ԱԱՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԼԻԲԱՆԱՆԻ ԲԵՄԵՐՈՒՄ
Արցախի երաժշտական և արվեստի դպրոցների սաները հյուրախաղերով հանդես եկան Լիբանանում: Պատանի երաժիշտները, երգիչներն ու ասմունքողները ելույթ ունեցան հայկական կազմակերպությունների դահլիճներում և արժանացան ջերմ ընդունելության:
Հյուրախաղերը կազմակերպել էր ՋԱՀ Հիմնադրամը (Ջավախք, Արցախ, Հայաստան), որն ստեղծվել է «Արցախ» բարեգործական հիմնադրամի հենքի վրա, մի կազմակերպության, որն առաջին օրվանից թև ու թիկունք է եղել Արցախին: Նախագծին իր աջակցությունն է ցուցաբերել նաև Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ-ը, իսկ լիբանանահայ կազմակերպություններն ու անհատները օգնել են ֆինանսապես:
Ստեփանակերտի, Մարտունու, նաեվ այժմ օկուպացված Շուշու, Հադրութի շրջաններից 12-16 տարեկան արտիստները Լիբանան էին ժամանել դաշնակահարուհի, նվագակցող Նադեժդա Հակոբյանի և Ստեփանակերտի Շարլ Ազնավուրի անվան Մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանի գլխավորությամբ: Լիբանանի հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեց արցախցի պատանիներին: 44-օրյա պատերազմը, Արցախի զգալի մասի օկուպացիան, հազարավոր հայ զինվորների կորուստը կոտրեց աշխարհով մեկ սփռված հայերի սիրտը, դատարկություն սերմանեց նրանց հոգում: Պետք էր մի նոր զարկ, որը կվերականգներ սերտ կապը հերոսական Արցախի և ազգանվեր Սփյուռքի միջև: Եվ այն տրվեց Լիբանանի հայ համայնքից, որտեղ գրեթե ամեն ընտանիք Հայոց ցեղասպանության օրերին հերոսական պայքար մղած մեր նախնիների ժառանգն է:
Ինչպես մեր զրույցում նշեց նախագծի հեղինակներից մեկը՝Լիբանանում, Արցախում և Հայաստանում մեծ հարգանք վայելող, Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր և խմբավար Զաքար Քեշիշյանը, Արցախը ազատագրական պայքարի առաջին օրերից իր ուրույն տեղը զբաղեցրեց լիբանանահայերի սրտերում: Արցախում ծավալածիր 30 տարվա ակտիվ գործունեության ընթացքում Զաքար Քեշիշյանը, «Արցախ» հիմնադրամի և Լիբանանի հայկական կազմակերպությունների աջակցությամբ, բազմաթիվ մշակութային ծրագրեր է իրականացրել: Իր ջանքերով և արցախցիների մասնակցությամբ ծրագրեր են իրականցվել նաև Բեյրութում և Լիբանանի այլ քաղաքներում, ամրապնդելով սերտ կապը հայության երկու բևեռների միջև:
«Տարիներ շարունակ «Արցախ» հիմնադրամը Լիբանանում տարբեր միջոցառումներ է կազմակերպել՝ արցախցի նկարիչների և ձեռարվեստի վարպետների ցուցահանդեսներ, «Վարանդա» երգչախմբի, նաև արցախցի այլ երաժիշտների և երգիչների համերգներ և այլն։ Մենք միշտ կարևորել ենք Արցախի հետ կապը մշակույթի միջոցով: Այն մեծ դեր է խաղացել և Արցախի, և լիբանանյան Սփյուռքի կյանքում,- ասաց Զաքար Քեշիշյանը։ – Ներկայիս շրջագայությունը 2020 թ. Արցախյան պատերազմից հետո նախաձեռնած առաջին արցախալիբանանյան ծրագիրն է, որի կարևորությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Այսօր Արցախը հայտնվել է դժվար իրավիճակում: Շատ բնակավայրերում մարդիկ թիրախավորված են թշնամու կողմից, ապրում են ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ: Բոլորս հիշում ենք ձմռան այն դաժան օրերը, երբ ադրբեջանական կողմը անջատել էր գազատարը, ինչը հանգեցրեց հումանիտար ճգնաժամի: Այս իրավիճակում մենք հասկացանք, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը՝ հիշեցնելու աշխարհի հայությանը՝ Լիբանանյան համայնքը կանգնած է անկոտրում Արցախի կողքին»։
Հյուրախաղերին մասնակցելու համար ընտրվել էին շնորհալի աշակերտներ՝ մեկական ամեն մասնակից-դպրոցից: Նրանցից ոմանք ելույթների որոշակի փորձ ունեն «Վարանդա» երգչախմբի կազմում, մյուսները բարձր մրցանակների են արժանացել միջազգային մրցույթներում, բարձր պահելով իրենց դպրոցի և Արցախի պատիվը: Ընդհանուր առմամբ Լիբանան էին ժամանել 8 պատանի արտիստ՝ երգչուհի Աննա Դանիլովան և ասմունքող Լիա Մանասերյանը Շուշիից, շեփորահար Արսեն Սաֆարյանը, դուդուկահար Կարեն Եսայանը, քանոնահար Աստղիկ Ավանեսյանը և երգիչ Վլադիմիր Գալստյանը Ստեփանակերտից, դհոլահար Տիգրան Ավագյանը Հադրութից և երգիչ Կարեն Հարությունյանը Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից։
«Նրանցից յուրաքանչյուրը, չնայած տարիքին, որոշակի ճանապարհ է անցել երաժշտության բնագավառում,- շարունակեց Զաքար Քեշիշյանը: - Ոմանք իրենց գերազանց դրսևորեցին անցյալ տարի Ստեփանակերտում կազմակերպված «Երգում է Արցախը» նախագծի շրջանակներում, մյուսներն էլ պրոֆեսիոնալ երաժիշտների ուշադրությանը արժանացան մրցույթների ժամանակ: Սոսի բնակիչ Կարեն Հարությունյանը այնքան է սիրում երաժշտությունը, որ անցյալ ամառ ամեն օր գալիս էր Ստեփանակերտ փորձերի, չնայած, որ իր գյուղը բավականին հեռու է գտնվում մայրաքաղաքից: Ութ տարի առաջ Լիբանանում համերգներով ելույթ ունեցավ արցախցի անվանի շեփորահար Ալբերտ Սաֆարյանը, իսկ այս անգամ նրա թոռը՝ Արսենը»։
ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏԱՆԻ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ելույթ ունեցան հայկական 9 դպրոցներում և օրական երկու համերգ տվեցին, արժանանալով իրենց հասակակիցների, նրանց ծնողների և ուսուցիչների ջերմ ընդունելությանը։ Վառ ելույթներ եղան նաև Անթիլիասի Մայրավանքում, որտեղ երեխաները ստացան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի օրհնությունը, նաև Բիքֆայայի հայկական ճեմարանում, որտեղ 1965 թ. հուշարձան է կանգնեցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Արցախցի արտիստները այցելեցին նաև Բիբլոս թաղամասը, որտեղ Մեծ Եղեռնի տարիներին բացվել էր առաջին որբանոցը փրկված հայ երեխաների համար: Այսօր այնտեղ գործում է Ցեղասպանության թանգարան: Արցախի մշակութային պատվիրակությունը եղավ Այնճար հայկական բնակավայրում, որտեղ հանդիպեց հայ համայնքի հետ և համերգ տվեց այնճարցիների համար։ Պատանի արտիստները նաև այցելեցին Լիբանանի տեսարժան վայրերը:
Հյուրախաղերը ավարտվեցին գալա-համերգով, որը տեղի ունեցավ Համազգայինի «Հակոբ Տեր-Մելքոնյան» դահլիճում և կրեց «Ղողանջ վերապրումի» անվանումը: Զաքար Քեշիշյանի խոսքերով, լիբանանահայերը գրեթե ավելի հուզված էին, քան պատանի արտիստները: Ոմանք չկարողացան զսպել արցունքները, մյուսները չէին թաքցնում ժպիտները՝ երջանկանալով ազգային մշակույթի հետ շփումից և այն գիտակցումից, որ իրենց տունն ու հայրենիքի մեծ մասը կորցրած արցախցի երեխաները չեն հուսահատվել, մնացել են տոկուն, կամքի ուժը բռունցքներում, ապագա հղթանակի հավատով լի:
Գալա-համերգին ողջույնի խոսք ասեց ՋԱՀ հիմնադրամի նախագահ Նարե Գալեմքերյանը: Նա նշեց, որ չնայած Արցախում և Լիբանանում տիրող ծանր իրավիճակին, հիմնադրամի ղեկավարությունը ջանք չի խնայել այս նախագիծը կյանքի կոչելու, քանի որ հավատում է արցախցիների վերապրումի կամքին, Լիբանանի հայության ներուժին:
«Մեր նպատակն էր ամրապնդել հոգևոր կապը Արցախի և Լիբանանի հայության միջև, ևս մեկ անգամ շեշտել, որ Լիբանանի հայ համայնքը ազատագրական շարժման սկզբից եղել է և միշտ կլինի անկոտրում Արցախի կողքին, - ասաց Նարե Գալեմքերյանը: – Պատանի արցախցիներից շատերը կորցրել են իրենց տները, հարազատներին, ընտանիքի անդամներին, բայց այսօր եկել են Լիբանան, որպեսզի ասեն մեզ, որ իրենց կամքը անկոտրում է, հավատը ամուր, իսկ հույսը վառ: Այդ նշանակում է, որ մենք էլ իրավունք չունենք կորցնելու հավատը և պետք է շարունակենք մեր պայքարը հերոսական Արցախի օկուպացված տարացքները ազատագրելու համար»:
Համերգը վարում էր Զաքար Քեշիշյանը, որը կարողացավ դահլիճում ջերմ մթնոլորտ և միասնության զգացում ստեղծել՝ արտիստների և հանդիսատեսի միջև: Դահլիճը մեծ ուշադրությամբ ունկնդրում էր ամեն երգչի, երաժշտի, ասմունքողի ելույթը: Իսկ երբ Կարեն Հարությունյանը անցավ Կաչինիի «Ավե Մարիա»-ին, հանդիսատեսը մի պահ լռեց, ցնցվելով Սոս գյուղի տաղանդավոր երգչի հուզիչ կատարումից: Վերջին երկու ստեղծագործությունները արցախցի արտիստները հնչեցրեցին Համազգայինի «Կարկաչ» երգչախմբի հետ միասին: Համերգի ավարտին նրանք կատարեցին Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր...» երգը, որը բուռն ծափահարությունների արժանացավ: Արմեն Հովսեփյանը ընթերցեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի ուղերձը և շնորհակալական խոսքեր ուղղեց Լիբանանի հայ համայնքին այս հիասքանչ հյուրախաղերը կազմակերպելու, ջերմ ընդունելության, Արցախի և Սփյուռքի միջև մշակութային կապերը ամրապնդելու համար: Շնորհակալության արժանացավ նաև Նադեժդա Հակոբյանը արվեստին, երեխաներին և Հայրենիքին հավատարիմ լինելու համար:
«Լիբանանահայությունը միշտ պետք է զգա Արցախի շունչը և 35 տարի շարունակվող հոգևոր կապը, իսկ յուրաքանչյուր արցախցի պատանի երաժիշտ, ելույթ ունենալով այս կամ այն բեմի վրա, պետք է համոզված լինի, որ ներկայացնում է ամենակարևոր երկիրը, - ասում է Զաքար Քեշիշյանը։ –Պատերազմը ցնցեց աշխարհի հայությանը, թևաթափ արեց բոլորիս: Պետք էր ինչ որ քայլ, որը ղողանջի պես մեզ կրկին կյանքի կկոչեր: Մենք՝ լիբանանահայերս, կարծում եմ, կարողացանք անել այդ քայլը: Այս հյուրախաղերը արցախցի երեխաների համար շատ կարևոր էին, թե հայրենասիրական, թե մասնագիտական առումով: Նրանք համոզվեցին, որ Սփյուռքը իրենց կողքին է և նոր փորձ ձեռք բերեցին հետագա բեմական հաղթանակների համար: Լիբանանի հայերն էլ իրենց հերթին հայրենասիրության թարմ լիցքեր ստացան Արցախի տաղանդաշատ տղաների և աղջիկների շնորհիվ, որոնք ևս մեկ անգամ ապացուցեցին՝ Արցախում ամուր է մարտական ոգին և ոտքի է կանգնում նոր սերունդ, որը պատրաստ է սխրանքների հանուն միացյալ Հայրենիքի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 11:10
В офисе Фонда по изучению армянской архитектуры (ФИАА) было не просто многолюдно, но по-особому радостно и празднично. Собравшиеся здесь на днях специалисты, представляющие сферу культуры и смежные с ней области, пришли поздравить коллектив фонда с очередным важным достижением – обретением собственного здания, которого все ждали с нетерпением целых 55 лет.
-
2025-05-10 09:39
В канун 9 мая в зале AGBU состоялся показ документально-фактографического фильма «Шуши: Аминь», рассказывающего правду о многовековой истории одного из красивейших городов Арцаха. Это не первый выход картины на столичные экраны, что не помешало ей собрать полный зал зрителей, которые ни дня не забывают Шуши и ратуют за его возвращение.
-
2025-05-09 10:13
«Анастас Микоян пришел в этот мир как исключительный государственный деятель, гениальный дипломат, организатор, отличающийся многогранностью и цельностью мыслитель, с именем которого связана большая часть эпохи целой сверхдержавы — СССР, где он имел свое особенное место и положение. Он был из тех государственных и политических деятелей, сферы деятельности и интересы которого невозможно перечислить и представить сразу. Все это обобщено в книге С. Намина и А. Рубанова «Анастас Микоян. «От Ильича до Ильича», являющейся фактографической реконструкцией биографии этой величайшей личности».
-
2025-05-09 09:28
«Кто и на чьей земле создал архитектурные шедевры Нагорного Карабаха?» - именно так названа книга почетного архитектора Российской Федерации, профессора Никиты Шангина, представленная на днях в Ереване. Исследовательский труд, посвященный армянским историко-архитектурным памятникам Арцаха, вышел в свет в московском издательстве «Книжный мир» в январе и стал девятым выпуском книжной серии «Диалог». Презентация была организована по инициативе ОО «Диалог», основанной и возглавляемой историком Юрием Навояном. В ней приняли участие представители арцахской общины, сформированной в Армении после изгнания арцахцев с родины – из Нагорного Карабаха, а также дипломаты, ученые, преподаватели вузов, священнослужители, литераторы, редакторы ведущих русскоязычных изданий Армении, деятели культуры Армении и Арцаха и, конечно, сам автор.