Վրաստանում վերանորոգվում է Հայաստան տանող 15 կմ ճանապարհահատված
Ակտիվորեն իրականացվում են դեպի վրաց-հայկական սահմանակետ տանող Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի միջազգային ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ Սա ամենակարճ ճանապարհն է, որը կապում է Քվեմո Քարթլիի շրջանը և Հայաստանը Թբիլիսիի հետ։
Jnews-ի հաղորդմամբ, ճանապարհին վերանորոգվում է երկու հատված՝ մեկը ութ կիլոմետր (30 կմ-ից 37 կմ), իսկ երկրորդը՝ յոթ կիլոմետր երկարությամբ(40 կմ-ից 46 կմ):
Վրաստանի Ճանապարհային վարչությունից հայտնում են, որ այս պահին ճանապարհին խճալցման աշխատանքներ են տարվում, ինչպես նաև տեղադրվում են եզրաքարերը։
Վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն 2022 թվականի հոկտեմբերին։
«Նախագիծը կապահովի մեքենաների և հետիոտնի անվտանգ տեղաշարժը և զգալի կերպով կբարելավի այստեղ բնակվող ընտանիքների կենսապայմանները»,- ասվում է Ճանապարհային վարչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.