Последние новости

ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱՆՏՐԱՆԵՐԻ ՆԵՐՔՈ…

ՏՐԱՍԵԿԱ ծրագրի դասերը՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում

Մեր նախորդ նյութում («Փակուղի տանող խաչմերուկ». «ԳԱ», 04.04.2022թ.) պնդում էինք, որ Հայաստանի կառավարությունը, չշեղվելով տրանսպորտային հաղորդակցությունների, այսպես կոչված, տարածաշրջանային ապաշրջափակման շրջանակներում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հրամցվող շեղիչ երթուղիների վրա, պետք է վերջապես կենտրոնանա մեզ համար միանշանակ շահավետ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության ուղղությամբ, որը հետագայում կարող է միանալ «Հյուսիս-Հարավ» միջպետական տրանսպորտային միջանցքին (ՄՏՄ), ինչում շահագրգռված են Իրանն ու Հնդկաստանը

Անչափ կարեվոր է չկորցնել նախաձեռնություններն այդ ուղղությամբ և, նշված ավտոմայրուղու արագ շինարարության հետ մեկտեղ, ակտիվորեն մասնակցել «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի շուրջ ապրիլի 5-7-ին Սոֆիայում (Բուլղարիա) ընթացող բանակցությունների վեցերորդ փուլին: Այլապես կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Եվրոպա-Կովկաս-Ասիա ՄՏՄ-ի (ՏՐԱՍԵԿԱ) պարագայում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք Եվրամիության այդ ծրագրի հանդեպ իշխանությունների պասիվ վերաբերմունքից հետո, և չնայած Հայաստանի ջանքերի ակտիվացմանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո, Ադրբեջանին ու Թուրքիային հաջողվեց մեկուսացնել մեր երկիրն այդ նախագծից, որը կարող էր դեռևս 1990-ականների վերջին ճեղքել Հայաստանի շրջափակումը։

«Տարածաշրջանի երկրներից որևէ մեկին ընդհանուր ծրագրերից մեկուսացնելու արհեստական փորձերը չեն նպաստում համագործակցության ողջ ներուժի արդյունավետ իրականացմանը»,- իր ելույթում հայտարարեց այն ժամանակ՝ 1998թ.սեպտեմբերին Բաքվում ՏՐԱՍԵԿԱմիջազգային համաժողովում Հայաստանի վարչապետ Արմեն Դարբինյանը, որն առաջարկել էր ծրագրում 4 նոր երթուղի ներառել մեր երկրի կողմից:

Առաջին առաջարկը Երևանով անցնող երկաթուղին էր վրացական Փոթի և Բաթում նավահանգիստներից դեպի Նախիջևան, իսկ այնուհետ՝ իրանական Ջուլֆայով դեպի Թեհրան և Կենտրոնական Ասիայի ու Պարսից ծոցի երկրներ: Ի լրումն երկաթուղայինի, կարող էր գործարկվել նաև ավտոմոբիլային երթուղի, ինչը կստեղծեր անհրաժեշտ մրցակցություն։ Հայկական կողմի երկրորդ առաջարկը ենթադրում էր թուրքական Կարսից Գյումրիով դեպի Թբիլիսի տանող 100-ամյա երկաթուղային ճանապարհի վերականգնում, ինչը թույլ կտար ավելի լիարժեք օգտագործել Թուրքիայի հաղորդակցական ներուժը ՏՐԱՍԵԿԱ ծրագրի առկա ուղիների շրջանակներում: Երրորդ առաջարկը Երևան-Թբիլիսի ավտոմայրուղու կառուցումն էր, ինչը թույլ կտար կապել Հայաստանի մայրուղիները Թբիլիսիից Կասպից ծովի նավահանգիստներով դեպի Ասիա տանող ճանապարհի հետ: Եվ վերջապես, Հայաստանի չորրորդ առաջարկը Բաթում-Գյումրի-Երևան ավտոմայրուղու շինարարությունն էր, ինչը կդառնար Կովկասում Կրետեյան IX միջանցքի բնական շարունակությունը։

Այն ժամանակ տունդարձի ճանապարհին, օդանավում պատասխանելով ՏՐԱՍԵԿԱ-ի ծրագրի շրջանակներում օգտագործման համար Հայաստանի ներկայացրած նոր երթուղիների 4 առաջարկներից յուրաքանչյուրի իրագործելիության աստիճանի մասին տողերիս հեղինակի հարցին, վարչապետ Դարբինյանը «միանգամայն իրագործելի» անվանեց 3-րդ և 4–րդ առաջարկները և «Թուրքիայի ու Ադրբեջանի բարի կամքից կախված»՝ 1-ինն ու 2-րդը: Ամեն դեպքում, ինչպես ասաց վարչապետը, «մեզանից հասնում էր առաջարկել»: Իսկ Բաքվից մեկնելուց առաջ օտարերկրյա ԶԼՄ-ների համար ճեպազրույցում նա հայտարարեց. «Ինչ վերաբերում է Նախիջևանի և Կարսի միջով ճանապարհներին, ապա դեռ հայտնի չէ, թե ում է ավելի ձեռնտու դրանց օգտագործումը. մեզ, թե Ադրբեջանին ու Թուրքիային։ Մեր գործն առաջարկելն է, մնացածը իրենց գործն է»։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանական շրջանակներում այսօր շրջանառվող երթուղիները դեպի Նախիջևան և Կարս՝ Հայաստանի կողմից առաջարկվել են դեռևս գրեթե քառորդ դար առաջ (Բաքվում համաժողովի աշխատանքի արդյունքներով ծրագրի մասնակից 12 երկրները նույնիսկ ստորագրել են «Հիմնական բազմակողմ համաձայնագիր՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման միջազգային տրանսպորտի մասին»), սակայն թուրքական տանդեմը չընդունեց այդ առաջարկություններն այն երկրից, որը տվյալ պահի դրությամբ Ղարաբաղյան պատերազմում հաղթողի կարգավիճակում էր: Ադրբեջանը զոհաբերեց իր ցամաքային կապը Նախիջևանի հետ, իսկ Թուրքիան այդպես էլ չբացեց Հայաստանի հետ իր սահմանը Կարսում։

Բայց այսօր էլ, Արցախում պատերազմից մեկուկես տարի անց, երկու երկրները չեն շտապում հրաժարվել տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցական նախագծերում Հայաստանի ներգրավումը թույլ չտալու և դուրս մղելու իրենց ավանդական քաղաքականությունից։ Հայաստանի շրջափակումն ամսեամիս լոկ խորանում է՝ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին մանտրաների ներքո։ Ահա թե ինչու, կրկնենք, Հայաստանը պետք է ամբողջությամբ կենտրոնանա Հյուսիս-Հարավ նախագծի վրա, որի իրականացումը կախված չէ Ադրբեջանից և Թուրքիայից։ Իսկ դրանք այնտեղ թող իրենք որոշեն, թե որքանով է իրենց պետք դեպի Նախիջևան ճանապարհը Հայաստանի տարածքով և Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացումը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • РАЗМЫТЫЕ ПРИОРИТЕТЫ: ЦВЕТЫ И КОРОБКИ = ФЛОТСКИМ ФИЛЬТРАМ
    2025-07-17 10:06

    Правительство без разбору разбрасывается налоговыми льготами Из опубликованных за день до заседания правительства 17 июля 30-ти вопросов повестки целая «чертова дюжина» (13) предложена Министерством экономики, причем практически все пункты (за исключением одного) относятся к предоставлению таможенной льготы, которая была выработана и внедрена еще предыдущим правительством. При этом лишь три компании новые, остальным по разным причинам понадобилось увеличить номенклатуру и объемы ввозимых товаров, исправить ошибки в рамках уже предоставленных ранее льгот…

  • БУДУЩЕЕ С ДОЛЖНИКАМИ, НЕРОДИВШИМИСЯ И НЕДОЖИВШИМИ, или "АПАГА ЧКА АПАГА"
    2025-07-16 09:50

    Пашиняновское апага все больше затягивается черными тучами и… безнадежными должниками. По данным Центрального банка РА, в стране, по положению на 1 октября 2024 года, 341 тысяча безнадежных должников, которые 3 с лишним года назад перестали обслуживать взятые кредиты. Их общая финансовая задолженность составляет внушительные 642 млрд драмов. И сегодня все эти показатели наверняка увеличились…  Как известно, правительство выбрало из безнадежных должников тех, материнская сумма долгов которых не превышает 1 млн драмов, и решило оказать им поддержку в виде направления их подоходного налога на погашение задолженности, а банки в свою очередь обещали простить им 80% набежавших штрафов. Таких потенциальных бенефициаров оказалось 218 тысяч человек. И что?

  • ПАП ВМЕСТО АБГАРА: НАЦВАЛЮТА «РЕАЛЬНОЙ» АРМЕНИИ
    2025-07-15 09:45

    Считать официальным предложением Центробанку РА Власти Британии намерены избавиться от изображения исторических личностей на банкнотах. Лица Уинстона Черчилля, Джейн Остин и «Вильяма, понимаете, нашего Шекспира» сменят другие символы национальной идентичности. Портреты исторических персонажей используются на фунтах стерлингов с 1970 года. Первой не монаршей особой на деньгах стал именно Уильям Шекспир.

  • ОШИБКА 404, ИЛИ «СИНИЙ ЭКРАН СМЕРТИ»
    2025-07-15 09:29

    «ГА» уже не раз писал о том, как правительство Пашиняна и столичная мэрия Авиняна всякий раз шлепаются задом в лужу, объявляя об очередных своих зловонных новациях. И при этом чинуши-дилетанты все никак не могут понять, что нельзя ставить телегу впереди лошади: сперва следует тщательно исследовать возможности инфраструктуры и должным образом подготовить ее к плавному проведению реформы. Вроде бы простая истина, но объяснить это властям – как об стенку горох. Но при этом на самом высоком уровне нам вещают об электронной системе госуправления (e-governance), цифровой повестке и безбумажных услугах…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ