Gallup International․ 70%-ը դեմ է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը
Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Թուքրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատմանը և հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը միանշանակ հավանություն է տվել հարցվածների 11,2 տոկոսը, ավելի շուտ հավանություն տալիս է 15,1 տոկոսը, ավելի շուտ՝ հավանություն չի տալիս 8,7 տոկոսը, բոլորովին հավանություն չի տալիս 59,3 տոկոսը։
Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Gallup International Association»-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։ Նա հիշեցրել է, որ նախորդ հարցման մասնակիցների ավելի քան 60 տոկոսը դեմ էր Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատմանը և հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։
«Ադրբեջանին Արցախում լարված իրավիճակի մեղավոր է համարել հարցվածների 43,8 տոկոսը, 27 տոկոսը համարել է, որ մեղավոր են Հայաստանի իշխանությունները, 14,1 տոկոսը մեղավոր է համարել ռուս խաղաղապահներին, 6,1 տոկոսը՝ Արցախի իշխանություններին, 3,9 տոկոսը՝ Թուրքիային։ Հարցվածների 13 տոկոսը տվել է այլ պատասխաններ, ևս 11,2 տոկոսը հարցին դժվարացել է պատասխանել։ Հարցվածների 40,3 տոկոսը միանշանակ այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղ պայմանագիր՝ ի շահ Հայաստանի և Արցախի, ավելի շուտ՝ չեն կարող ստորագրել պատասխանն է տվել 16,9 տոկոսը»,- նշել է Նավասարդյանը։ Հարցումն իրականացվել է 2022թ. ապրիլին 1 002 հարցվողների շրջանում։ Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ավելի վաղ ասել էր. «Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ» , տեղեկացնում է News.am։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:49
Власти Армении нападками на ААЦ пытаются отвлечь общество от серьезнейших проблем и важнейших вызовов, стоящих перед страной. Об этом заявил бывший омбудсмен РА Арман Татоян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 15:43
На вопросы ИАЦ VERELQ отвечает политолог Бениамин МАТЕВОСЯН.
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.