Последние новости

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏՈՒՆ՝ ԳՆԴԱԿՈԾՎԱԾ ԱՎԵՐԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ

Տավուշի սահմանապահ գյուղերից մեկում՝ Ներքին Կարմիրաղբյուրում ապրող Փարսյանները, շուրջ երեսուն տարի տուն կառուցելու խնդիր են ունեցել: Դժվարություններն անցյալում են մնացել միայն վերջերս. ընտանիքում արդեն թոռներ են մեծանում: Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, ընտանիքի երրորդ սերնդի համար նոր իրականություն է ստեղծվել:

Փարսյանները դառնությամբ են հիշում ապրած տարիները: Արցախյան առաջին ազատամարտի տարիներին՝ 1993 թվականին, հակառակորդի արձակած արկը տան կտուրից ընկել է ննջասենյակ և ամբողջովին փոխել ընտանիքի կյանքը:

«Միանգամից կրակեցին գյուղի վրա: Մենք էլ հարևան գյուղի մոտ՝ դաշտում, աշխատում էինք: Փախանք, թաքնվեցիք: Այդ ընթացքում լսեցինք, որ մեր տների ուղղությամբ կրակել են: Հեռվից նայեցինք, տեսանք ծուխԽաղաղվեց, եկանք, տեսանք գնդակոծել են, արկն էլ տանիքով մտել է ննջասենյակ: Ամբողջ տունն ավերակ էր, ապրելու ենթակա չէր: Երեխաներս փոքր էին, ահավոր վիճակ էր: Տեղափոխվեցինք սար: Երեխաներս մեծացել են սարում», - պատմում է երկար տարիներ երազանքը սրտում ապրած տանտիրուհին՝ Հասմիկ Ղևոնդյանը:

Երեսուներկուամյա Արտակն իր մանկության տնից հիշում է միայն երկրորդ հարկում գնդակոծված առաստաղը և պահպանված առաջին հարկը: Առանձնապես լուսավոր չեն նաև երիտասարդության տարիների հուշերը. գնդակոծված տունը կառուցելու ապարդյուն փորձ և երկու անգամ ընդհատված երազանք՝ երկուսն էլ պատերազմի պատճառով:

«Երկու անգամվա պատճառը եղել է պատերազմը: Մի անգամ փորձել ենք կառուցել, սկսվել է հուլիսյան պատերազմը, որը խանգարել է, երկորդ անգամ՝ 44-օրյա պատերազմն է խանգարել: Մենք մեր ուժերով չէինք կարող այսքանը միանգամից կառուցել», - ասել է տան զավակը՝ Արտակ Փարսյանը:

Փարսյանների գնդակոծված տունը վերջապես կառուցվել է: Ննջասենյակի տեղում այժմ հյուրասենյակն է: Ննջասենյակի լուսավորության հարցն էլ լուծվել է այնպես, որ դեպի սահման նայող պատուհաններ չլինեն: Տանտերերը գիտակցում են, որ իրական վտանգի դեպքում դա էական դեր չի կարող ունենալ, սակայն կարևոր են համարում զգուշավորությունը:

Հայրենի գյուղը շեն պահելը կարևոր նպատակ է Արտակի համար: Նա վստահ է, որ համագյուղացի ընկերները նույն ոգով են ապրում՝ կարևոր համարելով խաղաղությունը:

Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության արդյունքը Տավուշի մարզում էական է եղել. միայն նախորդ տարվա գործակցության արդյունքը զգացել է 19, իսկ տասը տարվա ընթացքում՝ 86 ընտանիք: Փարսյանների ընտանիքն այդ ցանկում է: Համագործակցող կազմակերպությունների շնորհիվ, բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Հայաստանի բոլոր մարզերում կարևոր խնդիր է հաղթահարել մոտ 400 ընտանիք:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

Галерея (9 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ