ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿ՝ ASIAN BANKING & FINANCE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ
Asian Banking & Finance միջազգային բիզնես հրատարակության ամենամյա «Asian Banking & Finance Wholesale and Retail Banking Awards 2022» մրցանակաբաշխությամբ Արդշինբանկը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է որպես տարվա մանրածախ բանկ Հայաստանում։ Մրցույթի արդյունքներով փորձագիտական ժյուրին բարձր է գնահատել Արդշինբանկի գործունեությունը, նրա մանրածախ ծառայությունները, ինչպես նաև դրանց արդյունավետությունը սպառողների շրջանում: Այս տարի առաջադրումների թիվը հասել է առավելագույնին, ինչը ցույց է տալիս, որ ոլորտը շարունակում է լավ արդյունքներ գրանցել և մրցունակ մնալ նույնիսկ ոչ կայուն տնտեսական պայմաններում:
Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը պարզաբանում է. ««Asian Banking & Finance»-ի այս մրցանակը ևս մեկ նվաճում է հեղինակավոր միջազգային մրցանակաների շարքում՝ անկախ գնահատողի կողմից: Հեռավար բանկային ծառայությունը մեզ համար դառնում է հաճախորդների հետ հարաբերությունների գլխավոր ուղղություններից: Բանկն իր գործունեության ընթացքում ակտիվորեն ներդնում է տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվայնացում, որպեսզի հաճախորդներին հնարավորինս շատ բանկային պրոդուկտներ հասանելի լինեն առցանց ձևաչափով և նրանք ազատ լինեն ֆիզիկապես բանկ այցելելու անհրաժեշտությունից։ Արդշինբանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար նախատեսված բանկային ծառայությունների ավելի քան 80 տոկոսը հասանելի է հեռավար տարբերակով: Այսօր Արդշինբանկի բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են ստանալ և մարել վարկեր, ներդնել ավանդներ, ստանալ ապահովագրություն, կառավարել իրենց հաշիվները, կատարել ցանկացած վճարում, այդ թվում՝ պետբյուջե, փոխանակել արտարժույթը ավելի շահավետ փոխարժեքով, կատարել անհպում վճարումներ անմիջապես հեռախոսով՝ ArdshinPay-ի կամ Apple Pay-ի միջոցով: Մեր վերջին պրոդուկտը Visa Gold թվային քարտերն են, և դրանք միայն առաջին քայլերն են Արդշինբանկի հաճախորդների սպասարկման նոր ձևաչափին՝ ապագայի բանկին անցնելու ճանապարհին: Հաճելի է, որ մեր աշխատանքը հերթական անգամ բարձր են գնահատել միջազգային փորձագետները»:
Նշենք, որ Արդշինբանկը բազմիցս որպես Հայաստանի լավագույն բանկ է ճանաչվել «Global Finance», «Euromoney» և «The Banker» միջազգային ամսագրերի կողմից, իսկ Արդշինբանկի եվրապարտատոմսերի թողարկումը կապիտալի միջազգային շուկայում ճանաչվել է «Տարվա գործարք Եվրոպայում»:
2022 թվականի մայիսին Արդշինբանկը դարձել է առաջին բանկերից մեկը, որը մասնակցեց կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների փոխանցման պետական ծրագրին, ըստ որի թոշակառուները և այն անձինք, ովքեր կենսաթոշակ են ստանում Արդշինբանկի քարտերով, ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ կոմունալ վճարումների ժամանակ ստանում են 10% cashback: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արդշինբանկի թոշակառու հաճախորդների բազան կազմում է մոտ 50,000 մարդ, Հայաստանում այս ծրագիրը կարելի է համարել գլոբալ և համակարգային:
Հաղթողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-11 14:29
Այս տարվա հուլիս 4-ից 6-ը Վանաձորում անցկացվեց «Tech Week Vanadzor 2025»-ը։ Արդշինբանկը, հավատարիմ մնալով նորարար մոտեցումների իր ռազմավարությանը, մասնակցեց միջոցառմանը։
-
2025-07-10 17:57
Հարգելի Հաճախորդ Վճարային քարտերի կանոններում կատարվել են փոփոխություններ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
-
2025-07-03 14:58
Հունիսի 16-ին Արդշինբանկն ամփոփեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը։ Բանկի Youtube-յան պաշտոնական ալիքում կազմակերպվեց և անցկացվեց նվերների օնլայն խաղարկություն։ Պատահականության սկզբունքով ընտրված հաջողակները շահեցին 3 հատ Apple MacBook Air 13 M4, իսկ գլխավոր մրցանակն էր 5-օրյա ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ երկու անձի համար։
-
2025-07-02 16:16
Արդշինբանկը շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական առաջարկները, ներդնում է նորարարական լուծումներ և կատարելագործում իր թվային միջավայրը։ Յուրաքանչյուր նոր ծառայություն կամ լուծում բանկում նախագծում են առաջին հերթին կարևորելով անվտանգությունը, քանի որ հաճախորդների տվյալների պաշտպանությունը բոլոր մակարդակներում և նրանց վստահությունն առաջին տեղում են։