Արամ Նավասարդյան․ Փաշինյանի վարկանիշը 2018թ․ ի վեր մի քանի անգամ ընկել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը լիովին դրական է գնահատում հարցվածների 13,8 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 25 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 13,6 տոկոսը և լիովին բացասական՝ 34,1 տոկոսը։ Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։
Նա պարզաբանեց, որ Փաշինյանի վարկանիշը 2018թ․ ի վեր մի քանի անգամ ընկել է։
«Առաջիկա կիրակի, եթե խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր հարցվածների 20,4 տոկոսը, «Հայաստան» խմբակցության օգտին՝ 8,3 տոկոսը, «Պատիվ ունեմ» խմբակցության օգտին՝ 3,7 տոկոսը։
Հարցվածների 28,8 տոկոսը չէր մասնակցի ընտրություններին, 10 տոկոսը չէր քվեարկի քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին։ Իսկ հարցվածների 12,9 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին»,- նշեց Նավասարդյանը։
Հարցումն անցկացվել է 2022թ․ ապրիլին 1002 հարցվածների շրջանում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.