Ընտրությունների առաջին փուլում ձայների 97 տոկոս հաշվարկից հետո Մակրոնն առջևում է
ՆԳՆ-ի վերջին ընդհանուր տվյալներով՝ ձայների 97 տոկոս հաշվարկից հետո Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը պահպանում է առաջատարի դիրքերը պետության ղեկավարի ընտրություններում՝ հավաքելով 27,6 տոկոս ձայն։
Աջ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին լը Պենը զբաղեցնում է երկրորդ տեղը (23,41 տոկոս), ձախ «Չհնազանդված Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը՝ երրորդ (21,95 տոկոս)։
Ընտրությունների առաջին փուլին, ինչպես և կանխատեսել էին փորձագետները, ընտրողների մասնակցությունը համեմատաբար ցածր էր՝ 74,84 տոկոս (օրինակ, 2007թ. ընտրությունների ժամանակ այն կազմել էր ավելի քան 83 տոկոս)։
Նախագահական մրցավազքից դուրս մնացած թեկնածուների մեծ մասը կողմնակիցներին կոչ է արել երկրորդ փուլում աջակցել Էմանուել Մակրոնին, տեղեկացրել է Euronews-ը։
Կրկին թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ավելի քան 50 տոկոս ձայն հավաքելով հաղթանակ տանել առաջին փուլում։
Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթ հետո՝ ապրիլի 24-ին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.