Последние новости

ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ 16-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի Կազմկոմիտեն այսօր հայտարարել է, որ 16-րդ օլիմպիադայի հաղթողներից երկուսը՝ երրորդ մրցանակին արժանացած Անջելա Կոստիչը` Սերբիայից և Դեյան Գուտիչը` Բոսնիա-Հերցոգովինայից, ժամանել են Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները հատուկ արարողության ընթացքում։ Մրցանակների հանձնումը տեղի է ունեցել Երևանի Մատենադարանի դահլիճում (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ): Պարգևատրման արարողությունից բացի, հաղթողների համար, ինչպես միշտ, կազմակերպվել է հատուկ ծրագիր՝ Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայում մրցել է 436 մասնակից 13 երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Եգիպտոս, Հայաստան, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ և Ուկրաինա:

Օլիմպիադան իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվել է մասնակից բոլոր երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը ներառել է ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, որոնք պահանջում են համապարփակ լուծումներ: Առաջին փուլի 436 մասնակիցներից 21-ն անցել են եզրափակիչ փուլ, որը տեղի է ունեցել առցանց՝ հոկտեմբերի 8-ին: 21 մասնակիցներից 6-ը Հայաստանից էին, իսկ 15-ը՝ մյուս երկրներից: Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի հաղթողների անունները հայտարարվել են 2021թ.-ի հոկտեմբերի 19-ին առցանց կազմակերպված մրցանակաբաշխության արարողության ժամանակ

1Առաջին մրցանակակիր էր դարձել Ժաննա Խոջայանը` Հայաստանից:

2Երկրորդ տեղը զբաղեցրել էր Հասան Մոստաֆա Էմամ Ալին` Եգիպտոսից:

3Երրորդ մրցանակին արժանացել էին.

- Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը` Եգիպտոսից

- Անջելա Կոստիչը` Սերբիայից

- Դեյան Գուտիչը` Բոսնիա-Հերցոգովինայից

Ուշագրավ է, որ այս տարի առաջին մրցանակին արժանացել է Հայաստանը ներկայացնող 23-ամյա Ժաննա Խոջայանը, ով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրում ընդգրկված 2-րդ կուրսի ուսանողուհի է, սովորում է «Սինոփսիս Արմենիայի» Ուսումնական դեպարտամենտում և արդեն աշխատում է ընկերությունում՝ որպես ճարտարագետ։

«Օլիմպիադայի նպատակներից մեկը Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի, ճանաչելիության բարձրացումն է», - ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը։ «Ոգևորիչ է տեսնել, որ Հայաստանը շարունակում է պահպանել և զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում դեռևս անցյալ դարի կեսերին ձևավորած առաջատարության և գերազանցության ավանդույթները»։

«Անչափ կարևոր է, որ նույնիսկ այս համավարակի պայմաններում Օլիմպիադայի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում։ Ավելին, օլիմպիադան հաջողությամբ շարունակում է ծառայել իր առաքելությանը, և մենք տեսնում ենք, թե ինչպես է շարունակաբար աճում մասնակիցների գիտելիքի մակարդակը», - ասել է Օլիմպիադայի Ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ պրոֆ. Վազգեն Մելիքյանը:

«Սինոփսիս Արմենիայի» կողմից հիմնադրված այս օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետների ն մեծացնել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ մասնակից երկրներում: Այն նաև կարևոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության որակի չափորոշիչների համապատասխանեցման հարցում՝ հնարավորություն տալով բացահայտել մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ տվյալ երկրի կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով», - ասում է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական դոկտոր Երվանդ Զորյանը և հավելում. «Այն փաստը, որ Պոլիտեխնիկի հետ համատեղ իրականացվող՝ «Սինոփսիս»-ի կրթական ծրագրի ուսանողուհին ճանաչվել է լավագույնը աշխարհի 13 երկիր ներկայացնող 436 մասնակիցների մեջ, վկայում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում մեր կրթական ծրագրերի միջազգային որակի և գերարդիական լինելու մասին»։

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին և անց է կացվում ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն նաև կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա»-ն, իսկ գլխավոր գործընկերը՝ Վիվա–ՄՏՍ–ը: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։ Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

«Մենք տեսնում ենք միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի դրական ազդեցությունը՝ ՏՀՏ ոլորտում արձանագրվող հաջողությունների և ապագայի ներուժի հետագա զարգացման առումով: Այդ իսկ պատճառով տարիներ շարունակ մենք աջակցում ենք այս մեծ ու երկարաժամկետ նախաձեռնությանը։ Ամեն տարի օլիմպիադայի օգնությամբ բազմաթիվ երիտասարդներ հենց իրենք են սահմանում իրենց՝ նորարարության, զարգացման և ստեղծագործելու սահմանները: Հպարտ եմ, որ 16-րդ օլիմպիադայի առաջին մրցանակակիրը Հայաստանից է։ Սա մեծ ձեռքբերում է և ահռելի հաջողություն բոլորիս համար», - ասել է Օլիմպիադայի գլխավոր գործընկեր ընկերության՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երբ 2006թ.-ին հիմնեցինք այս կարևորագույն մրցույթը, պատկերացում չունեինք, որ տարիներ անց այն կվերածվի միկրոէլեկտրոնիկայի բնագավառում միջազգային շատ բարձր նշաձող ունեցող օլիմպիադայի և կնպաստի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորմանը», - ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայք՝ www.microelectronicsolympiad.org:

Галерея (7 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • STPROFIT ОТЗЫВЫ: КАК ПЛАТФОРМА ПОМОГАЕТ МАСШТАБИРОВАТЬ ПРИБЫЛЬ
    2025-05-07 10:22

    TProfit – это инвестиционная платформа, созданная не только для комфортного старта, но и для устойчивого развития. Она предлагает не просто доступ к финансовым рынкам, а полноценную систему, которая помогает развивать навыки, улучшать результаты и постепенно масштабировать прибыль. Всё больше пользователей подтверждают в отзывах о STProfit, что это пространство, где рост капитала становится не мечтой, а чёткой системой для заработка.

  • ГЕРОИЧЕСКОЕ УЧАСТИЕ АРМЯН В СВО. ЧАСТЬ ТРИНАДЦАТАЯ
    2025-05-07 10:08

    Очередная наша статья выходит в канун великого праздника – 80-летия Дня Победы. Защитники России, как и 80 лет назад, продолжают свою священную борьбу против фашизма уже в бывшей братской Украине, где нацистская клика 11 лет назад, устроив государственный переворот, взяв на вооружение идеологию махровой русофобии, начала ущемление и дискриминацию русского населения, а потом организовала массовые убийства. Для защиты Русского мира 24 февраля 2022 года Россия была вынуждена начать специальную военную операцию (СВО). Газета «Ноев Ковчег» продолжает серию публикаций, посвященных теме участия и подвигам защитников России в зоне СВО. Тысячи российских армян наравне со всем многонациональным народом России принимают активное участие и вносят свою лепту в борьбу против украинского нацизма и за спасение Русского мира в Донбассе. В предыдущих 12 частях серии наших публикаций мы уже рассказали о 142 героях-армянах, которые, не щадя жизни и здоровья, защищали и защищают Россию и новообразованные республики.

  • АДМИРАЛ ИВАН ИСАКОВ: "ЗАЩИЩАЮ НЕ ТОЛЬКО РОССИЮ, НО И АРМЕНИЮ"
    2025-05-07 09:50

    3 сентября (22 августа) 1894 года в селе Аджикенд, расположенном недалеко от армянского города Гандзак, родился мальчик Ованес Тер-Исакян. Его отец работал дорожным техником, но рано ушел из жизни. Мать Ованеса, эстонка по происхождению Ида Лауэр, вместе с братом воспитывала мальчика, который стал гордостью советского народа. Чтобы лучше вписаться в российское общество, его отец изменил фамилию и имя на Иван Исаков. Летом 1913 года, юноша отправился в Санкт-Петербург, где поступил в Петербургский технологический институт, хотя мечтал о морской карьере.

  • СОТРУДНИКИ АРДШИНБАНКА СОВМЕСТНО С ОРГАНИЗАЦИЕЙ «МОЙ ЛЕС АРМЕНИЯ» ПОСАДИЛИ 300 ДЕРЕВЬЕВ
    2025-05-06 12:32

    19 апреля, в преддверии Международного дня Земли, в рамках проекта, реализуемого совместно с общественной экологической организацией «Мой лес Армения», сотрудники Ардшинбанка приняли участие в акции по посадке деревьев в общине Цахкунк Гегаркуникской области, в ходе которой было высажено около 300 деревьев.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ