Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄՏՆԵԼ «ՄԵԾԵՐԻ» ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԱՅՆ ԷԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ «ԳՆԴԱԿԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մտադիր եք միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել՝ Իրանի ու Ռուսաստանի հետ աշխատու՞մ եք,նրանց կարծիքը հարցրե՞լ եք։ Թե՞ «ձեռքի հետ, ոտքի վրա» բան է՝ ասել եք։
Ակնհայտ է՝ ի՞նչ է տեղի ունենում։
Իրանը դեմ չէր ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում պատերազմից հետո։
Արևմուտքը լուռ էր, բայց ներքուստ՝ դեմ։
Ուկրաինական ճգնաժամն ավելի սրեց Ռուսաստան-ՆԱՏՕ հակասությունները ,որի հետևանքով Արևմուտքն արդեն ակնհայտ դեմ է հանդես գալիս միայն ռուսական ռազմական ներկայությանը մեր տարածաշրջանում։
Ի պատասխան դրա՝ նրանք Ֆրանսիայի միջոցով խոսում են միջազգային առաքելության մասին։
Դրա համար Նիկոլը կանչվում է Փարիզ ու սկսում ակտիվ այդ թեզը շրջանառել։
Բայց առանց Իրանի ու ՌԴ-ի կարծիքը հաշվի առնելու Նիկոլի կողմից նման հայտարարություն անելը ոչ թե սուվերենության մասին է խոսում,այլ՝ իրավիճակին չտիրապետելու։
Չի կարելի մտնել «մեծերի» հակամարտության մեջ, այն էլ բացառապես «գնդակի» կարգավիճակով ու ակնկալել պետականամետ լուծումներ»։
Հիշեցնենք, որ կառավարության նիստում երեկ մինչ օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում իրականացված ագրեսիվ գործողություններին:
Նա ելույթում մասնավորապես ասաց. «Պիտի նաև իմանաք, որ մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ: Իհարկե, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ մենք ականջալուր ենք, ընդունում ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով:
Բայց, ինչպես տեսնում ենք նաև, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան երեկ, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, կողմ չէր արտահայտվել դրան, այդ համատեքստում ընդգծել էր եռակողմ հայտարարությունները, որոնք չեն մնացել թղթի վրա, աստիճանաբար կատարվում են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.