Հարված Նովայա Կախովկային. զոհերի և վիրավորների թիվն աճում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խերսոնի մարզի Նովայա Կախովկային Ուկրաինայի ԶՈւ-ի հասցրած հարվածի հետևանքով 7 մարդ զոհվել է, մոտ 40-ը` վիրավորում ստացել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։
«Հստակ գիտեմ 7 զոհի և մոտ 40 մարդու մասին, որոնք օգնության են դիմել»,- ասել է Լեոնտևը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 11-ի լույս 12-ի գիշերը ուկրաինական բանակը հարվածել է Նովայա Կախովկային, պայթել են սելիտրայի պահեստներ, վնասվել են հիվանդանոց, բնակելի տներ և քաղաքային այլ ենթակառուցվածքներ։
Մարզի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական զորքերը Նոր Կախովկային հարված են հասցրել բարձր ճշգրտության ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, հիդրոէլեկտրակայանը չի վնասվել։
Նշվում է, որ Նովայա Կախովկայի սելիտրայի պահեստներում հրդեհն ու պայթյունները շարունակվում են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.