ԶՊՄԿ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ի պատասխան «Փաստ» թերթի այս տարվա հուլիսի 21-ի՝ «ԳեոՊրոՄայնինգ»-ը շանտաժի՞ է ենթարկում Հայաստանի իշխանությանը» վերնագրով հրապարակմանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն անհրաժեշտ է համարում կատարել հետևյալ հայտարարությունը.
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի արտադրական գործունեությունը խստորեն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բոլոր նորմատիվ - իրավական ակտերին: Այս մոտեցումը հետևողականորեն կիրառվում է նաև նոր սեփականատիրոջ կողմից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում հանքաքարի արդյունահանումը շարունակվում է բացառապես հաստատված՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» ՇՄԱԳ նախագծի (2016թ. դեկտեմբերի 16-ի թիվ ԲՖ 108) և «Տեխնիկական անվտանգության գնահատում» ՏԱԳ նախագծի (2016թ. հոկտեմբերի 28-ի թիվ 2819) հիման վրա, «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, որը բացառում է օգտակար հանածոների ընտրովի/սելեկտիվ արդյունահանումը։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ԶՊՄԿ ՓԲԸ-ն ամեն տարի Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին է ներկայացնում արտադրական գործունեության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ հաշվետվությունները: Այդ հաշվետվությունները արտացոլում են ամբողջական տեղեկատվություն ԶՊՄԿ ՓԲԸ-ի փաստացի գործառնական գործունեության վերաբերյալ:
Ավելին, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ օգտակար հանածոների ընտրովի/սելեկտիվ շահագործման կանխարգելումը։ Այս առումով չի փոխվել ընկերության մոտեցումը նաև սեփականատիրոջ փոփոխությունից հետո։
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ «Փաստ» թերթի 21.07.2022թ. հրապարակման մեջ տեղ գտած բոլոր փաստերը կեղծ են և վարկաբեկում են ընկերության գործարար համբավը։
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն կոչ է անում «Փաստ» թերթի խմբագրությանը մասնագիտական գործունեության մեջ չզբաղվել էկվիլիբրիստիկայով և չհրապարակել չճշտված ու կեղծ տեղեկատվություն։ Հակառակ դեպքում ընկերությունն իրեն իրավունք է վերապահում օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր գործիքները, այդ թվում՝ նման հարցերի լուծումը դատական կարգով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-12-19 11:42
Այս տարի մենք առաջինը Հայաստանի արդյունաբերությունում ֆինանսական տեղեկության բացահայտման հետազոտություն ենք կատարել՝ կապված կլիմայի փոփոխության հետ, մենք միացել ենք աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադիր են ամեն տարի չափել և կրճատել ածխաջրային հետքը։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է կոմբինատի գլխավոր տնօրեն, «GeoProMining» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։
-
2023-07-14 19:03
ԳեոՊրոՄայնինգ-ի նախագահի շնորհավորական ուղերձը ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ, 70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը և դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։
-
ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ2022-12-23 15:56
2022 թվականի դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը՝ օլիմպիական չեմպիոն Գենադի Շատկովի մրցանակի համար, որին մասնակցեցին նաև Հայաստանի բռնցքամարտիկները։
-
2022-12-20 15:48
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր: ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության հովանավորությամբ այսուհետ համագործակցություն է ծավալվելու դպրոցի և Երևանի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի միջև: Քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանի գլխավորությամբ Արարատ այցելած պատվիրակության կազմում էին երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը, կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Գևորգ Մանասյանը, իրենց երկարամյա աշխատանքային վաստակով քոլեջի պատմությունը հարստացրած արվեստագետ-մանկարավարժներ: