ 460 դրամ է, մինչդեռ Հայաստանում նույն բենզինը արժե 540 դրամ։ Տարբերությունը, իհարկե, ֆանտաստիկ չէ (ընդամենը 80 դրամ՝ 1 լիտրի պարագայում), բայց շոշափելի է։ Դեռև մեկ տարի առաջ դա ավելի քիչ էր, բայց հետո սկսեց դինամիկ աճել։ Այս համատեքստում կարևոր է նշել, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում բենզինը թանկացել է 48%-ով, մինչդեռ Ադրբեջանում գինն աճել է 35%-ով։ Այսինքն է՛լ ավելի է աճել նույն այն տարբերությունը, որն առանցքային գործոն է բենզինի հայկական շուկա Ադրբեջանի մուտքը խթանելու համար։

Բնականաբար, հայրենի շուկայում բենզինի գների աճը օբյեկտիվ պատճառներ ունի և անմիջականորեն կապված է համաշխարհային միտումների հետ: Բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ, որոնցից ըստ էության պետք է գլուխ հանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Ահա ուրեմն, դեռևս այս տարվա հոկտեմբերին ՏՄՊՊՀ-ն խոստացել էր պարզել արտառոց թանկացման պատճառները, սակայն մինչ օրս այդ հարցի հստակ պատասխանը չի տվել:

Ինչևէ, ակնհայտ է, որ բենզինի գների աճը, ընդ որում՝ չբացատրված և անբացատրելի, լոկ ավելացնում է ադրբեջանական այլընտրանքի գրավչությունը, առավել քան բարենպաստ պայմաններ ստեղծելով հայկական շուկա ադրբեջանական բենզինի «հաղթական» ներխուժման համար։ Եվ այստեղ ի հայտ է գալիս մի պարզ հարց. իսկ գուցե Հայաստանում գինը բարձր են պահում հենց նրա համար, որ ադրբեջանական բենզինային առաջարկը բարձր պահանջա՞րկ ունենա մեզ մոտ։ Արդյոք արհեստականորեն չե՞ն ուռճացվում գները մեր երկրում, որպեսզի բարձրացնեն ադրբեջանական բենզինի գրավչությունն ու լայն բացեն հայկական հերթական դուռը թշնամու առաջ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОБЕЩАНИЕ ПО ВТОРОМУ КРУГУ
    2025-07-16 11:28

    В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

  • ВОЗВРАЩАЯСЬ К ИСХОДНОЙ ПОЗИЦИИ
    2025-07-10 09:33

    Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.

  • РОСТ С УСКОРЕНИЕМ
    2025-07-07 10:03

    В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ