ՔԿ․ Հավաքներին մասնակցելու համար փողով շահագրգռելու կասկածանքով 2 տղամարդու են ձերբակալել
Քննչական կոմիտեն հայտնում է, որ երկու քաղաքացի է ձերբակալվել ընդդիմության հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հատկանիշներով։
Մայիսի 5-ին համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որում երկու անձինք հեռախոսազրույցում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը: Տղամարդկանցից մեկը մյուսին հարցնում է, թե երեկ ինչքան փող են տվել։ Մյուսը պատասխանում է` Բաղրամյանն էլ հետը` 200։
«Պարզվել է նշված անձանց ինքնությունը, որոնք Արմավիրի մարզի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են: Տվյալներ են ստացվել, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին նյութապես շահագրգռել է այլ անձանց»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Ձեռնարկվում են քննչական գործողություններ: Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.