Արցախի նախագահ․ Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ՝ ներկայացնելով ԱՀ նախագահի 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև 2022 թվականի միջոցառումների ծրագիրը:
Երկրի ղեկավարը ամփոփ ներկայացրել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, նախանշել անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական առաջնահերթություններն ու անելիքները։
Իր խոսքում ԱՀ նախագահը նշել է, որ 2021 թվականը երկրի համար պատերազմի հետևանքների վերացման և բնականոն կենսագործունեության վերականգնման տարի էր, և Արցախի կառավարությունը շարունակել է իր որդեգրած մարդակենտրոն քաղաքականությունը` ջանքերը գերազանցապես ուղղելով պատերազմական գործողությունների հետևանքների մեղմմանը, բնակչության կենսական առաջնահերթ խնդիրների լուծմանը, սոցիալ-հոգեբանական աջակցության ապահովմանը:
Անդրադառնալով 2022 թվականի անելիքներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ԱՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է Արցախի անվտանգությանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքը՝ այդ ճանապարհին կարևորելով յուրաքանչյուրի ջանքն ու ներուժը՝ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում։
«Մեր նպատակը միանշանակ է և դիրքորոշումներն անփոփոխ՝ հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման ու ճանաչման միջոցով: Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է»,-ասաց նա:
Անդրադառնալով անվտանգության խնդիրներին, Արցախի նախագահը նշեց. «պաշտպանության սեփական համակարգի շարունակական բարելավում, շփման գծի ողջ երկայնքով պաշտպանական նորամուծությունների ու մեխանիզմների ձևավորում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ պաշտպանության ողջ համակարգում, Ռուսաստանի խաղաղապահի զորակազմի մետ պատշաճ հաղորդակցման ապահովում, և որոշակի աշխատանքներ նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ:
Մեծապես կարևորում ենք Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման հարցում ռուսական կողմի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը: Ռուսասկան զորակազմի անժամկետ սկզբունքով տեղակայումը մինչև հակամարտության վերջնական ու համապարփակ կարգավորումը, և զգալիորեն ավելացնել խաղաղապահի առաքելություն իրականացնող անձնակազմի թվաքանակը, որոնց մասինմ ենք բազմիցս բարձրաձայնել ենք»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 15:49
В настоящее время Соединенные Штаты не планируют нормализовывать дипломатические отношения с сирийским правительством.
-
2025-04-30 15:45
Судье суда уголовного суда общей юрисдикции Еревана Артушу Габриеляну будет предъявлено обвинение. Высший судебный совет(ВСС) Армении немногим ранее огласил решение, которым удовлетворил ходатайство генерального прокурора Анны Вардапетян о даче согласия на начало уголовного преследования в отношении судьи Артуша Габриеляна.
-
2025-04-30 15:44
Символ международной военно-патриотической акции "Эстафета Победы" (стилизованный пограничный столб с цифрой 80) сегодня прибыл в Армению. Об этом сообщили в пресс-службе Пограничного управления ФСБ России в Армении.
-
2025-04-30 15:40
Силовики задержали шесть человек в связи с инцидентом в администрации ереванского района Нор Норк. Об этом сообщили Armenia Today в управлении по связям с общественностью и СМИ полиции МВД.