ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱՆՏՐԱՆԵՐԻ ՆԵՐՔՈ…
ՏՐԱՍԵԿԱ ծրագրի դասերը՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում
Մեր նախորդ նյութում («Փակուղի տանող խաչմերուկ». «ԳԱ», 04.04.2022թ.) պնդում էինք, որ Հայաստանի կառավարությունը, չշեղվելով տրանսպորտային հաղորդակցությունների, այսպես կոչված, տարածաշրջանային ապաշրջափակման շրջանակներում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հրամցվող շեղիչ երթուղիների վրա, պետք է վերջապես կենտրոնանա մեզ համար միանշանակ շահավետ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության ուղղությամբ, որը հետագայում կարող է միանալ «Հյուսիս-Հարավ» միջպետական տրանսպորտային միջանցքին (ՄՏՄ), ինչում շահագրգռված են Իրանն ու Հնդկաստանը…
Անչափ կարեվոր է չկորցնել նախաձեռնություններն այդ ուղղությամբ և, նշված ավտոմայրուղու արագ շինարարության հետ մեկտեղ, ակտիվորեն մասնակցել «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի շուրջ ապրիլի 5-7-ին Սոֆիայում (Բուլղարիա) ընթացող բանակցությունների վեցերորդ փուլին: Այլապես կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Եվրոպա-Կովկաս-Ասիա ՄՏՄ-ի (ՏՐԱՍԵԿԱ) պարագայում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք Եվրամիության այդ ծրագրի հանդեպ իշխանությունների պասիվ վերաբերմունքից հետո, և չնայած Հայաստանի ջանքերի ակտիվացմանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո, Ադրբեջանին ու Թուրքիային հաջողվեց մեկուսացնել մեր երկիրն այդ նախագծից, որը կարող էր դեռևս 1990-ականների վերջին ճեղքել Հայաստանի շրջափակումը։
«Տարածաշրջանի երկրներից որևէ մեկին ընդհանուր ծրագրերից մեկուսացնելու արհեստական փորձերը չեն նպաստում համագործակցության ողջ ներուժի արդյունավետ իրականացմանը»,- իր ելույթում հայտարարեց այն ժամանակ՝ 1998թ.սեպտեմբերին Բաքվում ՏՐԱՍԵԿԱ-ի միջազգային համաժողովում Հայաստանի վարչապետ Արմեն Դարբինյանը, որն առաջարկել էր ծրագրում 4 նոր երթուղի ներառել մեր երկրի կողմից:
Առաջին առաջարկը Երևանով անցնող երկաթուղին էր վրացական Փոթի և Բաթում նավահանգիստներից դեպի Նախիջևան, իսկ այնուհետ՝ իրանական Ջուլֆայով դեպի Թեհրան և Կենտրոնական Ասիայի ու Պարսից ծոցի երկրներ: Ի լրումն երկաթուղայինի, կարող էր գործարկվել նաև ավտոմոբիլային երթուղի, ինչը կստեղծեր անհրաժեշտ մրցակցություն։ Հայկական կողմի երկրորդ առաջարկը ենթադրում էր թուրքական Կարսից Գյումրիով դեպի Թբիլիսի տանող 100-ամյա երկաթուղային ճանապարհի վերականգնում, ինչը թույլ կտար ավելի լիարժեք օգտագործել Թուրքիայի հաղորդակցական ներուժը ՏՐԱՍԵԿԱ ծրագրի առկա ուղիների շրջանակներում: Երրորդ առաջարկը Երևան-Թբիլիսի ավտոմայրուղու կառուցումն էր, ինչը թույլ կտար կապել Հայաստանի մայրուղիները Թբիլիսիից Կասպից ծովի նավահանգիստներով դեպի Ասիա տանող ճանապարհի հետ: Եվ վերջապես, Հայաստանի չորրորդ առաջարկը Բաթում-Գյումրի-Երևան ավտոմայրուղու շինարարությունն էր, ինչը կդառնար Կովկասում Կրետեյան IX միջանցքի բնական շարունակությունը։
Այն ժամանակ տունդարձի ճանապարհին, օդանավում պատասխանելով ՏՐԱՍԵԿԱ-ի ծրագրի շրջանակներում օգտագործման համար Հայաստանի ներկայացրած նոր երթուղիների 4 առաջարկներից յուրաքանչյուրի իրագործելիության աստիճանի մասին տողերիս հեղինակի հարցին, վարչապետ Դարբինյանը «միանգամայն իրագործելի» անվանեց 3-րդ և 4–րդ առաջարկները և «Թուրքիայի ու Ադրբեջանի բարի կամքից կախված»՝ 1-ինն ու 2-րդը: Ամեն դեպքում, ինչպես ասաց վարչապետը, «մեզանից հասնում էր առաջարկել»: Իսկ Բաքվից մեկնելուց առաջ օտարերկրյա ԶԼՄ-ների համար ճեպազրույցում նա հայտարարեց. «Ինչ վերաբերում է Նախիջևանի և Կարսի միջով ճանապարհներին, ապա դեռ հայտնի չէ, թե ում է ավելի ձեռնտու դրանց օգտագործումը. մեզ, թե Ադրբեջանին ու Թուրքիային։ Մեր գործն առաջարկելն է, մնացածը իրենց գործն է»։
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանական շրջանակներում այսօր շրջանառվող երթուղիները դեպի Նախիջևան և Կարս՝ Հայաստանի կողմից առաջարկվել են դեռևս գրեթե քառորդ դար առաջ (Բաքվում համաժողովի աշխատանքի արդյունքներով ծրագրի մասնակից 12 երկրները նույնիսկ ստորագրել են «Հիմնական բազմակողմ համաձայնագիր՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման միջազգային տրանսպորտի մասին»), սակայն թուրքական տանդեմը չընդունեց այդ առաջարկություններն այն երկրից, որը տվյալ պահի դրությամբ Ղարաբաղյան պատերազմում հաղթողի կարգավիճակում էր: Ադրբեջանը զոհաբերեց իր ցամաքային կապը Նախիջևանի հետ, իսկ Թուրքիան այդպես էլ չբացեց Հայաստանի հետ իր սահմանը Կարսում։
Բայց այսօր էլ, Արցախում պատերազմից մեկուկես տարի անց, երկու երկրները չեն շտապում հրաժարվել տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցական նախագծերում Հայաստանի ներգրավումը թույլ չտալու և դուրս մղելու իրենց ավանդական քաղաքականությունից։ Հայաստանի շրջափակումն ամսեամիս լոկ խորանում է՝ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին մանտրաների ներքո։ Ահա թե ինչու, կրկնենք, Հայաստանը պետք է ամբողջությամբ կենտրոնանա Հյուսիս-Հարավ նախագծի վրա, որի իրականացումը կախված չէ Ադրբեջանից և Թուրքիայից։ Իսկ դրանք այնտեղ թող իրենք որոշեն, թե որքանով է իրենց պետք դեպի Նախիջևան ճանապարհը Հայաստանի տարածքով և Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 09:37
В последние годы двузначные темпы строительства в Армении обусловили высокий спрос на стальную арматуру. Правительство с целью развития национальной сталелитейной промышленности, функционирующей в основном на местном сырье, в свое время установило и регулярно продлевает запрет на вывоз из страны лома и отходов черных и цветных металлов. С другой стороны, государственная пошлина за выдачу лицензий на импорт стальной арматуры (на последнем заседании правительства ее установили в 29-кратном размере от базовой пошлины) призвана создать равные условия конкуренции для местных и иностранных производителей на внутреннем рынке. В Армении действует либо находится в процессе подготовки целый ряд соответствующих металлургических предприятий. Казалось бы, живи да радуйся, но один вопрос никак не дает покоя. Однако – все по порядку…
-
2025-06-03 09:32
Правительство, объявив о возрождении промышленности, добилось… деиндустриализации Курс правительства Пашиняна на реиндустриализацию, сопровождаемый принятой еще в 2020 году государственной программой субсидирования процентов по кредитам и лизингу в целях экономической модернизации, приносит странные плоды. Двузначный прирост промышленности за январь-апрель 2024 года за счет манипуляций с российским золотом в этом году сменился двузначным… падением – с 26,8% прироста до16,1% спада. Прямо на официальном сайте Министерства экономики Армении выложена информация о том, что в структуре ВВП страны доля промышленности в 2017 году занимала 18,5%, а в 2024-м – 16,2%...
-
2025-06-02 09:25
Среди безнадежных должников - сотрудники МО, СНБ, Минюста и… беременные Правительство Армении не умеет строить школы (и вообще строить), не умеет считать ВВП (и вообще считать) и т.д. Это не наша субъективная оценка, а признания самого Пашиняна, недавно в пылу мазохизма прямо обозвавшего себя и свое правительство неучами и второгодниками. А чтобы как-то оправдать крайнюю некомпетентность власти, он запустил в оборот «крылатую фразу» о том, что всякая реформа должна встретиться с проблемой, чтобы в правительстве поняли, в чем ошибка. И теперь после отмашки Пашиняна донельзя креативные проектировщики реформ действуют свободно и с размахом, не зацикливаясь на мелочах и деталях – мол, все просчеты и ошибки должно непременно выявить столкновение их недоношенных новаций с реальностью. Но так ли уж необходима поверка реформ реальностью, если множество недоделок, грубых просчетов и ошибок можно было бы при умелом и дальновидном правительстве просчитать заранее, еще до их болезненной для людей встречи с действительностью?..
-
2025-05-31 10:17
Как приукрасить на бумаге «заслуги» правительства Ловкое на различные манипуляции правительство Пашиняна, чувствуя, что к выборам будущего года оно подойдет, мягко говоря, с удручающими экономическими показателями, придумало, как искусственным образом приукрасить картину. И подошло к этому скрытно, издалека…