«Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը ՀՌՀ անդամի պաշտոնում
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր անդամի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նշենք, որ Ռուբիկ Հակոբյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ Նա սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է Լենինգրադի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 1984-1990 թթ. նա աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմում՝ որպես խմբագիր, քաղաքական մեկնաբան, բաժնի վարիչ։
Ռուբիկ Հակոբյանը եղել է ՀՀ Ազգային Ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում ՀՀ առաջին գլխավոր հյուպատոս (2000-2008 թթ.), «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն։
Նշենք, որ Ռուբիկ Հակոբյանը երկար տարիներ եղել է ՀՅԴ անդամ, ապա ղեկավարել է «Ժառանգություն» խմբակցությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.