ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ. ՄԵԿԻՆ՝ ԿԱԼԱՆՔ, ԻՍԿ ՄՅՈՒՍԻՆ՝ ՉԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2021թ. տարեվերջին ԱԱԾ-ն հայտարարեց 2020թ. նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենք ներխուժման փաստով հարուցված քրեական գործի քննության ավարտի մասին: Խոսքը այն իրադարձությունների մասին է, որոնք հաջորդեցին նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրմանը։ Բողոքի ակցիաներին, ի թիվս այլոց, մասնակցել է նաև Ռաֆայել Մխիթարյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու, ինչպես նաև նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար, որոնք ուղեկցվել են ջարդարարությամբ, գույքի ոչնչացմամբ և իշխանությունը զավթելու կոչերով:
Մխիթարյանը որևէ կուսակցության անդամ չէ, նա 44-օրյա պատերազմի մասնակից է։ Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց ընտրեց չբացակայելու ստորագրությունը։ Համանման մեղադրանքներ են առաջադրվել նաև 2020 թ.նոյեմբերի 10-ին կառավարության շենք ներխուժած Արթուր Գրիգորյանի և Սերգեյ Թաթմանյանի դեմ: Նրանց նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու ստորագրությունը:
Այս խորապատկերին այնքան էլ հասկանալի չէ, իսկ ավելի ճիշտ՝ միանգամայն անհասկանալի է, թե ինչու «Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Մանթաշյանի նկատմամբ դատարանը կայացրեց կալանավորման որոշում, չէ՞ որ Մանթաշյանի գործողությունները կառավարության շենքում հանգել են նրան, որ նա հատակից պոկել է Հայաստանի պետական դրոշը և թափահարել գլխավերևում։ Այդ փաստի հիման վրա նրան մեղսագրել են գրեթե պետական ունեցվածքի կողոպուտ։ Խոսքը նույն դրոշի մասին է։ Ակներևաբար՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը նույն վայրում տեղի ունեցած նույն իրադարձության, սակայն դատարանը կիրառեց երկակի չափանիշներ՝ Մանթաշյանին կալանավորելու սանկցիա տալով։ Նոր տարում դատարանը հրաժարվեց փոխել խափանման միջոցը։ Փաստաբանները հաղորդել են, որ Մանթաշյանին արգելված են տեսակցությունները նույնիսկ իր մանկահասակ զավակների հետ։
Ակնհայտ է, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է։ Ի տարբերություն մյուս մեղադրյալների, Մանթաշյանը ակտիվորեն քննադատել է իշխանությանը, մասնակցել բողոքի փողոցային ակցիաների, Փաշինյանի հասցեին սուր քննադատությամբ հանդես եկել ընդդիմադիր հեռուստաալիքների եթերում։ Հենց այդ պատճառով էլ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը, թեև օրենքը չի արգելում մարդկանց արտահայտել իրենց բողոքը իշխանության այս կամ այն գործողությունների առնչությամբ։ Ժողովրդի թիկունքում եռակողմ հայտարարության ստորագրումը Փաշինյանի կողմից շատերը գնահատեցին որպես դավաճանություն ազգային շահերին, կառավարության շենքում տեղի ունեցած ջարդարարությունը էական նյութական վնաս չի պատճառել և, ի տարբերություն խորհրդարանում տեղի ունեցածի, չի նշանավորվել բարձրաստիճան պաշտոնյայի դաժան ծեծով։ Կառավարության շենքում բողոքի ակցիայի մասնակիցներին ներկայացվել են նույնանման մեղադրանքներ, իսկ Մանթաշյանի կալանավորումը չի կարող որակվել այլ կերպ, քան քաղաքական հետապնդում: Սա հաշվեհարդար է այն բանի համար, որ հասարակական գործիչը քննադատել է Փաշինյանին, իսկ նման քննադատությունը մեր երկրում պատժվում է կալանքով։
Սկսված քաղաքական տարում պետք է սպասել նոր կալանքների, ռեժիմն օգտագործում է խափանման այդ միջոցը որպես Փաշինյանի քաղաքական հակառակորդների դեմ պայքարի և ահաբեկման միջոց։ Որը, սակայն, կանխահայտ անարդյունավետ է։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին ժողովուրդն ասում էր, որ անհնար է լինել պարկեշտ ու կիրթ մարդ՝ միևնույն ժամանակ թիկունքում չունենալով ճամբարային փորձ։ Այսօր ասում են, որ մտածող մարդ լինելն ու ազգային շահերին դավաճանելու համար ռեժիմի պարագլխին քննադատելը ուղիղ ճանապարհն է դեպի բանտախուց։ Կալանքի տեսքով խափանման միջոց է նախատեսված բոլոր նրանց համար, ովքեր հանդես են գալիս Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Զավակների հետ Մանթաշյանի տեսակցությունների արգելքը բռնաճնշումների բացահայտ նշան է, Փաշինյանը վրեժ է լուծում նրանից իր հրաժարականի բազմաթիվ հրապարակային պահանջների համար, իսկ մասնակցությունը 2022 թվականի հունվարի 10-ի գիշերվա բողոքի ակցիային՝ լոկ պատրվակ է…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 10:12
Экс-депутат от фракции РПА Мелик Манукян (по прозвищу "Шши Мело") всегда принадлежал к числу одиозных персонажей, против которых Пашинян начал в 2018 г. свою "революцию". Манукян был в числе первых, кто залег на дно, однако в 2019 г. произошло некое событие, которое привело его в лагерь правящего режима.
-
2025-07-31 09:30
У всех на слуху примеры, свидетельствующие о провале программы правительства по строительству 300 школ и 500 детских садов, которые власть не успеет, как обещала, сдать в эксплуатацию к 2026 г. Меньше говорится о провале программы содействия правительства приграничным деревням. Речь идет о строительстве домов в приграничной зоне стоимостью в 16 млн и 21 млн драмов при содействии правительства и с привлечением кредитных средств.
-
2025-07-31 09:13
Жители деревни Навур (община Берд) Тавушского марза утверждают, что власти обещали сдать в эксплуатацию новое здание средней школы еще 2 года назад. На днях из ответа, полученного от администрации марзпета Айка Алумяна, стало известно, что проект строительства школы находится на стадии… общественных слушаний.
-
2025-07-31 08:58
Армянские западники объявили о намерении провести 23 августа (годовщина принятия Декларации о независимости Армении) массовую акцию в Гюмри с требованием вывести 102-ю военную базу России с территории РА. В Азербайджане, тем временем заговорили о возможном размещении военной базы НАТО.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։