Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։
Հայտնել էինք, որ Հովսեփյանի պաշտպանական խումբն այսօր ընթացող արտահերթ դատական նիստի ժամանակ միջնորդեց, որ Հովսեփյանի կալանքը փոխվի գրավով։ Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր` գրավի չափը թողնում են դատարանի հայեցողությանը, սակայն պատրաստ են վճարել առնվազն 80 մլն դրամից սկսած։ Փաստաբանի խոսքով` Հովսեփյանը մայիսի 30-ից առայսօր գտնվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտում։ Բուժման շրջանում Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում։
«Դատարանը որոշեց Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը մերժել` անհիմն լինելու պատճառով։ Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան` հրապարակվելու պահից 10-օրյա ժամկետում»,- ասաց Մարտիրոսյանը։
Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի պարագայում նման որոշումը կանխատեսելի էր։ Նա հայտնեց, որ այսօր իսկ միջնորդություն են ներկայացնելու, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն նշանակվի Հովսեփյանի առողջական վիճակը զննելու համար։
Միջնորդելու են նաև, որպեսզի այս հարցով հրատապ նիստ անցկացվի։ Բացի այդ, Հովսեփյանի պաշտպանները Վերաքննիչում բողոքարկելու են այսօրվա որոշումը։
Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին, ժամը 11։30-ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.