ՓԼՈՒԶՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ»
Խորհրդակցություն Գորիսում
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը չիրականացրեց ռազմավարական ոչ մի խնդիր և կրեց կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի շատ ավելի մեծ կորուստներ, քան Արցախի Պաշտպանության բանակը:
Պաշտոնական Բաքուն պարտություն կրեց նաև դիվանագիտական ճակատում, եթե նկատի առնենք Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի օրակարգերը։ Այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանը քառօրյա ագրեսիան որակեց իբրև «պայմանավորված պատերազմ Ռուսաստանի հետ՝ հանուն ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցման»։
Ի դեպ, պայմանավորվածությունների մասին. վարչապետի աթոռին Փաշինյանի պաշտոնավարման առաջին մեկուկես տարվա ընթացքում, ըստ քաղաքական գործիչների բազմաթիվ հրապարակումների և հրապարակային ելույթների, Նախիջևանի հատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 11 հազար հեկտար տարածք։ Այդպիսին էր 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մի մասի գործնական իրականացումը:
Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի (Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ) զեկույցը դարակին դրված փոշոտվում է մի շարք պատճառներով։ Դրանցից գլխավորն այն է, որ այդ ագրեսիայի արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությունում հանգամանորեն ու պրոֆեսիոնալ կերպով անցկացվել է «թռիչքների վերլուծություն», կոնկրետ եզրակացություններ են արվել կադրերի մասով, գնահատականներ տրվել մարտական բոլոր գործողություններին՝ ադրբեջանական ագրեսիայի բոլոր հատվածներում, նշվել են թույլ և ուժեղ տեղերը: ՊՆ-ում անցկացվել է բոլոր ստորաբաժանումների բոլոր մակարդակների հրամանատարների որոշումների նպատակահարմարության ու հիմնավորվածության և կիրառված բոլոր զինատեսակների արդյունավետության վերստուգում, կազմվել շփման գծի ամրապնդման ծրագիր՝ ինչպես հողի վրա, այնպես էլ օդից:
Եթե քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվեր, ապա անպայման կառաջանային 44-օրյա պատերազմի հետ կապված մի շարք հարցեր։ Կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է ավելի քան 14 ամիս, մինչդեռ մի շարք հարցերի պատասխանները դեռ տրված չեն: Հիմնավոր կասկածներ կան, որ պատասխանների որոնմամբ պետական մակարդակով ոչ ոք չի զբաղվում։ Ակներև են պարտության մեղքը գեներալներին, միջին օղակի հրամանատարներին և այլոց վերագրելու ռեժիմի պարագլխի փորձերը։ Նախորդ հրապարակումներում մենք ներկայացրել ենք 44-օրյա պատերազմի փաստերով դատախազության հարուցած քրեական գործերի նկարագրությունները, որոնք չեն տալիս հարցերից և ոչ մեկի պատասխանը. դասալքության, զենքի և զինամթերքի հափշտակման մեղադրանքները ներկայացված են մեծամասամբ շարքային զինվորներին։
2020 թվականի հոկտեմբերի 17-ին, մարտական գործողությունների թեժ պահին, Փաշինյանը Գորիսում փակ խորհրդակցություն անցկացրեց՝ ուժային գերատեսչությունների և տեղական իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նա հրամայեց պատրաստվել ինքնապաշտպանության և առաջնորդվել խորհրդային շրջանի քարտեզներով։ 2021թ. մայիսի 12-ին երկու մարզերի տարածքի բռնազավթումից հետո ակնհայտ դարձավ, որ Փաշինյանն արդեն այն ժամանակ գիտեր, որ Սյունիքը ներխուժման վտանգի տակ է։ Խորհրդակցությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ պատերազմն ընթանում էր Սյունիքից շատ կիլոմետրեր հեռվում, սակայն Փաշինյանը, դատելով ամենից, առաջնորդվում էր Ալիևի հետ նախապես համաձայնեցված ծրագրով…
Ներկայումս դատաքննություն է ընթանում անմարտունակ սպառազինության գնման գործով, մեղադրյալի աթոռին, ի թիվս այլոց, նստած է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը նախքան դատավարության սկսվելը հայտարարել է, որ մտադիր չէ դառնալ քավության նոխազ և պատրաստ է պատասխան տալ միայն իր գործողությունների համար: Նրա փաստաբանները պահանջել են բաց դատավարություն, սակայն նրանց մերժել են, պատրվակ բռնելով պետական գաղտնիքները։
Փաշինյանը պատասխանատվության չենթարկվեց «Իսկանդերները» զրպարտելու համար
Փետրվարի 23-ին մեկ տարի է լրանում Հանրային հեռուստաընկերությանը Փաշինյանի տված հարցազրույցից, որի ընթացքում նա պատասխանեց երրորդ նախագահի խոսքերին։ Սերժ Սարգսյանը, հիշեցնեմ, զարմանք էր հայտնել, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի 3-րդ կամ 4-րդ օրը չեն օգտագործվել «Իսկանդերները»։
Փաշինյանն ասաց, թե Սարգսյանն ինքը գիտի իր հարցի պատասխանը, որից հետո արտաբերեց բառացիորեն հետևյալը. «Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչու՞ է պայթել, օրինակ, 10% -ով»։ Դրանից անմիջապես հետո «Իսկանդեր»-ների ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Փաշինյանը պետք է պատասխան տա իր խոսքերի համար, և պատմեց, որ կայանքը տասնյակ փորձարկումներ է անցել:
Կովալյովը միակն էր, ով լուրջ ընդունեց Փաշինյանի խոսքերը։ Մնացածները վարվեցին ինչպես քաղաք-պետության ոստիկանությունը՝ ի պատասխան Վատիկանի նկուղներում կոռուպցիոներներին փնտրելու մասին Փաշինյանի հայտարարության։ Պտտեցին մատը քունքի մոտ ու վե՛րջ։ Դե, ի՞նչ պահանջես Փաշինյանից։ Մեծ հաշվով, ոչ ոք ոչ մի բացատրություն չպահանջեց «Իսկանդերները» զրպարտելու համար, բանն ավարտվեց ծիծաղի պոռթկումներով, ինչի համար պաշտոնանկ արվեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը։ Ռուսական ԶԼՄ-ները սահմանափակվեցին այն փաստի արձանագրումով, որ կայանքը կարող էր չկրակել միայն մեկ դեպքում. եթե հրթիռից հանել են մարտագլխիկը: Որոշ ժամանակ անց Փաշինյանը փորձեց պատասխանել ռուսական լրատվամիջոցների հրապարակումներին, որտեղ ասվում էր, որ արկերը չեն կարող պայթել 10%-ով։ Կապիտուլյանտն ասաց. «Չգիտեմ, 80-ականների զե՞նք էր գուցե»։
Օդում կախված մնաց նաև երրորդ նախագահի հնչեցրած բացահայտումը՝ պատերազմի ընթացքում ՊՆ-ի շրջանցումով 600 դոլարով ձեռք բերված զրահաբաճկոնների մասին։ Սարգսյանն, ըստ էության, մեղադրեց կառավարությանը թալանի մեջ։ Հայտնի է, որ այդ պահին զրահաբաճկոնները մի քանի անգամ ավելի էժան արժեին։ Այս դրվագը առ այսօր պարզաբանված չէ։ Չեմ խորանա առանց զինամթերքի «Սու-30» ինքնաթիռների գնման մանրամասների մեջ, ինչպես նաև՝ այն փաստի, թե ինչպես Փաշինյանը չեղարկեց 2017-ին հաստատված ԶՈՒ զարգացման 2018-2022 թթ. ծրագիրը, որը հաստատվել էր Քառօրյա պատերազմի վերլուծության արդյունքներով: Փաշինյանը փոխարինեց դա իր ծրագրով, այդ փոխարինման հետևանքներին նվիրված են բազմաթիվ հրապարակումներ։
ԶԼՄ-ները դեռ երկար կխոսեն ոչ պիտանի սպառազինության գնման մասին՝ Տոնոյանի և մի խումբ մեղադրյալների նկատմամբ դատավարության հետ կապված: Իսկ առայժմ հիշեցնենք Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի խոսքերն այն մասին, որ Փաշինյանը անձամբ է պատասխանատու սպառազինության գնման ծրագրի փոփոխման համար։ Մեկնաբանություն տալով Փաշինյանի ձեռք բերած «Սու 30 ՍՄ», «ՕՍԱ» և այլ զինատեսակների վերաբերյալ, Հակոբյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում դրանցից ոչ մեկը չի կրակել: Այս հայտարարությունն արվեց 2020-ի նոյեմբերի 19-ին լրագրողների հետ գեներալի զրույցի ընթացքում: Հակոբյանի հնչեցրած բացահայտումներից հետո ոչ ոք պատասխանատվության չենթարկեց Փաշինյանին:
Ոչ ոք չպատասխանեց, թե ինչու են թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Հակոբյանին և մյուս գեներալներին արգելել մասնակցել ինքնապաշտպանության շտաբի աշխատանքներին, ուր ազատ ելումուտ է ունեցել Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, գեներալ Սամվել Բաբայանի ուղեկցությամբ։ Ինչո՞ւ է երրորդ օրը դադարեցվել կենդանի ուժի համալրումն առաջնագծում, ինչո՞ւ Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Օնիկ Գասպարյանը չի կարողանում ապացուցել, որ պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել է դադարեցնել մարտական գործողությունները։ Փաշինյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում են, թե նման առաջարկ չի եղել և որպես ապացույց բերում են նիստի տեսագրությունը, որը, ամենայն հավանականությամբ, մոնտաժել են:
Եթե Գլխավոր շտաբի փորձը հաջողվեր…
Փետրվարի 25-ին կլրանա վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայտարարության մեկ տարին:
Շատերը առ այսօր վստահ են, որ եթե «ռազմական հեղաշրջման» փորձը (այդպես ռեժիմը բնութագրեց Գլխավոր շտաբի հայտարարությունը) հաջողվեր, ապա հնարավոր է, որ Հայաստանը խուսափեր մայիսի 12-ից երկու մարզերի տարածքի բռնազավթումից։ Գասպարյանին հեռացրեցին պաշտոնից, չի բացառվում, որ շուտով նա էլ հայտնվի մեղադրյալի աթոռին, սակայն Գլխավոր շտաբի հայտարարությունը պահպանվել է, ինչպես որ պահպանվել է նաև Գասպարյանի դիմումը խորհրդարանի ղեկավարությանն ու խմբակցություններին։
Այդ պահին Գասպարյանը չէր կարող տեղյակ չլինել Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթղթի մասին, որի առաջին կետում նշված էր. «Հայկական կողմը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին դուրս է բերում իր զինված կազմավորումներն Ադրբեջանի Հանրապետության Զանգելանի ու Կուբաթլուի շրջանների տարածքից», իսկ փաստաթղթի հաջորդ կետերից մեկը նախորոշում էր Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհահատվածների նկատմամբ վերահսկողությունը ադրբեջանցի սահմանապահների կողմից: Հայ հասարակությունն այդ փաստաթղթի մասին տեղեկացավ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից…
Պաշտպանության նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանի նշանակումից հետո բազմաթիվ լրատվամիջոցներ գրել են, որ նրա գլխավոր խնդիրը լինելու է 44-օրյա պատերազմում կրած պարտության պատճառների և այդ պարտության մեջ Փաշինյանի խաղացած դերի մասին վկայող փաստաթղթերի ոչնչացումը։ Մենք բազմիցս գրել ենք, որ Շուշիի պաշտպանության, Լելե-Թեփե բարձունքի գրոհի, Արցախի Հանրապետության ՀՕՊ համակարգերի ոչնչացման և այլ ռազմական գործողությունները բազում հարցեր են առաջացնում ոչ միայն ռազմական գործի մասնագետների մոտ։ Քանի դեռ ողջ են 44-օրյա պատերազմի անմիջական մասնակիցները, պարտության պատճառների մասին տեղեկությունները կարելի է և պետք է հավաքել փշրանք առ փշրանք։
Դա անհրաժեշտ է ոչ միայն պատմական ճշմարտությունը վերականգնելու և մեղավորներին բացահայտելու համար. դա անհրաժեշտ է պատերազմի վերաբերյալ Ալիևի ու Փաշինյանի միջև պայմանավորվածության վարկածը հաստատելու կամ հերքելու համար։ Այդ վարկածի օգտին են խոսում թուրք-ադրբեջանական 44-օրյա ագրեսիայի առանցքային դրվագները, որոնք մատնանշել են հրապարակային ելույթներում երկրորդ և երրորդ նախագահները, ինչպես նաև գեներալներն ու ռազմական փորձագետները:
Առանց 44-օրյա պատերազմի բոլոր դրվագների համակողմանի վերլուծության՝ անհնար է պատկերացնել Հայաստանի և Արցախի Հանրապետության անվտանգության նոր հայեցակարգը։ Փաշինյանի ռեժիմը փոխարինել է այդ հայեցակարգը «խաղաղության դարաշրջանի» գռեհիկ քարոզով։ Կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրման պահից անցել է ավելի քան 14 ամիս։ Ո՞վ և ե՞րբ է ասելու ողջ ճշմարտությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 10:44
Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.
-
2025-06-14 09:52
"Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.
-
2025-06-13 09:37
Все началось с Овика Агазаряна, которого легко можно было выдворить из ГД за разглашение секретных данных, которыми Пашинян поделился с фракцией большинства. Для этого вовсе не обязательно было самому Пашиняну сначала изучить содержание телефона Агазаряна, а потом сделать всеобщим достоянием детали его интимной переписки. Разглашение интимных подробностей не стихло даже в те дни, когда Агазарян хоронил жену.
-
2025-06-12 09:10
"Я не планирую каким-либо образом участвовать в выборах, соревноваться со Злом, придавая, тем самым, ему легитимность! Невозможно представить дело так, будто ты и он можете конкурировать. Нет, Господь наш не так поступил со Злом. Он игнорировал его, не говорил с ним напрямую, ограничился тем, что прогнал. Нельзя соревноваться со Злом!", - заявил лидер движения "Тавуш во имя Родины" архиепископ Баграт Галстанян. В этой ссылке на Господа скрыт глубокий смысл. Выборы – это соревнование, дискуссия, споры, аргументы, доказательства, наконец, здоровая конкуренция. Очень важно, с кем ты вступаешь в этот процесс. Как говорится: скажи, кто твой соперник, и я скажу, кто ты!
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։
-
2022-03-11 19:57
Արդեն քանի օր շարունակ Արցախում անհանգիստ է։ Ըստ էության, ոչ ոք՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում, առանձնապես չի զարմացել։ Բնական է, որ ֆաշիստական պետությունը փորձելու է օգտվել Ուկրաինայի հետ կապված ճգնաժամից, որպեսզի ձեռնարկի Արցախի Հանրապետությունը վերացնելու նոր փորձ։
-
2022-03-07 20:00
Մի «ըմբոստ» միտք, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ։ Այն ամփոփված է նրանում, որ Ուկրաինայում ռազմական գործողություն անցկացնելու Պուտինի որոշման վրա, ի թիվս այլ գործոնների, ազդել է նաև 2020-ի աշնան 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Փորձեմ պարզաբանել։
-
2021-12-27 20:12
Արցախյան շարժման նորագույն պատմությունը սկսվել է 1988 թվականից։ Այդ ժամանակից ի վեր շատ ջրեր են հոսել։ Փոխվել են Հայաստանի և Արցախի առաջնորդները։ Փոխվել են Ադրբեջանի առաջնորդները։ Փոխվել են միջնորդները։ Նախկին փորձագետներին փոխարինելու են եկել նորերը։ Բայց ողջ այդ ընթացքում ոչ ոք. ո՛չ հայկական կողմից, ո՛չ փորձագետներից (ինչպես անկախ, այնպես էլ կախյալ), և նույնիսկ ադրբեջանական կողմից որևէ մեկն այնքան ոգևորված չի համոզել, թե Հադրութն ու Շուշին պետք է ադրբեջանական լինեն, ինչպես դա անում էր Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ։