Ղազախստանի ԱԳՆ․ Հայաստան ղազախ խաղաղապահներ ուղարկելը չի դիտարկվում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց օրակարգում դեռ չկա, չորեքշաբթի Համաշխարհային և ավանդական կրոնների համագումարի շրջանակում լրագրողներին ասել է երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդին, գրում է «Վլաստ»-ը։
Նա նաև հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է հակամարտող կողմերի հետ կիսվել սահմանների սահմանազատման ու սահմանագծման իր փորձով։
«Հարցն (խաղաղապահներ ուղարկելու մասին) այդպես դրված չէ: Երեկ ՀԱՊԿ հավաքական անվտանգության արտահերթ խորհրդում Հայաստանի վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղեկացրեց Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Ընդհանուր առմամբ, տեղեկատվությունն ընդունված է։ Իհարկե, մենք ուզում էինք օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, քանի որ երկու կողմից էլ տարբեր տեղեկություններ են գալիս։ Ուստի, ընդհանուր առմամբ, պետությունների ղեկավարները որոշում են կայացրել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնի և տեղում ամբողջական պատկերացում ստանա, ապա տեղեկացնի պետությունների ղեկավարներին»,- ասել է Թլեուբերդին։
Միաժամանակ, նշել է նա, պետք է ելնել նրանից, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որևէ խախտման մասին դժվար է խոսել»։ Արտգործնախարարի խոսքով՝ այսօր առաջնահերթ խնդիրը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողովի աշխատանքի վերսկսումն է, և Ղազախստանը պատրաստ է կիսվել իր փորձով։
«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով։ Քանի որ մենք սահմանազատել ենք մեր սահմանը ցամաքային և նույնիսկ ծովային սահմանի ողջ պարագծով, ապա սահմանագծումը գրեթե ավարտված է բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ, հավանաբար, մեզանից ևս 2-3 տարի կպահանջվի սահմանազատման համար»,- հավելել է Թլեյբերդին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.