ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «TECH WEEK VANADZOR 2025» ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Այս տարվա հուլիս 4-ից 6-ը Վանաձորում անցկացվեց «Tech Week Vanadzor 2025»-ը։ Արդշինբանկը, հավատարիմ մնալով նորարար մոտեցումների իր ռազմավարությանը, մասնակցեց միջոցառմանը։
Tech Week տեխնոլոգիական միջոցառումների շարքն ամեն տարի միավորում է հայկական խոշոր ՏՏ կազմակերպությունները Երևանից հեռու՝ Հայաստանի որևէ քաղաքում, որպեսզի տեղի երիտասարդները հնարավորություն ունենան բացահայտելու իրենց թվային ամբողջ ներուժը։ Tech Week-ն այս տարի կանգ առավ Վանաձորում՝ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում: Tech Week-ի նպատակն է խթանել մարզերում տեխնոլոգիական կրթությունը, ներկայացնել ոլորտի վերջին ձեռքբերումները և ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ:
Միջոցառումը հագեցած էր ոլորտի տարբեր ներկայացուցիչների ելույթներով, թեմատիկ պանելային քննարկումներով՝ նպատակ ունենալով ապացուցել, որ տեխնոլոգիական ապագան ոչ թե Երևանում է, այլ ամբողջ Հայաստանում:
Արդշինբանկը ևս Վանաձորում էր, բանկի թվային բանկինգի զարգացման վարչության ղեկավար Նարեկ Գրիգորյանը մասնակցեց «Ու՞ր ենք գնում. տեխնոլոգիաները, մարդիկ ու ապագան, որ միասին ենք կառուցում» խորագրով պանելային քննարկմանը, որտեղ բարձրացվեցին տեխնոլոգիական առաջընթացի, մարդկային ներուժի և ֆինանսական ոլորտի ապագայի հիմնախնդիրներն ու հնարավորությունները։
«Ապագան թվային է, բայց այն չի կարող կառուցվել առանց մարդկանց։ Տեխնոլոգիաներն արժեքավոր են միայն այն դեպքում, երբ ծառայում են մարդկային կարիքներին և վերափոխում փորձառությունը։ Այս առումով Արդշինբանկում մենք ձգտում ենք հավասարակշռել նորարարությունը և հումանիզմը՝ ներդնելով արդյունավետ ՏՏ լուծումներ՝ մեր հաճախորդների կյանքի որակը բարձրացնելու համար», – նշեց Նարեկ Գրիգորյանը։
Tech Week հարթակը հնարավորություն է ստեղծում, որպեսզի բիզնեսը, կրթական միջավայրը և ՏՏ մասնագետները համախմբվեն ու համատեղ նախաձեռնություններով նպաստեն ոլորտի առաջընթացին։ Արդշինբանկի ներգրավվածությունը հենց այդ համադրության կարևորության վկայությունն է՝ «Կառուցում ենք միասին» սկզբունքով․ թվայնացումը բանկային ոլորտում այլևս ընտրություն չէ, այլ՝ անխուսափելի և համակարգային մոտեցում։
Արդշինբանկի մասին
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկը սպասարկում է ավելի քան 410,000 հաճախորդի՝ 2,200-ից ավելի աշխատակիցների աջակցությամբ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 71 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։
Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-10 17:57
Հարգելի Հաճախորդ Վճարային քարտերի կանոններում կատարվել են փոփոխություններ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
-
2025-07-03 14:58
Հունիսի 16-ին Արդշինբանկն ամփոփեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը։ Բանկի Youtube-յան պաշտոնական ալիքում կազմակերպվեց և անցկացվեց նվերների օնլայն խաղարկություն։ Պատահականության սկզբունքով ընտրված հաջողակները շահեցին 3 հատ Apple MacBook Air 13 M4, իսկ գլխավոր մրցանակն էր 5-օրյա ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ երկու անձի համար։
-
2025-07-02 16:16
Արդշինբանկը շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական առաջարկները, ներդնում է նորարարական լուծումներ և կատարելագործում իր թվային միջավայրը։ Յուրաքանչյուր նոր ծառայություն կամ լուծում բանկում նախագծում են առաջին հերթին կարևորելով անվտանգությունը, քանի որ հաճախորդների տվյալների պաշտպանությունը բոլոր մակարդակներում և նրանց վստահությունն առաջին տեղում են։
-
2025-06-18 15:50
Հունիսի 17-ին տեղի ունեցավ Արդշինբանկի նոր՝ «Սեբաստիա» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։