Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ

Ապաշնորհ իշխանությունը ինքնաթիռներ էր գնում՝ չունենալով տարրական զրահաբաճկոններ

Այն ժամանակից ի վեր, երբ բանակային բարեփոխումների ոլորտում և ահաբեկչությունը, այսպես ասած, աչքաչափով պարզելու գործում գլխավոր մասնագետ (ինչպեսև ոչ այնքան վաղուց՝ գլխավոր ինֆեկցիոնիստ-համաճարակաբան) դարձան կիսագրագետ վարչապետ Փաշինյանն ու իր նմանները, արդյունքներին երկար սպասելու հարկ չեղավ: Դրանք բոլորն էլ ակներև են և դրոշմված ՔՊ-ական իշխանության «դեմքին»…

Ցուցաշական է, որ «հեղափոխական» իշխանությունը հենց սկզբից և ամենայն լրջությամբ հայտարարեց, թե իրենցից առաջ ավելի քան քառորդ դար շարունակ Հայաստանում արված բացարձակապես ամեն ինչ արատավոր է եղել։ Սակայն չունենալով բանիմաց կադրեր և սեփական նորարարական գաղափարներ ու արդյունավետ ծրագրեր՝ ՔՊ-ականները ժամանակի հետ սկսեցին վերակենդանացնել «նախկինների» բազմաթիվ ծրագրեր, հաճախ մանր «շտկումների» հաշվին ներկայացնելով դրանք արդեն իբրև սեփական մտահղացում։

Եթե խոսենք զինված ուժերի մասին (այլ ոլորտներին կանդրադառնանք ավելի ուշ), ապա բավական է աչքի անցկացնել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, որտեղ բծախնդիր հայացքը կորսա վաղուց ծանոթ բառակապակցություններ. «Պատիվ ունեմ», Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ (ժողովրդի մեջ ՝ 1000 դրամի հիմնադրամ), սպաների բնակարանային ապահովում։ Այս ամենը հորինվել և իրագործվել է նախքան Փաշինյանի խուժանապետության կողմից իշխանության զավթումը։

Հիշենք, 2017 թվականի սեպտեմբերին, «թավշե հեղափոխությունից» մի քանի ամիս առաջ և Արցախում պատերազմից երեք տարի առաջ ՀՀ պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը Երևանում ներկայացրեց ռազմական գերատեսչությունում մշակված «Ազգ-բանակ» համակողմանի գաղափարախոսությունը, որի հիմքում դրված էին այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են զինվորական մասնագիտության պատվաբերության բարձրացումը, քաղաքացիական հիվանդանոցների և զինվորական հոսպիտալների ինտեգրումը, բանակի մատակարարների խրախուսումը՝ տեղափոխելու իրենց արտադրությունները սահմանամերձ գոտի, կուրսանտների որակական պատրաստականության բարելավումն ու զորացրված զինծառայողների անանուն (բայց կոնկրետ զորամասի նշումով) հարցումների անցկացումը՝ կոչված բացահայտելու նրանց ծառայության ընթացքում զորամասում առկա խնդիրները:

Իհարկե, «Ազգ-բանակ» գաղափարախոսության կարևոր ուղղություններից մեկը ռազմական արդյունաբերությունն ամեն կերպ զարգացնելն էր, և նախկին իշխանություններն այն դիտարկում էին ոչ թե որպես տնտեսության ուսերին ծանրացած բեռ, այլ որպես նոր հնարավորություններ։ Պաշտպանական-արդյունաբերական համալիրում արդյունավետ բարեփոխումներ սկսեց իրականացնել պաշտպանության փոխնախարար, Հայաստանի ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը. բացառիկ և, անշուշտ, տաղանդավոր անձնավորություն: Արդեն հեռու չէր այն օրը, երբ Հայաստանից կիրականացվեր սպառազինության և նույնիսկ հանդերձավորման լուրջ արտահանում։ Այսպես, հաշվի առնելով հայ կոշկագործների հաստատուն ավանդույթները, որոշում էր կայացվել Ռուսաստանից ներմուծել համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներն ու մինչև ձմռան սկիզբ էապես ավելացնել մեր արտադրական հզորությունները

Ավաղ, երբ համեմատում ես մինչնիկոլյան ժամանակների բանակային փայլուն կադրերը նրանց հետ, ովքեր ահա արդեն 4 տարի շարունակ կասկածելի բարեփոխումներ են իրականացնում ՀՀ ԶՈՒ-ում, որևէ այլ հույզեր չես ապրում, բացի դառը վհատությունից ու անզոր զայրույթից։ Անպատեհ սկսված «թավշե հեղափոխությունը» թույլ չտվեց իրականացնել Կարեն Կարապետյանի կառավարության լուրջ մտահղացումները։ Տնտեսությունը պատշաճ կերպով նախապատրաստված չէր պատերազմի, այսինքն չուներ ինքնաբավության բարձր մակարդակ՝ ռազմական պաշարների առկայությամբ։ Այդ խնդիրը դրված էր, բայց Փաշինյանի իշխանության գալուն մնացել էին հաշված ամիսներ

Հիշենք նաև 2017 թվականի սեպտեմբերին Ավետիք Չալաբյանի՝ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահի և McKinsey&Company խորհրդատվական ընկերության ռուսաստանյան գործընկերոջ իրականացրած բավական օգտակար շնորհանդեսը՝ «Ինչպես մոբիլիզացնել ազգային ներուժը զինված ուժերի կառուցման ոլորտում» թեմայով: Նրա խոսքերով՝ մենք չենք կարող գերազանցել Ադրբեջանին ո՛չ սպառազինությունների մրցավազքում, ո՛չ էլ ժողովրդագրական ցուցանիշներով։ Եթե 1990-ական թվականներին յուրաքանչյուր հայ զինվորին միջին հաշվարկով դիմակայում էր թշնամու 1,5 զինվոր, ապա քառորդ դար անց այդ հարաբերակցությունն արդեն հասել էր 1-ը 4-ի։ Իսկ ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա նավթի հաշվին Ադրբեջանը տարբեր ժամանակներում դրա վրա ծախսել է 3-7 անգամ ավելի շատ միջոցներ, քան Հայաստանը։

Ընդ որում, Ա.Չալաբյանը ոչ միայն բարձրացնում էր հարցերն, այլև առաջարկում դրանց լուծումը։ Այսպես, նրա խոսքերով, Հայաստանը միայն մեկ ելք ունի. եթե մենք չենք կարող հակառակորդի հետ հավասարություն ապահովել կրակային հզորության հարցում, ապա մեր կրակը (մեր զենքը) պետք է լինի բարձր դիպուկության, եթե մենք ի վիճակի չենք ժողովրդագրական հավասարակշռություն ապահովել հակառակորդի հետ, ապա մեր զինվորը պետք է լինի ավելի հմուտ, ավելի կարողունակ և նեղ մասնագիտացած: Այլ ճանապարհ չկար։

Իսկ ի՞նչ արեց այդ առումով 2018-ին իշխանության եկած Փաշինյանը։ Չունենալով հմուտ կադրային ներուժ՝ այդ «բիրդան աղան», նախկին կառավարության կողմից արդեն նախանշված լուրջ խնդիրների լուծման փոխարեն, կենտրոնացավ այն բանի վրա, ինչն ավելի մատչելի էր նրա խորապես գավառական ուղեղին. ելակի ու վարտիքի։ Հընթացս «գերագույն գլխավոր հրամանատարը» կադրային ջարդ էր կազմակերպում ՀՀ ԶՈՒ-ում, միջամտում պաշտպանական պետպատվերին, շոուներ կազմակերպում՝ առանց մարտական լրակազմի ինքնաթիռներ գնելով. մի խոսքով՝ ղեկավարում էր, ինչպես ուզում էր և ինչպես կարողանում էր։

Այսօր այդ «բարեփոխումներ» անվանյալի արդյունքն ակնհայտ է բոլորին ու յուրաքանչյուրին։ 2020թ. սեպտեմբերին Արցախում ճայթած պատերազմն ակներևաբար բացահայտեց ՔՊ-ական իշխանության անգրագետ բարեփոխումների ողջ դատապարտվածությունը, որոնք սաստկացրեցին Հայաստանի անվտանգության ողջ համակարգի խոցելիությունը։ Զինվորները, որոնց ելակ էին խոստացել ճաշի սեղանին, մարտերի ժամանակ օրեր շարունակ մնացել են առանց տարրական հացի ու ջրի, գնված ու գովազդված գրոհային ինքնաթիռները՝ առանց մարտական լրակազմի, պատերազմի բոլոր 44 օրերին կանգնած են մնացել անգարներում՝ որպես անօգուտ բեռ, իշխանությունը ոչ դես, ոչ դեն կոչ էր անում պահեստազորայիններին ու կամավորներին ներկայանալ զինկոմիսարիատներ սեփական զրահաբաճկոններով ու սաղավարտներով, իսկ պետգնումների ցանկից ջնջված «Տոր» և «Պանցիր» համալիրների բացակայությունը անպաշտպան թողեց զորքերին մարտական ԱՕԹՍ-ների օդային հարձակումների առջև։ Եվ ինչպե՞ս կարելի էր այս ամենից հետո թույլ տալ այդ մարդկանց շարունակել ղեկավարել երկիրը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ГОСБЮДЖЕТ ПРАВИТЕЛЬСТВУ НЕ УКАЗ?
    2025-06-17 09:36

    В провалах власти виноваты автоимпортеры, туристы из РФ, строители – все! Во вторник НС РА окончательно заслушает отчет об исполнении госбюджета 2024 года, но уже сегодня можно констатировать, что главный финансовый закон страны нарушен по многим ключевым параметрам, хотя власти вовсе не тяготятся этим обстоятельством. Если надо, сравнивают госбюджет прошлого года не с предыдущим, а с госбюджетом 7-летней давности. А когда дело доходит до явного несоответствия заложенных в бюджет прошлого года и фактических показателей, то отделываются какими-то оправданиями, особо не вдаваясь в детали. При этом речь не ведется, как можно было ожидать, о провалах и бездарных действиях некомпетентного правительства, а всего лишь бегло называются какие-то причины, которые, мол, сделали невозможным исполнение того или иного параметра бюджета. По сути правительство Пашиняна тем самым снимает с себя всякую ответственность за нарушение самими же принятого закона и, как всегда, находится в постоянном поиске причин невыполненных обещаний…

  • ПОЛУБЛОКАДА АРМЕНИИ ПЕРЕРАСТАЕТ В ПОЛНУЮ БЛОКАДУ
    2025-06-17 09:21

    Правительство Пашиняна беспомощно взирает на обрушенную логистику Абсолютная беспомощность и некомпетентность правительства Пашиняна продолжает разрушать экономику Армении. В высокий аграрный сезон экспортеры, в том числе сельскохозяйственной продукции, не могут вывезти товары на рынки сбыта – в первую очередь, в Россию. Производители несут колоссальные убытки… Долгое время правительство Армении не может уладить с грузинской таможней проблему вывоза армянских коньяков. Но этого мало. Как написал в ФБ оппозиционный депутат Гарник Даниелян, уже более 10 дней на границе с Грузией и Россией стоят загруженные абрикосом армянские фуры. В частности, 200 грузовиков не могут пересечь границу на грузинской стороне, а около 50 машин, которым удалось это сделать, уже несколько дней стоят на российской таможне. Никто ничего толком не объясняет, а скоропортящийся груз быстро приходит в негодность.

  • «НОВОЕ», ПРИУСАДЕБНОЕ, СЕЛЬСКОЕ ХОЗЯЙСТВО?
    2025-06-16 09:38

    «Революционные» крестьяне с родины Пашиняна поднимут аграрное производство… прямо у дома Потерпев крушение по всем направлениям аграрного развития, Пашинян на последнем заседании правительства объявил о том, что «старого сельского хозяйства не существует». Как и во всех случаях своих провалов из-за крайней некомпетентности, виновной объявлена вся сфера, долю которой в структуре ВВП Армении правительству удалось почти уполовинить, доведя ее с 15% в 2017 году до 7,9% в 2024-м…

  • «ПЕРЕГРЕТЫЕ» НОВОСТРОЙКИ
    2025-06-16 09:35

    Удастся ли правительству плавно спустить «ипотечный пузырь» или он лопнет? Центральный банк Армении считает возможным замедление активности на рынке недвижимости республики, сказал глава финансового мегарегулятора Мартин Галстян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ