ARARAT ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՆԵՐԱՌԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ #ԶգաՍրտով
ARARAT թանգարանի #ԶգաՍրտով նախագիծը միտված է նպաստելու ներառական օրակարգի զարգացմանը, ինչպես նաև ներկայացնում է այն գաղափարը, որ թանգարանը բաց և հարմարավետ ժամանցային վայր է հասարակության բոլոր այն անդամների համար, ում հետաքրքիր է հայկական կոնյակագործական ժառանգությունը։
Ծրագրի շրջանակներում ARARAT թանգարանը, համագործակցելով «Ունիսոն» հասարակական կազմակերպության հետ, կազմակերպեց շրջայցներ հաշմանդամություն ունեցող այցելուների համար։ Այցի ժամանակ հյուրերին հնարավորություն տրվեց ծանոթանալու հայկական կոնյակի հարուստ պատմությանը, պատմական վերելքի հատկանշական պահերի, ինչպես նաև դարավոր վարպետության ժամանակակից եզրերին։
ARARAT թանգարանում շրջայցի հետագիծը կառուցված է այնպես, որ նոր զգացողական փորձառությունն ընկալելի է դառնում թե´ տեսողական, թե´ շոշափողական, թե´ լսողական, թե´ հոտառական, և թե´ համային զգայարանների միջոցով։ Այս առումով, ARARAT թանգարանը հասանելի է հաշմանդամություն ունեցող այցելուներին ոչ միայն տարածքի հարմարավետությամբ, այլև զգայական ընկալման լայն հնարավորություններով։
«Կոնյակագործության մեջ իրական ներդաշնակության կարելի է հասնել բացառապես յուրաքանչյուր մասնիկի յուրահատկության շնորհիվ։ Համոզված եմ, որ մենք՝ որպես հասարակություն, էլ ավելի մոտ կլինենք իրական ներդաշնակությանը, երբ կարողանանք գնահատել յուրաքանչյուրիս։ #ԶգաՍրտով նախագիծը խոչընդոտների բացակայության և բաց լինելու մասին է, ինչպես նաև նրա մասին է, որ ամենակարևորը կարող ենք զգալ միայն սրտով։ Հուսով եմ, որ մեր նախաձեռնությունը հյուրերին ոչ միայն գեղագիտական վայելք կպարգևի, այլև մեծ ոգեշնչման աղբյուր կհանդիսանա», - ասել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
«Երևանի կոնյակի գործարանի ղեկավարությունն ու անձնակազմը մեզ համար կազմակերպեց ջերմ ընդունելություն։ Հարկ է նշել, որ ARARAT թանգարանը Երևանի այն եզակի թանգարաններից է, որն իսկապես ապահովում է անարգել միջավայր: Այցելությունը թանգարան բավականին հաճելի և բովանդակալից էր։ Մենք սիրով խորհուրդ ենք տալիս բոլորին, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց, ծանոթանալու այս եզակի թանգարանի պատմությանն ու ցուցանմուշներին: Ի վերջո, հայկական կոնյակը մեր ազգային հպարտությունն է»,- նշել է «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։
ARARAT թանգարան հաճախ են այցելում հաշմանդամություն ունեցող անձինք, սակայն այս ծրագիրը, որը սոցիալական ցանցերում խորհրդանշականորեն մեկնարկեց դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրվանն ընդառաջ, նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծելու այն գաղափարը, որ հուզական աշխարհը ի զորու է հաղթահարել ցանկացած խոչընդոտ, և թերևս ամենակարևորը՝ կարելի է զգալ միայն սրտով։
Բացի այդ, ARARAT թանգարանը վայրը է, որտեղ «ի սրտե» արտահայտությունը սոսկ խոսքեր չեն։ Իրապես, թանգարանի տակառներում հնացվում է կոնյակի սպիրտը, որին կոնյակի վարպետները, համաձայն ավանդույթի, անվանում են «սիրտ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-28 15:49
«На внутриполитическом поле Республики Армения мы являемся свидетелями опасного и болезненного явления - бесконечного взаимного навешивания ярлыков и разделения, - пишет на своей странице в Фейсбук соучредитель «Общеармянского фронта», председатель организации «Армянский национальный фронт» Геворг Геворгян. - В то время как наши настоящие враги последовательно нацеливаются на последние столпы нашего государства, на протяжении многих лет разрушая нашу систему образования, ослабляя нашу армию, а сегодня делая мишенью один из краеугольных камней нашей духовной идентичности - Армянскую Апостольскую Церковь.
-
2025-05-28 10:30
Почти нет сомнений, что армяно-венгерский меморандум, подписанный в Ереване, имеет отношение к недавно учрежденной Азербайджаном, Грузией, Румынией и Венгрией совместной компании Green Energy Corridor Power Company, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян, заметив: предполагает ли меморандум определённые политические условия, в рамках которых Венгрия выступает как «связующее звено» между Азербайджаном и Арменией?
-
2025-05-28 10:14
11 июня в 13:00 в конференц-зале "Ани" ереванской гостиницы "Ани Плаза" организация ДИАЛОГ проведет презентацию книги писателя, журналиста и общественного деятеля Виктора КОНОПЛЕВА "Небо Армении" с участием автора, представителей разных сообществ арцахцев, научно-образовательных учреждений и широкой общественности Армении.
-
2025-05-27 09:39
Никол Пашинян не только сдал Арцах и вооружение на 6 миллиардов, но и разворовал ресурсы, на которые можно было бы восстановить армию, способную защитить страну, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, подчеркнув, что на 7 миллиардов долларов Армения могла бы иметь полноценный противовоздушный щит с С-400, более 4000 беспилотников, и, главное, надёжную стратегическую оборону, а не капитулянтскую политику. Публикацию полностью приводим ниже.