ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ 25 ՏԱՐԻ ՎԱԳՈՆ-ՏՆԱԿՈՒՄ ԱՊՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆՈՐ ՏՈՒՆ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
Վագոն-տնակից մարդկանց հանելու՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հերթական նախաձեռնությունն ավարտվել է հաջողությամբ. 25 տարի որպես կացարան ծառայած մետաղյա անհյուրընկալ տարածքն այժմ խորդանոց է դարձել: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները շրջայցով եղել են Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ կյանքի նոր էջ սկսած Հակոբյանների տանը:
Արթուրը վագոն-տնակ է մտել 1997 թվականին՝ 24 տարեկան հասակում: Երբեք չի էլ պատկերացրել, որ սառն ու անհյուրընկալ մետաղական կացարանում է անցնելու ոչ միայն իր կյանքի զգալի հատվածը, այլև հետո ծնված զավակների երիտասարդությունը: 27 քմ մակերեսով վագոն-տնակում չորս հոգով ապրել են մի ամբողջ կյանք:
Ընտանիքի համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու նպատակով, Արթուրը հինգ տարի առաջ շինարարություն է նախաձեռնել, սակայն ֆինանսական սուղ պայմանների պատճառով՝ չի կարողացել ավարտել այն: Հակոբյաններին աջակցել են բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկեր կազմակերպությունները:
Կիսակառույցը տուն է դարձել: Վագոն-տնակն այլևս կացարան չէ. այն առայժմ խորդանոց է դարձել, իսկ հետագայում կհեռացվի տարածքից: Հակոբյանների 18-ամյա որդին հասցրել է Ամանորը ծնողների հետ դիմավորել նոր կառուցված տանն ու այդտեղից էլ մեկնել զինվորական ծառայության:
«Դժվար տարիներ ենք ունեցել. ցրտի ու նեղության մեջ, հոգսաշատ, բայց ոչ երբեք՝ անհույս: Հեռուստատեսությամբ տեսնում էինք, կամ լսում, որ այստեղ տուն կառուցեցին, այնտեղ տուն կառուցեցին, ուրախանում էինք բոլորի հետ ու բոլորի համար: Հայաստանի բոլոր մարզերում բնակարանի խնդիրներ ունեցող ընտանիքներին աջակցող կազմակերպությունները մեզ էլ օգնության եկան, ձեռք մեկնեցին ու հեռավոր թվացող երազանքը իրականություն դարձավ», -ասել է ընտանիքի հայրը՝ Արթուրը:
«Յուրաքանչյուր հանդիպում որևէ ընտանիքի հետ, մեզ համար ոչ թե հերթական է, այլ առանձնահատուկ. ամեն մեկն իր կյանքի պատմությունն ունի, անցած բարդ ճանապարհը, ելք փնտրելու ձգտումը: Պատկերացնելն անգամ բարդ է, թե այս մարդիկ ինչպես են մի ամբողջ երիտասարդություն՝ 25 տարի, ապրել երկաթյա կաղապար հիշեցնող մի տարածքում, որը տնակ անվանելն անգամ տխուր է: Համոզված եմ, որ բնակարանաշինության ծրագիրը շատերի համար նոր կյանք սկսելու հնարավորություն է ստեղծել»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Երբ համեմատում ես վագոն-տնակի ու այս տան պայմանները, պարզ է դառնում, թե ինչ դաժան օրեր են ունեցել այս մարդիկ՝ իրենց կյանքի մի զգալի մասը զրկված լինելով տարրական պայմաններից: Ամեն անգամ նույնչափ հաճելի է կիսել այս մարդկանց ուրախությունը»,- ասել է «Ֆուլերն տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ միայն 2021 թվականին բնակարանի խնդիր է լուծել 87 ընտանիք: Ամփոփելով տասնամյա համագործակցության արդյունքները՝ այդ թիվը մոտենում է 400-ի:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ http://www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 13:41
Правительство Армении заключило договор с организацией Mercury Public Affairs, занимающейся лоббингом и общественными связями, которая в прошлом представляла посольство Турции в Вашингтоне, сообщает 301.
-
2025-05-01 10:40
В Ереване, в стенах Объединения ветеранов Республики Армения имени маршала И.Х. Баграмяна, состоялась трогательная и по-настоящему историческая встреча: ветеран Великой Отечественной войны, краснофлотец Лачин Степанян представил публике сборник своих стихов под названием "Моё время, моя Победа". Книга вышла в рамках Книжной серии ДИАЛОГ при поддержке и непосредственном участии руководителя проекта, общественного деятеля Юрия Навояна.
-
2025-04-30 18:47
Здание Представительства Республики Арцах не находится под залогом ни в банке, ни в кредитной организации, ни в какой-либо иной структуре, сообщил в соцсети арцахский адвокат Роман ЕРИЦЯН.
-
2025-04-29 11:06
28 апреля в компании "Южно-Кавказская железная дорога" отметили Всемирный день охраны труда, который в 2025 году посвящен информационным технологиям в сфере охраны труда: "Революционные подходы к безопасности и гигиене труда. Роль искусственного интеллекта и цифровизации на рабочих местах".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: