ԿԱՄՔ՝ ՎԵՐԱԳՏԱԾ ԿՅԱՆՔՆ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վիվա-ՄՏՍ. Օրթեզների՝ եռամյա ծրագիրն ընթացքում է
Կոռնիձորցի Հարութը չի սիրում խոսել պատերազմի մասին. 28-ամյա սյունեցին անցել է դրա միջով և գիտի մեր երկրի անկախության իրական գինը: 44-օրյա պատերազմում՝ երիտասարդ կապիտանը դրսևորել է կամք և վճռականություն, հաղթահարել անհնարինն ու հրաշքով երկրորդ կյանք ստացել: Տրտնջալ չի սիրում, խղճահարություն առաջացնել՝ առավել ևս: Թեև անցել է բավականին բարդ վիրահատությունների միջով ու հայտնվել անվասայլակին, բայց չի կոտրվել: Պատերազմից առաջ և հետո ճամփաբաժանին բոլոր վախերը թողած երիտասարդը կամքի ուժ է դրսևորել նաև վերականգնման, նորից ոտքի կանգնելու և փոքրիկ դստեր համար հենարան լինելու հարցում: Վերականգնողական բուժում է անցնում՝ կարգուկանոն գնահատող զինվորականի նման կատարելով անհրաժեշտ վարժությունները:
Ողնուղեղային, գլխուղեղային, վերին եվ ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար, հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Շատերը, չհարմարվելով ստատիկ օրթեզներին, նախընտրում են տեղաշարժվել անվասայլակով, ինչը, սակայն, կարող է առաջացնել երկրորդային առողջական բազմաթիվ խնդիրներ: 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներին այդ հարցում աջակցելու համար, Վիվա-ՄՏՍ-ը և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունն օրթեզավորման ծրագիր են իրականացնում: Հարութն այդ ծրագրի շահառուն է դարձել և իր նպատակասլացության ու ֆիզիոթերապիստների ջանքերի շնորհիվ՝ արդյունավետ տեղաշարժ ապահովել:
«Մոտավորապես մեկ ամիս անվասայլակի վրա եմ եղել: Հետո, իմ կինեզոթերապիստը՝ Հայկը, հարցրեց կոչումս: Երբ իմացավ, որ կապիտան եմ՝ մեկ շաբաթ ժամանակ տվեց, ասելով՝ եթե ոտքի չկանգնեմ, կկոչումազրկեն ինձ: Դա ինձ ստիպեց, որ ոտքի կանգնեմ: Մի օր էլ գնացի իր մոտ ու իր աչքի առաջ թողեցի սայլակը»,- ասել է 28-ամյա կապիտան Հարութ Դավթյանը:
«Հարութին մոտիվացնելու համար կոչման պահը կիրառեցինք և դա աշխատեց: Գրեթե տասն օրում, սայլակից անցավ քայլակի: Նրա մոտ վերականգնման պրոցեսն արագ ընթացավ: Հարութը սպա է. կարգուկանոնին հետևելու վճռականությունն ու մոտիվացիան, ձգտումը շատ մեծ էին: Չնայած իր՝ ծանր վնասվածքի, լավ արդյունք կա նույնիսկ այսօր: Երբ հասնում ենք մի մակարդակի, ունենում ենք քայլք, բայց դա այն չէ. կան շտկման անհրաժեշտ դետալներ՝ մկանների թուլության պատճառով: Սկսում ենք կիրառել օրթեզ՝ քայլքը փոխելու և այն ավելի սահուն դարձնելու համար: Օրթեզը ոչ միայն հեշտացնում է Հարութի քայլքը, այլև լրացուցիչ ջանքեր չի պահանջում, էներգիա է խնայում», - ասել է Հայկ Խաչատրյանը՝ Հարութի հետ աշխատող կինեզոթերապիստներից մեկը:
Հարութի հետ դեռ աշխատելու անհրաժեշտություն կա: Սյունիքից, վերականգնողական բուժման համար ժամանակ առ ժամանակ Երևան եկող կապիտանը, «Զինվորի տանը» անհրաժեշտ կուրսեր է անցնում: Պատերազմի հետևանքներով նույն ճանապարհն անցած զինվորականներին օգտակար լինելու համար, մասնագետները ջանքեր չեն խնայում: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք բերված՝ ժամանակակից 100 օրթեզի կիրառումից ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանորեն վերականգնման արդյունք է ակնկալվում:
Կապիտան Դավթյանը ուժեղ կամքի տեր, անկոտրում հայի փայլուն օրինակ է: Այժմ էլ առաջ է շարժվում լավատեսությամբ ու անպայման հաջողելու վճռականությամբ:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 10:14
В предшествующий выборам период вся азербайджанская пропагандистская машина все более открыто начнет вести психологическую войну против армянского общества, угрожая, что если мы отстраним Пашиняна, то это приведет к войне, в этом же духе будет вестись также пропаганда гэдэшников, написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-04 14:32
Кризис в отношениях между Россией и Азербайджаном продолжает нарастать. Поводом для новой волны напряжённости стало задержание в Баку российских журналистов, представляющих агентство «Sputnik Азербайджан», - пишет в своем телеграм-канале первый заместитель председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин
-
2025-07-04 09:22
Международная христианская солидарность (CSI) призывает власти Армении освободить заключенных архиепископов и всех других политических заключенных и воздержаться от вмешательства во внутренние дела Армянской апостольской церкви. CSI также призывает Францию и все государства-члены ЕС проявить солидарность с жертвами репрессий, а не с теми, кто их совершает. Об этом говорится в размещенном на сайте организации заявлении которое приводим полностью в переводе «ГА».
-
2025-07-03 14:57
16 июня Ардшинбанк завершил розыгрыш призов, организованный для держателей карт Mastercard Business. Онлайн-розыгрыш призов был организован и проводился на официальном YouTube-канале банка. Счастливчики, выбранные случайным образом, выиграли 3 Apple MacBook Air 13 M4, а главным призом стала 5-дневная поездка в Объединенные Арабские Эмираты на двоих.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: