Սեյրան Օհանյան․ Ոչ մի այլ երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք գտնվում ենք Արևմուտքի ու Արևելքի հատման կետում, բայց աշխարհագրությամբ մենք ավելի շատ ՀԱՊԿ-ի տարածաշրջանին ենք մոտ, էլ չեմ ասում որպես հետխորհրդային երկիր ինտեգրված ենք եղել և պաշտպանական, և մնացած բոլոր խնդիրներում, հատկապես սպառազինության ու ռազմական տեխնիկայի տիրապետման առումով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու տրամադրություններին:
«Տարիներ ի վեր Հայաստանը լուրջ աշխատանք է կատարել հատկապես այդ ռազմաքաղաքական կառույցի ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ: Գոնե երեք ուղղություններով մենք օրինակել ենք եղել. առաջինը օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման մեջ, երկրորդը խաղաղապահ ուժերի ձևավորման մեջ, և երրորդը ռազմական կոմիտեն է: ՀԱՊԿ-ի շրջանակներում գլխվոր շտաբների պետերը չեն ունեցել այն հարթակը, որտեղ կարող էին քննարկել ռազմական իրավիճակը: Մեր առաջարկությամբ է ստեղծվել ռազմական կոմիտեն: Ուզում եմ ասել, որ մեր իշխանության ժամանակ լուրջ աշխատանք է կատարվել»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը նկատեց, որ յուրաքանչյուր կազմակերպություն էլ ունի և առաջատար կողմեր, և թերություններ. «Նույն թերություններն ունի նաև ՆԱՏՕ-ն: Այդ կառույցում էլ կան երկրներ, որ հակամարտության մեջ են, օրինակ, Թուրքիան և Հունաստանը: Եթե ՀԱՊԿ-ում որոշումների ընդունման ընթացակարգերում կան որոշակի թերություններ, ինչի՞ հաար ենք մենք ուրախանում դրանից: Ի՞նչ են այսօրվա իշխանություններն արել ՀԱՊԿ-ի որոշումների ընդունման ընթացակարգերն ամրապնդելու, ԱՀՊԿ-ն ամրապնդելու համար, էլ չեմ ասում, որ ՀԱՊԿ մեր գլխավոր քարտուղարին փորձել են ազատազրկել: Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի ամրապնդման համար մեր երկիրն էլ պետք է իր ներդրումն ունենալ:
Մինչև ՀԱՊԿ-ին դիմելը ՀՀ իշխանությունները, ներսում պետք է որոշում ընդունեին, մոբիլիզացնեին երկիրը, բանակին թիկունք կանգնեին: Տպավորություն է ստացվում, որ այսօրվա իշխանությունները նիրհում են իրենց բազկաթոռներին, օթյակներում, դափնիների վրա, ուրիշնմերին ասում են՝ եկեք մեր երկիրը պաշտպանեք: Ոչ մի այլ երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի»,-ասաց ընդդիմադիր գործիչը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 19:38
Четвертый раунд переговоров между Соединенными Штатами и Ираном, который должен был состояться в Риме в субботу, вероятно, будет отложен до следующей недели, сообщаетAxios со ссылкой на три источника.
-
2025-05-01 19:36
Мы пока не получали заявку от Армении о членстве в Евросоюзе. Когда получим, тогда и обсудим. Об этом заявила в интервью радиостанции «Свобода» Комиссар по вопросам расширения ЕС Марта Кос.
-
2025-05-01 19:33
Коррупция маскируется под завесой «личного вопроса». Об этом заявил на своей странице в Facebook правозащитник Рубен Меликян, касаясь обвинений, выдвинутых против Артура Чахояна и Месропа Манукяна.
-
2025-05-01 19:26
Совет по защите прав граждан Арцаха сообщает: