Последние новости

«ԱՄԵՐԻԱ ՍԵՐՈՒՆԴ 15» ԾՐԱԳԻՐՆ ԻՐ ԴՌՆԵՐՆ Է ԲԱՑՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌՋԵՎ

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 12-ն է

Ամերիաբանկը մեկնարկում է «Ամերիա Սերունդ 15» ծրագիրը, որը բացառիկ հնարավորություն է բոլոր այն երիտասարդների համար, որոնք փնտրում են սպասարկման ոլորտի լավագույն մասնագետ դառնալու, ակտիվ և պրոֆեսիոնալ թիմում աշխատելու և անընդմեջ աճելու ամենաարդյունավետ ուղին:

Ծրագիրը նախատեսված է 21-27 տարեկան ճկուն մտածելակերպով, պատասխանատու, հաղորդակցման հմտություններ ունեցող և շփումներ սիրող երիտասարդների համար, որոնք պատրաստ են մասնագիտանալու երեք ուղղություններով և դառնալու.

-Հաճախորդների սպասարկման մասնագետ

-Վարկային մասնագետ

-Կոնտակտային կենտրոնի մասնագետ

«Ամերիա Սերունդ 15» ծրագրի դիմորդները համապատասխան դիմում-հայտը լրացնելուց հետո պետք է մասնակցեն ընտրական փուլի, որը հաղթահարելուց հետո կանցնեն 3-շաբաթյա ամբողջական դրույքով ուսուցում (09:00-18:00), ապա` եռամսյա գործնական ուսուցում գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: Գործնական ուսուցման ողջ ընթացքում մասնակիցները կվարձատրվեն մրցունակ աշխատավարձով:

 «ԱՄԵՐԻԱ ՍԵՐՈՒՆԴ 15» ԾՐԱԳԻՐՆ ԻՐ ԴՌՆԵՐՆ Է ԲԱՑՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌՋԵՎԾրագրի ավարտին ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն կտրվի շարունակելու իրենց մասնագիտական ուղին Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով մասնաճյուղային ցանցում կամ Կոնտակտային կենտրոնում:

Նշենք նաև, որ 2012 թվականից այս ծրագրի շնորհիվ Ամերիա թիմին են միացել բազմաթիվ երիտասարդներ, որոնք իրենց հաջողության և մասնագիտական կայացման ուղին են անցնում Ամերիաբանկում:

Ամերիաբանկն աջակցում է երիտասարդներին` ձեռք բերելու նոր գիտելիքներ, հմտություններ և փորձառություն, դառնալու մրցունակ մասնագետներ և իրենց ներդրումը ունենալ մեր երկրի զարգացման պատասխանատու գործում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 12-ն է:

«Ամերիա սերունդ 15» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի արդյունքներով Ամերիաբանկը շուկայի առաջատարն է` բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Բանկի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН: ЗАДЕРЖАНИЕ РОССИЯН В БАКУ – ПОПЫТКА САМОУТВЕРДИТЬСЯ ЗА СЧЁТ РОССИИ
    2025-07-04 14:32

    Кризис в отношениях между Россией и Азербайджаном продолжает нарастать. Поводом для новой волны напряжённости стало задержание в Баку российских журналистов, представляющих агентство «Sputnik Азербайджан», - пишет в своем телеграм-канале первый заместитель председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин

  • CSI: МАКРОН ЗАЯВИЛ О ПОДДЕРЖКЕ ФРАНЦИЕЙ ДАВЛЕНИЯ НА АРМЯНСКУЮ АПОСТОЛЬСКУЮ ЦЕРКОВЬ
    2025-07-04 09:22

    Международная христианская солидарность (CSI) призывает власти Армении освободить заключенных архиепископов и всех других политических заключенных и воздержаться от вмешательства во внутренние дела Армянской апостольской церкви. CSI также призывает Францию ​​и все государства-члены ЕС проявить солидарность с жертвами репрессий, а не с теми, кто их совершает. Об этом говорится в размещенном на сайте организации заявлении которое приводим полностью в переводе «ГА».

  • АРДШИНБАНК ПОДВЁЛ ИТОГИ РОЗЫГРЫША ДЛЯ ДЕРЖАТЕЛЕЙ КАРТ MASTERCARD BUSINESS
    2025-07-03 14:57

    16 июня Ардшинбанк завершил розыгрыш призов, организованный для держателей карт Mastercard Business. Онлайн-розыгрыш призов был организован и проводился на официальном YouTube-канале банка. Счастливчики, выбранные случайным образом, выиграли 3 Apple MacBook Air 13 M4, а главным призом стала 5-дневная поездка в Объединенные Арабские Эмираты на двоих.

  • ОСТОРОЖНО, ИЮЛЬ!
    2025-07-03 10:37

    Астролог Александр Зараев считает, что в июле политическую сферу жизни многих стран ожидают серьезные потрясения. "В июле начнется сильная турбулентность. Квадратуры Юпитера с Сатурном будут подталкивать многих политиков к принятию достаточно жестких и непопулярных решений. Уран в Близнецах и соединение Марса с Нисходящим узлом в знаке Девы могут обусловить тенденцию к смене лидеров на мировой арене, к военным конфликтам или гражданским войнам в Америке, Европе, на Ближнем Востоке.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ