Թաթոյան․ Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության կործանարար զգացումը
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տոնի առթիվ:
Ուղերձում ասվում է. «Ցավոք, ինքներս մեզ վրա ենք զգում` որքան կործանարար է վտանգը, երբ պետության ներսում պաշտոնն ու անձնական շահերն առավել են դասվում, քան երկրի անվտանգությունն ու պետականությունը:
Ինքներս ենք մեզ վրա զգում` որքան կործանարար է վտանգը, երբ հանուն պաշտոնի «բարիքների», երկիրը կառավարողներն օտարանում են քաղաքացուց ու զբաղվում իշխանավեճով, երբ իրականացվում է հասարակության պառակտում, իսկ համերաշխությունը վերածվում թշնամանքի:
Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը, որ ինչ-ինչ մարդկանց պաշտոնամոլությունն ու պայքարի անկարողությունը մեզ վերածեն անարժան սերունդի:
Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ պատկերացում իրենց քաղաքացիական առաքելության մասին, հասկանում են պետականության արժեքը:
Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայերենիքին, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանքը զոհած հերոսների հիշատակին:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.