«Շուշիի հռչակագիրը» անկհայտ սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար
«Ապրելու երկիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Օկուպացված Շուշիում 2020 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված և օրեր առաջ երկու պետությունների խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը» անկհայտ սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար, որով պաշտոնապես ամրագրվում և վերահաստատվում է Հայաստանի և հայերի դեմ թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող հետևողական գործողությունները:
Մասնավորապես, ինչպես նախորդիվ, այժմ նաև հռչակագրում ամրագրվում է Արցախի հարցի «լուծված» լինելու հանգամանքը՝ ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունների, առ այն, որ Արցախի կարգավիճակի և խնդրի համապարփակ կարգավորման հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում։
«Մեկ ազգ, երկու պետություն», թյուրքալեզու երկրների դաշինք ստեղծելու օրակարգը ամրագրվում է որպես Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակ, ավելին՝ «Զանգեզուրի միջանցքը» համարվում է առաջնահերթ այդ նպատակին հասնելու տեսանկյունից՝ դիտվելով տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներից դուրս։
Վերջերս Ադրբեջանի Մշակույթի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը, որը նպատակ ունի պետական մակարդակով հերթական անգամ վերացնել և խեղաթյուրել հայկական մշակութային ժառանգությունը, ևս մեկ անգամ փաստում է, որ գործ ունենք հակառակորդ երկրների կողմից հետևողական քայլերի հետ, որոնց հեռահար նպատակը տարածաշրջանը բացառապես թուրքական ազդեցության գոտու վերածելն է։
Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունը շարունակում է առաջ մղել նշված մարտահրավերներին անհամարժեք՝ «խաղաղության դարաշրջան» բացելու օրակարգը՝ այն համարելով բացառապես ճանապարհների ապաշրջափակման գործընթաց։ Այնինչ, անհրաժեշտ է խաղաղության հիմքում դնել ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, պետական մակարդակով հայատյացության և թշնամանքի քարոզի բացառումը և առանց նախապայմանների բանակցային կառուցողական մթնոլորտում խնդիրների լուծմանը հասնելու գործելաոճը։ Այս համատեքստում արտաքին քաղաքականության հիմքում պետք է շարունակի գերիշխել Արցախի կարգավիճակի օրակարգը՝ որպես անվտանգության և երկարաժամկետ կայունության իրական երաշխիք։ Դրան զուգահեռ անհրաժեշտ է հստակ ռազմավարության և բարեփոխումների քաղաքականության մշակումն ու իրագործումը բանակաշինության ոլորտում:
Ադրբեջանի կողմից դրսևորվող ակնհայտ ապակառուցողական և հանդուգն գործելաոճը ոչ միայն չի արժանանում միջազգային հանրության համարժեք գնահատականին, այլև՝ երբեմն անուղղակիորեն «խրախուսվում է», հատկապես երբ միջազգային հանրությունը փորձում է հավասարության նշան դնել ագրեսոր պետության և ագրեսիայի ենթարկված կողմերի միջև: Վերջերս ԵՄ–ի կողմից ավտորիտար ռեժիմով ղեկավարվող Ադրբեջանին հատկացվելիք 2 միլիարդ եվրոյի օգնության մասին տեղեկատվությունը բազմաթիվ խնդիրներ և հարցեր է առաջացնում տարածաշրջանում ԵՄ –ի կողմից՝ ժողովրդավարական արժեքների հանդեպ ունեցած հանձնառության և դրանց խրախուսման վերաբերյալ:
Քանի որ վերոնշյալ խնդիրներն ունեն առաջնահերթ ռազմավարական նշանակություն մեր տարածաշրջանում իրական և կայուն խաղաղության կառուցման համատեքստում, ուստի «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է իր հիմնավոր մտահոգությունները ներկայացնել նաև ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին և միջազգային ներկայացուցչություններին, ինչպես նաև առաջարկել ձեռնարկել մշակութային վանդալիզմի դեմ կոնկրետ գործողություններ»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.